Գրանթ Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրանթ Վուդ
Grant Wood.jpg
Ի ծնեանգլ.՝ Grant DeVolson Wood
Ծնվել էփետրվարի 13, 1891(1891-02-13)[1][2][3][…] կամ փետրվարի 13, 1892(1892-02-13)[4]
ԾննդավայրԱնամոսա, Այովա, ԱՄՆ[5][6]
Վախճանվել էփետրվարի 12, 1942(1942-02-12)[7][1][2][…] կամ փետրվարի 13, 1942(1942-02-13)[8][4]
Մահվան վայրԱյովա Սիթի, Այովա, ԱՄՆ[9][6]
Ազգությունսպիտակ ամերիկացի[5]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[10]
ԿրթությունԱրվեստի դպրոց Չիկագոյի ինստիտուտ, Ժյուլիանի ակադեմիա և Washington High School?
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և նկարիչ-փորագրող
ՈճRegionalism?[11]
Ժանրդիմանկար, Ֆիգուր[12], բնանկար[12] և նատյուրմորտ[12]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԱմերիկյան գոթիկա և Daughters of Revolution?
ԱշակերտներJohn O. Robert Sharp?
ստորագրություն
Wood Grant autograph.png
Grant Wood Վիքիպահեստում

Գրանթ Դե Վոլսոն Վուդ (անգլ.՝ Grant De Volson Wood, փետրվարի 13, 1891(1891-02-13)[1][2][3][…] կամ փետրվարի 13, 1892(1892-02-13)[4], Անամոսա, Այովա, ԱՄՆ[5][6] - փետրվարի 12, 1942(1942-02-12)[7][1][2][…] կամ փետրվարի 13, 1942(1942-02-13)[8][4], Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ[9][6]), ամերիկացի նկարիչ։ Հայտնի է հատկապես ամերիկյան Միջին Արևմուտքի գյուղական կյանքը պատկերող նկարներով։ «Ամերիկյան գոթիկա» հայտնի նկարի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին Գրանթ Վուդը ընդունվել է արվեստի դպրոց Չիկագոյում, զբաղվել է արծաթյա զարդերի արտադրությամբ։ 1920 թվականից մինչև 1928 թվականները նա կատարել է չորս ուղևորություն Եվրոպայում, որտեղ նա սովորել է տարբեր գեղանկարչական ոճեր, մասնավորապես, իմպրեսիոնիզմ և հետիմպրեսիոնիզմ։ Նրա վրա ամենաշատը ազդել են Յան Վան Էյկի աշխատանքները, որից նա հետո վերցրել է իր տեխնոլոգիայի հստակությունն ու ճշգրտությունը։ 1932 թվականին Վուդը ստեղծել է քարե քաղաք արվեստի գաղութը, որը հեռու չէր իր հարազատ քաղաքից, և նրա նպատակն էր օգնել արվեստագետնեիրն գոյատևել մեծ ճգնաժամի ընթացքում։ Վուդը սովորել է նկարչություն Այովայի արվեստի դպրոցում 1934-ից 1941 թվականներին։ Նա նաև համակարգում էր որմնանկարների ծրագրեր և ուսանողներին խորհուրդ էր տալիս գրել սեփական ստեղծագործություններ։ 1942 թվականի փետրվարի 12-ին իր ծննդյան օրից մի օր առաջ նա մահանում է համալսարանական հիվանդանոցում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Գրանթ Վուդի ամենահայտնի նկարը (1891 1942) «Ամերիկյան Գոթիկա»-ն (1930), ամերիկյան արվեստի ճանաչված ստեղծագործություններից մեկը։ Հավանաբար մշակութային նշանակության մակարդակով այս նկարն առանց չափազանցության կարելի է համեմատել Դա Վինչիի «Մոնա Լիզա»-ի կամ Մունկի «Ճիչ» նկարների հետ։ Դա առաջին անգամ ցուցադրվել է Չիկագոյի արվեստի համալսարանում և մինչև այսօր պահվում է նույն տեղում։ Այդ նկարը Վուդը վաճառել է 300 դոլարով և ստացել գրեթե վայրկենական ճանաչում։ Այդ նկարը կրկնօրինակվել է և օգտագործվում է գովազդի, մուլտֆիլմերի և ծաղրանկարների համար։

Գրանտ Վուդ. «Ամերիկյան գոթիկա»

Նրան համաշխարհային հռչակ բերած այդ ստեղծագործության ինքնաբավությունն ու բազմակողմանիությունը կայանում է նախ և առաջ դրա տեսողական կերպարում, դրանից բացի ամենատարբեր, անգամ ամենահակասական մեկնաբանությունների հնարավորության մեջ։ Արվեստաբանները, տրամադրվածություն ունեն այդ ստեղծագործության նկատմամբ, ինչպիսիք են Հերտրուդա Ստաինը, Քրիստաֆոր Մորլին, նրանք համարվում էին սուր երգիծանքով մարդիկ մեկուսացված և ոչ խելացի մարդկանց մեջ փոքր գավառական քաղաքներում։ Քանի որ Վուդը հենց ինքն է հերքել այդ մեկնաբանությունը Մեծ դեպրեսիայի սկսվելուն հետ` նա տեսավ Ամերիկայի գյուղերում քաջություն ու համառություն ունեցող առաջնորդների։ Առաջնորդների ոգին և վճռականությունը օգնում է հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Վուդը ներշնչվում էր Էլդոնի նոր գոթիկական ոճի առանձնատնով, հատկապես նոր գոթիկական ոճի գծերն ընդգծված էին երկրորդ հարկի պատուհաններում։ Վուդը որոշեց պատկերել այդ տունը, իսկ առաջին պլանում պատկերել մարդկանց, ովքեր պետք է այդտեղ ապրելիս լինեին։ Նկարի վրա պատկերված է ֆերմեր իր աղջկա` պառաված օրիորդի հետ։ Նկարչի համար բնորդ են եղել նրա ատամանբուժն ու իր քույր Նենը։ Վուդի քույրը պնդում էր, որ նկարի վրա պատկերվի ֆերմերի աղջիկը և ոչ թե կինը, քանի որ ցանկանում էր իրեն առավել երիտասարդ կին զգալ։ Ֆերմերի ձեռքին գործիքները խորհրդանշում են ծանր աշխատանքը, նկարի հերոսների դիրքն ու դեմքի արտահայտությունը ստիպում են մտածել կյանքի ավանդական հայրիշխանական դրվածքի մասին։ Շագանակագույն և կապույտ աչքերի սառը, լարված և ուղղակի հայացքները զգուշացնում են ու վախեցնում։ Ի՞նչ են նրանք տեսնում. ամենօրյա հոգսեր ու խնդիրնե՞ր, կենցաղային պրոբլեմնե՞ր, հիվանդությո՞ւն։ Կամ էլ, չնայած հայացքների ուղղակիությանը, նրանք նայում են դատարկությանը. ժամանակը կանգ է առել, և հերոսներն իրենց նյութական աշխարհից ընկել են անէության սև փոսը։ Դետալների մշակվածությունն ու համադրության խստությունը հիշեցնում են մեզ Հյուսիսային Վերածնունդը, որը Գրանտը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել էր իր` Եվրոպա կատարած այցելությունների ժամանակ։ Նա նաև շատ ուշադիր էր միջին արևմուտքի կենցաղի դետալներն ու մթնոլորտը փոխանցելու հարցում, որն էլ հենց տարածաշրջանային ուղղության հիմնական հատկանիշն է։ Վուդի անունը կապված է ամերիկյան շարժման հետ, որը հայտնի է տարածաշրջանային ուղղություն անունով. այն ի սկզբանե տարածվել է Միջին Արևմուտքում։ Վուդը այն երեք նկարիչներից մեկն է ում անունը շատ է կապվում այդ ուղղության հետ, մյուս երկուսը Ջոն Ստյուարդ Կարրին և Թոմաս Հարթ Բենտոնն են։ Վուդի հովանավորության շնորհիվ Վիսկոնսինի ու Կանզասի քոլեջներում դասախոսների աշխատանք ստացան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wood, Grant. «Art in the Daily Life of the Child.» Rural America, March 1940, 7-9.
  • Wood, Grant. Revolt against the City. Iowa City: Clio Press, 1935.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Crowe, David. «Illustration as Interpretation: Grant Wood’s 'New Deal' Reading of Sinclair Lewis’s Main Street.» In Sinclair Lewis at 100: Papers Presented at a Centennial Conference, edited by Michael Connaughton, 95-111. St. Cloud, MN: St. Cloud State University, 1985.
  • Czestochowski, Joseph S. John Steuart Curry and Grant Wood: A Portrait of Rural America. Columbia: University of Missouri Press and Cedar Rapids Art Association, 1981.
  • Hoving, Thomas. American Gothic: The Biography of Grant Wood’s American Masterpiece. New York: Chamberlain Brothers, 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]