Գաբրիել Ավետիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Ավետիքյան
Gabriel Avetikyan.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1750(1750-09-19) կամ սեպտեմբերի 19, 1751(1751-09-19)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1827(1827-12-24)
Մահվան վայրՎենետիկ
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, բանասեր, լեզվաբան, բառարանագիր և աստվածաբան

Գաբրիել Ավետիքյան (սեպտեմբերի 19, 1750(1750-09-19) կամ սեպտեմբերի 19, 1751(1751-09-19), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 24, 1827(1827-12-24), Վենետիկ), հայ բանասեր, թարգմանիչ, լեզվաբան, քերական-բառարանագիր, աստվածաբան, Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկ, սովորել Մխիթարյանների վարժարանում, ընդունել հոգևորականի կոչում, վարել վարչական մի շարք պաշտոններ։

Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792 թվականին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։ Ապա միմյանց հետևից հրատարակել է «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պողոսի առաքելոյն» (1806), «Բացատրութիւն շարականաց» (1814), «Քերականութիւն հայկական» (1815), «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» (դասագիրք, 1816), «Քերականութիւն համառօտ» (1818, 1823), «պատարագամատոյց հայոց» (հայերեն և լատիներեն, 1823), ինչպես և կրոնական մի քանի գրքեր։ Մասնակցել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի ստեղծմանը, գրելով ամբողջ Ա տառը։ Կատարել է թարգմանություններ, մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Նարեկը», նաև նրա բացատրությունը՝ «Նարեկլուծը»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 134-135