Զաքար Բաշինջաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զաքար Բաշինջաղյան
Ծնվել էմայիսի 26, 1895(1895-05-26)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 2, 1971(1971-03-02) (75 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Վրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունտնտեսագետ
Ծնողներհայր՝ Գևորգ Բաշինջաղյան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Զաքար Գևորգի Բաշինջաղյան (մայիսի 26, 1895(1895-05-26), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 2, 1971(1971-03-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ: Պրոֆեսոր (1937): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956):

Գևորգ Բաշինջաղյանի որդին, Լևոն Բաշինջաղյանի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքար Բաշինջաղյանը ծնվել է 1895 թվականին Թիֆլիսում Գևորգ Բաշինջաղյանի ընտանիքում: 1917 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական, 1923 թվականին՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական գիտությունների, 1933 թվականին՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետները: 1936-1971 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ[1]: 1949-1950 թվականներին եղել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտոր[2]:

Աշխատանքները վերաբերում են կապիտալիզմի և սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցերին[3]:

Զաքար Բաշինջաղյանի հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրիդրիխ Էնգելս: Երևան: Հայաստան, 1971 թ., 332 էջ:
  • Կարլ Մարքս: Երևան: Հայաստան, 1968 թ., 276 էջ:
  • Երկեր: Երևան: Հայաստան, 1966 թ., 243 էջ:
  • 30 лет, отданные Саят-Нова. Ереван: Изд-во Ерев. ун-та, 1963. 82 с.
  • Սովետական Վրաստանի 36 տարին։ Վ. Մ. Մոլոտովի անվան Երևանի Պետական համալսարանում կարդացված հրապարակային դասախոսության սղագրություն: Երևան: Հայկական ԽՍՀ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1957 թ., 24 էջ:
  • Հողային ռենտան և կապիտալիզմի զարգացումը գյուղատնտեսության մեջ: Երևան: Ա. հ., 1954 թ., 71 էջ:
  • Նկարչի կյանքից: Երևան: Հայպետհրատ, 1950 թ., 165 էջ: Նկ. ծանոթագր., էջ՝ 165-166:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զաքար Բաշինջաղյան»։ www.ysu.am։ Վերցված է 2016-09-24 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան