Յան վան Էյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յան Վան Էյկից)
Յան վան Էյք
հոլ.՝ Jan van Eyck
Ծնվել էմոտ 1390[1][2][3][…]
ԾննդավայրՄաասեյկ, Prince-Bishopric of Liège, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Վախճանվել էհուլիսի 9, 1441[2][4]
Մահվան վայրԲռյուգե, Ֆլանդրիայի դքսություն, Բուրգունդյան Նիդերլանդներ[4]
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ և գծագրող
Ոճվաղ հոլանդական գեղանկարչության և հյուսիսային Վերածնունդ[5]
Ժանրդիմանկար, կրոնական նկարչություն[6], ժանրային նկարչություն[6] և դիմապատկեր[6]
Ուշագրավ աշխատանքներԱդոլֆինի ամուսնական զույգի դիմանկար, Դրեզդենի եռանկար, Տիրամայր Լուկկա, Ghent Altarpiece? և Կանցլեր Ռոլենի Մադոննա
ՄեկենասներՖիլիպ Բարի և John III, Duke of Bavaria?
ՈւսուցիչՌոբեր Կամպեն
Պաշտոնպալատական նկարիչ
ԱմուսինՄարգարետա վան Էյք
ստորագրություն
Изображение автографа
 Jan van Eyck Վիքիպահեստում

Յան Վան Էյկ (հոլ.՝ Jan van Eyck, մոտ 1390[1][2][3][…], Մաասեյկ, Prince-Bishopric of Liège, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հուլիսի 9, 1441[2][4], Բռյուգե, Ֆլանդրիայի դքսություն, Բուրգունդյան Նիդերլանդներ[4]), հոլանդացի նկարիչ, 15-րդ դարի ռենեսանսի հայտնի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահվանված տեղեկություններ վկայում են, որ Յան Վան Էյկը ծնվել է 1380-1390 ականներին Մաասեյկ քաղաքում։ Աշխատել է Valet de chambre-ում Ջոն Բավարիացու հետ, ում մահից հետո՝ 1425-1441 թվականներին աշխատել է Բուրգունդի դուքս Ֆիլիպ Բարեգութի մոտ։ Յան Էյկը ստեղծագործել է աշխարհիկ և կրոնական թեմաներով։ Նա լավ է վարձատրվել Ֆիլիպի կողմից, ապրել է բարեկեցիկ կյանքով և ստեղծագործել է, երբ ցանկացել է։ Նախնական ստեղծագործություննեերնրը գոթական ոճի են, այնուհետև անցում է կատարում դեպի նատուրալիզմ և ռեալիզմ։ Յան Էյկը օգտագործել է պատկերավորման նոր եղանակ՝ հիմնականաում օգտագործելով յուղաներկ։ Յան Էյկի ոճն ու տեխնիկան արագ տարածվեցին և յուրացվեցին տարբեր նկարիչների կողմից։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Վան Էյկը համարվել է իր ժամանակների հեղափոխական վարպետը։ Նրա դիզայնը և ոճը մեծապես կրկնօրինակվել են և արտապատկերվել։ Կտավներն ստորագրել է ‘Als Ik Kan’ (Аs I Can,) որը վկայում է նկարչի յուրօրինակ բնավորության մասին։ Այդ ստորագրությունն առաջին անգամ հայտնվել է իր «Portrait of a man in a turban» աշխատանքի մեջ 1433 թվականին։ 1434-1436 թվականները նրա կյանքի ամենաբեղուն տարիներն են եղել, և նա ստեղծել է իր հիմնական գործերը՝ «Madonna of Chancellor Rolin», «Lucca Madonna and Virgin» և «Կույսն ու երեխան Կանոնիկոս վան դեր Պաելի հետ» (Child with Canon van der Paele):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Эйк». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ван Эйк (van Eyck) Ян // Большая Советская энциклопедия (в 30 т.) / А. М. Прохоров (гл. ред.). — 3-е изд. — М.: Сов. энциклопедия, 1971. — Т. IV. — С. 294–295. — 600 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան վան Էյք» հոդվածին։