Jump to content

Դամիանո Դավիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամիանո Դավիդ
Բնօրինակ անունիտալ.՝ Damiano David[1]
Ծնվել էհունվարի 8, 1999(1999-01-08)[2] (27 տարեկան)
Հռոմ, Իտալիա[3]
Երկիր Իտալիա
Ժանրերգլեմ ռոք, փոփ, փոփ ռոք, ֆանկ ռոք և ալտերնատիվ ռոք
Մասնագիտությունվոկալիստ, հեղինակ-կատարող, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music Entertainment և Արիստայի Գրառումները
ԱնդամակցությունՄանեսկին[4][5]
Կայքdamianodavidofficial.com
 Damiano David Վիքիպահեստում

Դամիանո Դավիդ (իտալ.՝ Damiano David)[6], իտալացի երաժիշտ և իտալական Måneskin ռոք խմբի մենակատար։ Խումբը հաղթել է Sanremo Music Festival 2021 և Եվրատեսիլ 2021 երգի մրցույթներում։ Եվրատեսիլում ներկայացրել է Իտալիան Zitti e buoni երգով։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիանոն ծնվել է 1999 թվականի հունվարի 8-ին Իտալիայի Հռոմ քաղաքում՝ Դանիել Դեյվիդի և Ռոզա Սկոգնամիլիոյի ընտանիքում։ Նրա ծնողները բորտուղեկցորդներ են[7]։ Ծնողների աշխատանքի բնույթից ելնելով՝ Դամիանոն իր ավագ եղբոր՝ Ջակոպոյի հետ վաղ տարիքից ճանապարհորդել է աշխարհով մեկ և ծանոթացել տարբեր երկրների մշակույթներին[8]։ Մինչև 17 տարեկանը Դամիանոն բասկետբոլ էր խաղում՝ որպես խաղարկող տեղական «Եվրոբասկետ Ռոմա» ակումբում։ Մի անգամ նա նշել է, որ բասկետբոլի փորձն իրեն հիմնարար կարգապահություն է տվել կյանքում հաջողության հասնելու համար[9][10][11]։

Դամիանոն սկսել է երգել 6 տարեկանից[12]։ Նա հանդիպել է Վիկտորյա Դե Անջելիսին և Թոմաս Ռաջիին, որոնց հետ ավագ դպրոցի տարիներին ստեղծել է Måneskin-ը։ Դամիանոն սովորել է Հռոմի Eugenio Montale liceo linguistico-ում, սակայն չի ավարտել միջնակարգ դպրոցը, փոխարենը իրեն նվիրել է երաժշտական գործունեությանը[13], ինչի համար ուներ ծնողների աջակցությունը[8]։ Երբ Դամիանոյին ներկայացրել են իրենց տեղական խմբի վոկալիստի պաշտոնում, սկզբում մերժել են նրան, քանի որ նրա ոճը համարվում էր «չափազանց փոփ», բայց խմբում լինելու նրա համառությունն ի վերջո արդյունք է տվել[8][14]։ Շուտով Դամիանոն փոխել է իր կեցվածքն ու ոճը, հատկապես բեմական կերպարը[15], քանի որ սովորել է ազատ արտահայտվել[8]։

Խումբը ձևավորվել է 2016 թվականին։ Սկզբում նրանք նվագում էին Հռոմի փողոցներում[8][16], բայց արդեն 2017 թվականին հայտնի դարձան՝ հաղթելով իտալական X Factor տաղանդների շոուի տասնմեկերորդ եթերաշրջանում։ Խումբը բեկումնային դեբյուտ ունեցավ «Il ballo della vita» ալբոմով և 2018, 2019 թվականների հյուրախաղերով[14]։ 2021 թվականին թողարկվել է նրանց երկրորդ՝ Teatro d'ira: Vol. I ալբոմը[8][17]։

Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում նրանց հաղթանակից հետո Դամիանոյին կեղծ մեղադրանք է առաջադրվել եզրափակչի ժամանակ թմրանյութ օգտագործելու մեջ[18][19][20]։ Դամիանոն երբեք թմրանյութ չի օգտագործել[8][21] և իր խմբի ընկերների հետ եղել է թմրանյութերի դեմ պայքարի ջատագով[22]։ Ինքը՝ Դամիանոն, Vogue Italia-ի հետ հարցազրույցում ասել է. «Մենք չենք համապատասխանում ալկոհոլային և թմրամոլ ռոք աստղի կարծրատիպին»։ Նա կարծում է, որ ստեղծագործական միտքը գալիս է «առողջ, պատրաստված և պարզ» մտքից[8]։

Դամիանոն կատարել է The StoogesI Wanna Be Your Dog երգի քավեր տարբերակը, հնչյունավորել է նաև գլխավոր հակառակորդի օգնական Ջեֆրիի կերպարը 2021 թվականի Cruella ֆիլմի իտալական կրկնօրինակի համար[23]։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հաջողության մի մասը կապված է Դամիանոյի վոկալի կատարման, բեմական տեսքի և անհատականության հետ[13][24]։ 2017 թվականին X factor-ի ժյուրիներից Fedez-ը նրա մասին խոսելիս նշել է իբրև իսկական մենակատար[25]։ 2021 թվականին Մանուել Անյելին նմանատիպ խոսքերով գովել է նրան «մեծ մենակատարների բնական խարիզմա» ունենալու համար[26]։ Նրա վոկալային ոճը 2017 թվականին նկարագրվել է որպես «ռեգգի վոկալային տեմբր, որը թույլ է տալիս վարպետորեն զբաղվել ռոքի երգացանկով՝ հաշվի առնելով, որ խմբի երաժշտական ազդեցությունները տատանվում են ինդի ռոքից մինչև սոուլ և փոփ»[24]։

Նրա բնորոշ տեսքը և նորաձևության ոճը բեմում դիտվում են որպես 1970-ականների հիպի, վինտաժ և գլեմ ռոքի խառնուրդ[13][24][27], ինչի պատճառով նա ճանաչվել է իտալական նորաձևության օրինակ[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիանոն մոտ չորս տարի հարաբերությունների մեջ է իտալացի մոդել Ջորջիա Սոլերիի հետ[28][29][30]։

Դամիանոն վարժ տիրապետում է անգլերենին, կարող է խոսել իսպաներեն և ֆրանսերեն[13]։ Նա ռասայական և ԼԳԲՏ իրավունքների պաշտպան է[31], ինչպես նաև իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու[10]։

