Գևորգ Թաթոսյան
Գևորգ Թաթոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1922 |
Ծննդավայր | Սլովանսկ, Իզյումսկի գավառ, Խարկովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | օգոստոս 2000 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, գրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս |
Լեզու | հայերեն, ռուսերեն և ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1949) և Մոսկվայի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Գոլոս Արմենիի և Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Ալեքսանդր Թաթոսյան |
Գևորգ Թաթոսյան Վիքիդարանում |
Գևորգ Ալեքսանդրի Թաթոսյան (մարտի 17, 1922, Սլովանսկ, Իզյումսկի գավառ, Խարկովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - օգոստոս 2000, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1966), Ուկրաինական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1977)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականին ծանր վիրավորվել է և 1944 թվականին հաշմանդամության պատճառով զորացրվել։ 1949 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը, ապա սովորել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի խորհրդային գրականության ամբիոնին առընթեր ասպիրանտուրան։ 1953-1957 թվականներին եղել է Երևանի «Կոմունիստ» ռուսերեն թերթի պատասխանատու քարտուղարի տեղակալը։ 1957 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում։ 1962-1968 թվականներին եղել է օտարերկրյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, իսկ 1967 թվականից մինչև կյանքի վերջը՝ ռուս գրականության ամբիոնի դոցենտ։
Մանկավարժական գործունեությանը զուգահեռ Գևորգ Թաթոսյանը զբաղվել է գիտական աշխատանքով. հեղինակ է բազմաթիվ գիտական, գրական-քննադատական հոդվածների։ Նրա գիտական հետաքրքրությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավել Վալերի Բրյուսովի թարգմանական գործունեությունը։ Նա մեծ եռանդ է ներդրել ինչպես հայ բանաստեղծների (Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Սայաթ-Նովա) ստեղծագործությունների ռուսերեն ժողովածուները, այնպես էլ հայ գրականագետների (Տիգրան Հախումյան, Ա. Սիմոնովա) գրական-քննադադատական երկերի ժողովածուները կազմելու և խմբագրելու գործում։
Նրա թարգմանությամբ ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Հրանտ Թամրազյանի «Շիրվանզադեի դրամատուրգիան» (1956), Վաչե Նալբանդյանի «Թբիլիսին հայ մատենագրության մեջ. սկզբից մինչև XVIII դարի վերջը» (1959), «Եղիշե» (1962), Մկրտիչ Մկրյանի «Մովսես Խորենացի» (1969), Հրաչյա Քոչարի «Մեծ տարեգրության էջերից» (1970), Գուրգեն Սևակի «Մեսրոպ Մաշտոց» (1962) գործերը։
Գևորգ Թաթոսյանը լուրջ վաստակ ունի հայ-ուկրաինական մշակութային կապերի զարգացման գործում։ Այդ տեսակետից բացառիկ արժեք ունեն «Սովետահայ պոեզիա» (ուկրաիներեն, Կիև, 1980), «Հայ դասական պոեզիա» (ուկրաիներեն, Կիև, 1988) ժողովածուները, որոնք կազմել, խմբագրել և ծանոթագրել է Վիկտոր Կոչևսկու հետ։
Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով և Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Թաթոսյան» հոդվածին։ |
|
- Մարտի 17 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- 2000 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Հայերենից ռուսերեն թարգմանիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