Գևորգ Բաշինջաղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաշինջաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Բաշինջաղյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16 (28), 1857[1] |
Ծննդավայր | Սիղնաղ[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 4, 1925[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1883)[1] |
Մասնագիտություն | նկարիչ, գրող և հասարակական գործիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Միխայիլ Կլոդտ[1] |
Զավակներ | Լևոն Բաշինջաղյան և Զաքար Բաշինջաղյան |
Գևորգ Բաշինջաղյան Վիքիդարանում | |
Gevorg Bashinjaghian Վիքիպահեստում |
Գևորգ Զաքարի Բաշինջաղյան (սեպտեմբերի 16 (28), 1857[1], Սիղնաղ[1] - հոկտեմբերի 4, 1925[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր։
Տնտեսագետ Զաքար և լեզվաբան Լևոն Բաշինջաղյանների հայրն է, այգեգործ, գինեգործ Սերգեյ Բաշինջաղյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1876-1878 թթ. սովորել է Թբիլիսիի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879-1883 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել նշանավոր գեղանկարիչ Մ. Պ. Կլոդտին։ 1884 թվականին մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճանապարհորդել Շվեյցարիայում[2]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաշինջաղյանի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում», 1884)։ 1890-ական թթ. ստեղծել է վառ անհատականությամբ բնորոշվող հայրենասիրական կտավներ («Արարատ», 1895, «Դիլիջանի ճանապարհը», 1895, «Սևան», 1896, «Սևան։ Անձրևային օր», 1899)։ Բաշինջաղյանի նկարներն աչքի են ընկնում քնարերգականությամբ։ Իր կյանքի ընթացքում ստեղծել է մոտ 2000 կտավ։
Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել Բաշինջաղյանի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912, «Վաղ գարուն»)։
Բաշինջաղյանը նաև պատմվածքների, նորավեպերի, ակնարկների, ուղեգրությունների, պիեսնեիի, հոդվածների հեղինակ է։ Զբաղվել է Սայաթ-Նովայի տաղերի հավաքման ու հրատարակման, հայկական ճարտարապետական կոթողների նորոգման խնդիրներով։
Բաշինջաղյանի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կեչիների պուրակ» ( 1883) նկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի արծաթե մեդալի։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1883), նաև Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, Փարիզում (1899, 1900) և այլուր։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաշինջաղյանի անունով է կոչվում Երևանի Աջափնյակ համայնքի փողոցներից մեկը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Կովկասյան լեռներ»
-
«Առավոտը Սևանում»
-
«Սևան»
-
«Արագած»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բաշինջաղյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բաշինջաղյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 291)։ |
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Սիղնաղ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 1925 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի հայ նկարիչներ
- 20-րդ դարի հայ նկարիչներ
- Վիրահայ արձակագիրներ
- Վիրահայ հասարակական գործիչներ
- Վիրահայ ճարտարապետներ
- Վիրահայ նկարիչներ
- Վիրահայ գրողներ