Սերգեյ Բաշինջաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաշինջաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Բաշինջաղյան

Սերգեյ Զաքարի Բաշինջաղյան (ծնվել է 01(13). 12.1869 թվականին, Սղնախ (Վրաստան), մահացել է 12.12.1944, Բաքու), այգեգործության, պտղաբուծության և գինեգործության բնագավառի գիտնական, պրոֆեսոր (1930)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բաշինջաղյանն ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը (1898)։ 1930–44 թվականին՝ Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի (Կիրովաբադ, այժմ՝ Գյանջա) խաղողագործության և գինեգործության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են պտղասորտագիտության, ֆիլոքսերայի դեմ պայքարի, սորտերի ամպելոգրաֆիայի կազմման և այլ հարցերի։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշ շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։