Դամիանոն սիրում է հունական առասպելական կերպարի՝ Իկարոսի սիմվոլիկան, ունի թևերի դաջվածք և մեջբերում, որը վերաբերում է Իկարոսին, իսկ Instagram սոցիալական մեդիայի հարթակում նրա օգտանունը Ykaaar է[21][32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ilfattoquotidiano.it/2021/06/19/maneskin-le-foto-dei-genitori-di-damiano-david-e-la-domanda-cruciale-a-chi-somiglia/6235120/
  2. https://www.repubblica.it/moda-e-beauty/dossier/i-compleanni-dei-vip/2021/01/08/news/damiano_david_compleanno_22_anni_cantante_maneskin-291105416/
  3. https://www.gdp.fr/en/artistes/damiano-david
  4. https://eurovision.tv/participant/maneskin-2021
  5. https://www.rtbf.be/article/damiano-david-se-confie-sur-la-pause-de-maneskin-j-avais-besoin-d-un-nouveau-depart-11565085
  6. Lupini, Anna (2021 թ․ հունվարի 7). «Damiano, 22 anni da rockstar per il cantante dei Maneskin». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին. «...è nato a Roma l'8 gennaio del 1999»
  7. «La foto vintage dei genitori di Damiano dei Maneskin svela a chi assomiglia di più (e perché è così bello)» [Vintage photo of parents of Damiano from Maneskin reveals who he looks most like (and why he's so handsome)]. Elle Italia (իտալերեն). Milan: Hearst Magazine Italia. 2021 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  8. 1 2 3 4 5 6 7 8 Caprotti, Elisabetta (2021 թ․ մայիսի 24). «Damiano David: "La droga è una grandissima zozzeria"». Vogue Italia. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  9. Antonio Lepone (2021 թ․ հունիսի 2). «Il Basket Prima Dei Maneskin». Il Messaggero (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  10. 1 2 «Damiano dei Maneskin, passato da play nell'Eurobasket e presente da grande tifoso della Roma». Il Corriere della Sera (իտալերեն). 2021 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  11. Maria Elena Barnabi (2019 թ․ փետրվարի 22). «Damiano dei Måneskin: "Sesso, droga? Preferiamo la disciplina"». Cosmopolitan (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  12. «Eurovision 2021, vincono i Maneskin: il rock d'Italia conquista l'arena di Rotterdam | Video». Le Iene (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  13. 1 2 3 4 Sonia Montrella (2017 թ․ նոյեմբերի 24). «Tutto quello che c'è da sapere sui Maneskin». Agenzia Giornalistica Italia (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  14. 1 2 3 Laffranchi, Andrea (2021 թ․ մայիսի 24). «Damiano dei Maneskin, la sua storia: dalla strada all'Eurovision, "Con le monetine raccolte il primo singolo"». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  15. Mario Manca (2017 թ․ դեկտեմբերի 15). «X Factor 11, Maneskin: "Siamo rock, ma con un'anima da secchioni"». Vanity Fair (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  16. «Maneskin» (իտալերեն). Sky Italia. 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին. «Anno in cui si è costituito il Gruppo: 2016»
  17. Mastrantonio, Luca (2021 թ․ փետրվարի 11). «Måneskin, trionfo a Eurovision: "La rabbia dei ventenni è di nuovo forza creativa"». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  18. «Damiano David: Eurovision winner cleared of drug use by broadcaster». BBC. 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  19. Campbell, Lucy (2021 թ․ մայիսի 24). «Eurovision: Måneskin lead singer cleared of taking drugs at final». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  20. Nick Vivarelli (2021 թ․ մայիսի 25). «Eurovision Winners Måneskin Talk 'Offensive' Drug Accusations, and Bringing Italian Rock to the World». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  21. 1 2 Mastrantonio, Luca (2018 թ․ մարտի 29). «Perché i Måneskin fanno ballare anche le mamme delle fan». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  22. «Maneskin, ritorno a casa dopo il trionfo tra gioia e polemiche sull'uso di droga». La Repubblica (իտալերեն). 2021 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  23. «Maneskin doppiatori per Crudelia: "Siamo come Lei"». Sky TG24 (իտալերեն). 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  24. 1 2 3 Berti, Barbara (2017 թ․ դեկտեմբերի 2). «Damiano dei Maneskin conquista tutti. La fan Alba Parietti: "Vorrei essere lui"». Quotidiano.net (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  25. «Maneskin X Factor audition with judges' comments» (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  26. Cruccu, Matteo (2021 թ․ մարտի 8). «Manuel Agnelli: 'I Maneskin hanno vinto perché hanno risvegliato il pubblico. Ma non possono salvare il rock italiano da soli'». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  27. Povoledo, Elisabetta (2021 թ․ հունիսի 16). «They Won Eurovision. Can They Conquer the World?». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  28. Pini, Valeria (2021 թ․ մայիսի 11). «Vulvodinia, cosa è: Giorgia Soleri, la fidanzata di Damiano dei Maneskin racconta la sua malattia». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  29. «'Eurovision 2021' : cette maladie dont souffre la compagne du chanteur de Måneskin». Femme Actuelle (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  30. Q., F. (2021 թ․ հունիսի 2). «Giorgia Soleri sul fidanzato Damiano dei Maneskin: "Sarei stupida a pensare che la mia visibilità non venga anche da qui ma resto una persona con una identità, irrispettoso togliermela"». il Fatto Quotidiano (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  31. Scarlett Conlon (2021 թ․ հունիսի 3). «"We Are Just Four Friends Doing What We Love": Eurovision Breakout Star Måneskin's Damiano David Plans On Staying Humble». Vogue. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  32. Muraro, Alberto (2018 թ․ մարտի 22). «Maneskin: ecco cosa significa Ykaaar, il nickname di Damiano su Instagram». GingerGeneration.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.