Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկ, սովորել Մխիթարյանների վարժարանում, ընդունել հոգևորականի կոչում, վարել վարչական մի շարք պաշտոններ։
Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792 թվականին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։ Ապա միմյանց հետևից հրատարակել է «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պողոսի առաքելոյն» (1806), «Բացատրութիւն շարականաց» (1814), «Քերականութիւն հայկական» (1815), «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» (դասագիրք, 1816), «Քերականութիւն համառօտ» (1818, 1823), «պատարագամատոյց հայոց» (հայերեն և լատիներեն, 1823), ինչպես և կրոնական մի քանի գրքեր։ Մասնակցել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի ստեղծմանը, գրելով ամբողջ Ա տառը։ Կատարել է թարգմանություններ, մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Նարեկը», նաև նրա բացատրությունը՝ «Նարեկլուծը»[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 615)։