Måneskin

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Måneskin
Ժանրերփոփ ռոք[1] և գլեմ ռոք
Գործունեություն2016
ԼեյբլSony Music
Պարգևներ
Կայքmaneskin.com
 Måneskin Վիքիպահեստում

Måneskin, իտալական ռոք խումբ, որի անդամներն են գլխավոր վոկալիստ Դամիանո Դեյվիդը, բասիստ Վիկտորյա Դե Անջելիսը, կիթառահար Թոմաս Ռաջին և թմբկահար Իտան Տորկիոն[2]։ Խմբի հայտնի դառնալու ճանապարհին հիմնական ուղենիշներ են դարձել 2017 թվականին Իքս Ֆակտոր-ի իտալական տարբերակի տասնմեկերորդ եթերաշրջանում երկրորդ տեղ զբաղեցնելը[3], Սան Ռեմոյի փառատոնում հաղթանակը, որը Եվրատեսիլ 2021-ի իտալական ազգային ընտրությունն էր[4], և, վերջապես, հենց Եվրատեսիլ 2021-ում հաղթանակը «Zitti e buoni» երգով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամները միմյանց ծանոթ են ավագ դպրոցում համատեղ սովորելու տարիներից։ 2016 թվականին լինելով Հռոմի Ջոն Քենեդու անվան լիցեյի ուսանողներ՝ նրանք որոշել են խումբ ստեղծել[5][6]։ Անունն ընտրվել է սկսնակ խմբերի համար տեղական երաժշտական մրցույթում գրանցվելուց քիչ առաջ։ Մասնակիցները կիսով չափ դանիացի Վիկտորյային խնդրել են մի քանի դանիերեն բառեր ասել՝ հույս ունենալով, որ դրանցից գոնե մեկը կարող է համապատասխանել իրենց։ Որոշվել է խումբն անվանել Måneskin («լուսնի լույս»), չնայած, որ բառի իմաստը ոչ մի կերպ կապված չէր խմբի հետ։ «Pulse» սկսնակ խմբերի մրցույթն իրենց գործունեության բեկումնային պահն է նշանավորել, քանի որ նրանք ստիպված են եղել սկսել գրել իրենց սեփական երգերը։ Մրցույթին մասնակցելը նրանց թույլ է տվել ելույթ ունենալ «Felt Music Club & School»-ում, որտեղ ավելի ուշ նրանք շահել են իրենց առաջին մրցանակը[7]։

Ավելի ուշ նրանք հանդես են եկել որպես երաժիշտներ Հռոմի Կոլի Պորտուենսիի շրջանի փողոցներում, ինչպես նաև Հռոմի պատմական կենտրոնում՝ ներառյալ Կորսոն[6]։ 2016 թվականին՝ Ֆաենցայում անկախ ձայնագրման լեյբլների հանդիպման ժամանակ, կայացել է հայրենի քաղաքից դուրս նրանց առաջին կենդանի համերգներից մեկը։ Շոուին մասնակցել է մոտ 30 մարդ[8]։ Դանիա կատարած ուղևորությունից հետո, որի ընթացքում խումբը նաև մի քանի կենդանի համերգներ է տվել, Måneskin-ի մասնակիցներն ավելի համախմբված են դարձել և միասին անցկացրել օրական մի քանի ժամ[9]։

Դեբյուտային ալբոմ և Իքս Ֆակտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 24-ին «Sony Music» ընկերության աջակցությամբ թողարկվել է նրանց դեբյուտային սինգլը՝ «Chosen», որը սինգլների իտալական FIMI չարթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[10][11]։ Երգն ընդգրկվել է համանուն վերնագրով մինի ալբոմում, որը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի կեսերին և հիմնականում բաղկացած է խմբի կողմից Իքս Ֆակտոր շոուի ժամանակ կատարված երգերից[12]։

2018 թվականի մարտի 23-ը խումբը թողարկել է առաջին իտալալեզու սինգլը՝ «Morirò da re», որը մեծ հաջողություն է ունեցել[13][14]։ Շատ չանցած թողարկվել է «Il ballo della vita» վերնագրով ալբոմը, որը գլխավորել է իտալական հիթ-շքերթերը[15]։ Ալբոմի առաջխաղացման համար խումբը թողարկել է «Սա Մոնեսկինն է» վերնագրով վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին Իտալիայում[16]։

Եվրատեսիլ 2021[խմբագրել | խմբագրել կոդը]

Måneskin-ը «Zitti e buoni» երգով հաղթանակ է տարել «Սան Ռեմո 2021» երաժշտական փառատոնում[17]։ Դրանից քիչ առաջ խումբը հայտարարել էր «Teatro d’ira» վերնագրով իրենց նոր ալբոմի թողարկման մասին, որի թողարկման ամսաթիվը նշանակված էր 2021 թվականի մարտի 19-ը[18]։ Måneskin-ը նորից «Zitti E Buoni» երգով ներկայացրել է Իտալիան Ռոտերդամում կայացած «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին և հաղթել՝ հավաքելով 524 միավոր։ Սկզբնապես հետ մնալով ժյուրիի միավորներում (ժյուրիի միավորներով նրանք 4-րդ տեղն են զբաղեցրել)՝ խումբը հեռուստադիտողի միավորների շնորհիվ բարձրացել Է առաջին հորիզոնական[19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Martin L. (unspecified title)
  2. «Biografia Maneskin». www.rollingstone.it. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  3. «X Factor, la vittoria di Lorenzo Licitra: la voce del tenore batte il glam rock dei Maneskin». www.rollingstone.it. 2017 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  4. «Sanremo, i Maneskin raccontano il loro brano "Zitti e buoni"». Eurovision.tv. 2021 թ․ մարտի 2. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  5. «Maneskin» (իտալերեն). 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  6. 6,0 6,1 «Ciclone Maneskin, il rock è coatto: Semo de Roma» (իտալերեն). 2017 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  7. «Måneskin, gli altri «vincitori» di X Factor» (իտալերեն). 2017 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  8. «I Måneskin a Faenza sul palco del Mei: "Suonarono di fronte a non più di 30 persone"» (իտալերեն). 2018 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  9. «Damiano (Maneskin) si racconta: 'Chi sono per dirmi che non posso andare in giro con la pelliccia di leopardo perché non sono Mick Jagger?'» (իտալերեն). 2017 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  10. «MÅNESKIN da oggi in radio e in digitale con il singolo inedito "CHOSEN"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  11. «SONGS BY MÅNESKIN» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  12. «Maneskin, per loro uno Speciale Webnotte: la band e un successo che non si ferma più» (իտալերեն). 2018 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  13. «I Maneskin scelgono la parte buona: «Morirò da re», il nuovo singolo e il video» (իտալերեն). 2018 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  14. «MÅNESKIN IN ITALIAN CHARTS (TOP 20)» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  15. «MÅNESKINNella Classifica FIMI del 2 novembre i Maneskin ed Elisa in vetta, Il Ballo Della Vita invade la Top10 dei singoli» (իտալերեն). 2018 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  16. «Måneskin, arriva nei cinema un documentario che racconta il primo album della band» (իտալերեն). 2018 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  17. «Måneskin, arriva nei cinema un documentario che racconta il primo album della band» (անգլերեն). 2021 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  18. «Italy: Måneskin win Sanremo 2021 with "Zitti e buoni"» (իտալերեն). 2021 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  19. «Евровидение-2021 выиграла итальянская группа Maneskin». РИА Новости (ռուսերեն). 20210523T0148.
  20. Deutsche Welle (www.dw.com). «На "Евровидении" в Роттердаме победила Италия | DW | 22.05.2021». DW.COM. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.