Գրանդ Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրանդ Վուդ
Grant Wood.jpg
Ի ծնեանգլ.՝ Grant DeVolson Wood
Ծնվել էփետրվարի 13, 1891(1891-02-13)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԱնամոսա, Այովա, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 12, 1942(1942-02-12)[8][1][2][3][4][5][6][7] (50 տարեկանում) կամ փետրվարի 13, 1942(1942-02-13)[9] (51 տարեկանում)
Մահվան վայրԱյովա Սիթի, Այովա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունԱրվեստի դպրոց Չիկագոյի ինստիտուտ և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
Ժանրդիմանկար
Ուշագրավ աշխատանքներԱմերիկյան գոթիկա և Daughters of Revolution?
ԱշակերտներJohn O. Robert Sharp?
Grant Wood Վիքիպահեստում

Գրանտ Դևոլսոն Վուդ (անգլ.՝ Grant De Volson Wood, փետրվարի 13, 1891(1891-02-13)[1][2][3][4][5][6][7], Անամոսա, Այովա, ԱՄՆ - փետրվարի 12, 1942(1942-02-12)[8][1][2][3][4][5][6][7] կամ փետրվարի 13, 1942(1942-02-13)[9], Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ: Հայտնի է հատկապես ամերիկյան Միջին Արևմուտքի գյուղական կյանքը պատկերող նկարներով: «Ամերիկյան գոթիկա» հայտնի նկարի հեղինակն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին Գրանտ Վուդը ընդունվել է արվեստի դպրոց Չիկագոյում, զբաղվել է արծաթյա զարդերի արտադրությամբ: 1920 թվականից մինչև 1928 թվականները նա կատարել է չորս ուղևորություն Եվրոպայում, որտեղ նա սովորել է տարբեր գեղանկարչական ոճեր, մասնավորապես, իմպրեսիոնիզմ և հետիմպրեսիոնիզմ: Նրա վրա ամենաշատը ազդել են Յան Վան Էյկի աշխատանքները, որից նա հետո վերցրել է իր տեխնոլոգիայի հստակությունն ու ճշգրտությունը: 1932 թվականին Վուդը ստեղծել է քարե քաղաք արվեստի գաղութը, որը հեռու չէր իր հարազատ քաղաքից, և նրա նպատակն էր օգնել արվեստագետնեիրն գոյատևել մեծ ճգնաժամի ընթացքում: Վուդը սովորել է նկարչություն Այովայի արվեստի դպրոցում 1934-ից 1941 թվականներին: Նա նաև համակարգում էր որմնանկարների ծրագրեր և ուսանողներին խորհուրդ էր տալիս գրել սեփական ստեղծագործություններ: 1942 թվականի փետրվարի 12-ին իր ծննդյան օրից մի օր առաջ նա մահանում է համալսարանական հիվանդանոցում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Գրանտ Վուդի ամենահայտնի նկարը (1891 1942) «Ամերիկյան Գոթիկա»-ն (1930), ամերիկյան արվեստի ճանաչված ստեղծագործություններից մեկը: Հավանաբար մշակութային նշանակության մակարդակով այս նկարն առանց չափազանցության կարելի է համեմատել Դա Վինչիի «Մոնա Լիզա»-ի կամ Մունկի «Ճիչ» նկարների հետ: Դա առաջին անգամ ցուցադրվել է Չիկագոյի արվեստի համալսարանում և մինչև այսօր պահվում է նույն տեղում: Այդ նկարը Վուդը վաճառել է 300 դոլարով և ստացել գրեթե վայրկենական ճանաչում: Այդ նկարը կրկնօրինակվել է և օգտագործվում է գովազդի, մուլտֆիլմերի և ծաղրանկարների համար:

Գրանտ Վուդ. «Ամերիկյան գոթիկա»

Նրան համաշխարհային հռչակ բերած այդ ստեղծագործության ինքնաբավությունն ու բազմակողմանիությունը կայանում է նախ և առաջ դրա տեսողական կերպարում, դրանից բացի ամենատարբեր, անգամ ամենահակասական մեկնաբանությունների հնարավորության մեջ: Արվեստաբանները, տրամադրվածություն ունեն այդ ստեղծագործության նկատմամբ, ինչպիսիք են Հերտրուդա Ստաինը, Քրիստաֆոր Մորլին, նրանք համարվում էին սուր երգիծանքով մարդիկ մեկուսացված և ոչ խելացի մարդկանց մեջ փոքր գավառական քաղաքներում: Քանի որ Վուդը հենց ինքն է հերքել այդ մեկնաբանությունը Մեծ դեպրեսիայի սկսվելուն հետ` նա տեսավ Ամերիկայի գյուղերում քաջություն ու համառություն ունեցող առաջնորդների: Առաջնորդների ոգին և վճռականությունը օգնում է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Վուդը ներշնչվում էր Էլդոնի նոր գոթիկական ոճի առանձնատնով, հատկապես նոր գոթիկական ոճի գծերն ընդգծված էին երկրորդ հարկի պատուհաններում: Վուդը որոշեց պատկերել այդ տունը, իսկ առաջին պլանում պատկերել մարդկանց, ովքեր պետք է այդտեղ ապրելիս լինեին: Նկարի վրա պատկերված է ֆերմեր իր աղջկա` պառաված օրիորդի հետ: Նկարչի համար բնորդ են եղել նրա ատամանբուժն ու իր քույր Նենը: Վուդի քույրը պնդում էր, որ նկարի վրա պատկերվի ֆերմերի աղջիկը և ոչ թե կինը, քանի որ ցանկանում էր իրեն առավել երիտասարդ կին զգալ: Ֆերմերի ձեռքին գործիքները խորհրդանշում են ծանր աշխատանքը, նկարի հերոսների դիրքն ու դեմքի արտահայտությունը ստիպում են մտածել կյանքի ավանդական հայրիշխանական դրվածքի մասին: Շագանակագույն և կապույտ աչքերի սառը, լարված և ուղղակի հայացքները զգուշացնում են ու վախեցնում: Ի՞նչ են նրանք տեսնում. ամենօրյա հոգսեր ու խնդիրնե՞ր, կենցաղային պրոբլեմնե՞ր, հիվանդությո՞ւն: Կամ էլ, չնայած հայացքների ուղղակիությանը, նրանք նայում են դատարկությանը. ժամանակը կանգ է առել, և հերոսներն իրենց նյութական աշխարհից ընկել են անէության սև փոսը: Դետալների մշակվածությունն ու համադրության խստությունը հիշեցնում են մեզ Հյուսիսային Վերածնունդը, որը Գրանտը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել էր իր` Եվրոպա կատարած այցելությունների ժամանակ: Նա նաև շատ ուշադիր էր միջին արևմուտքի կենցաղի դետալներն ու մթնոլորտը փոխանցելու հարցում, որն էլ հենց տարածաշրջանային ուղղության հիմնական հատկանիշն է: Վուդի անունը կապված է ամերիկյան շարժման հետ, որը հայտնի է տարածաշրջանային ուղղություն անունով. այն ի սկզբանե տարածվել է Միջին Արևմուտքում: Վուդը այն երեք նկարիչներից մեկն է ում անունը շատ է կապվում այդ ուղղության հետ, մյուս երկուսը Ջոն Ստյուարդ Կարրին և Թոմաս Հարթ Բենտոնն են: Վուդի հովանավորության շնորհիվ Վիսկոնսինի ու Կանզասի քոլեջներում դասախոսների աշխատանք ստացան:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wood, Grant. «Art in the Daily Life of the Child.» Rural America, March 1940, 7-9.
  • Wood, Grant. Revolt against the City. Iowa City: Clio Press, 1935.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Crowe, David. «Illustration as Interpretation: Grant Wood’s 'New Deal' Reading of Sinclair Lewis’s Main Street.» In Sinclair Lewis at 100: Papers Presented at a Centennial Conference, edited by Michael Connaughton, 95-111. St. Cloud, MN: St. Cloud State University, 1985.
  • Czestochowski, Joseph S. John Steuart Curry and Grant Wood: A Portrait of Rural America. Columbia: University of Missouri Press and Cedar Rapids Art Association, 1981.
  • Hoving, Thomas. American Gothic: The Biography of Grant Wood’s American Masterpiece. New York: Chamberlain Brothers, 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]