Գուրալներ
Գուրալներ | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
լեհերեն, չեխերեն, սլովակերեն | |||
Հավատք(ներ) | |||
կաթոլիկություն, բողոքականություն |
Գուրալներ (լեհ.՝ Górale, սլովակ.՝ Gorali, բառացիորեն` լեռնաբնակներ), լեհերի ազգագրական կամ էթնոմշակութային խմբեր (պոդհալներ, օրավներ, սպիշաներ, բաբյեգորցիներ, բեսկիդցիներ, պենինցիներ, սոնդետցիներ, զագորցիներ, յաբլոնսկցիներ)։ Ավանդաբար բնակվում են Կարպատներում` հարավային Լեհաստանում, հյուսիսային Սլովակիայում, Չեխիայի Թեշինյան Սիլեզիա պատմական շրջանում (Silesian Gorals), ինչպես նաև արևմտյան Ուկրաինայում (Անդրկարպատյան Ուկրաինա, Գալիցիա և Բուկովինա)[1]։ Կաթոլիկներ են և խոսում են լեհերեն, չեխերեն, սլովակերեն։ Գուրալներն իրենց կենցաղով, տարազներով և երաժշտությամբ նման են գուցուլներին (հունակաթոլիկներ, խոսում են ռուսիներեն), մորավիական վալախներին (կաթոլիկներ, խոսում են չեխերեն)[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրալներն ապրում են.
- Լեհաստանի հարավում (Փոքր Լեհական և Սիլեզյան վոյեվոդությունների Պոդհալե և Բեսկիդի մարզերում),
- Սլովակիայի հյուսիս-արևմուտքում (Կիսուցե, Լիպտով, Սպիշ, Օրավա մարզերում, հիմնականում Ժիլինայի երկրամասի Չադցա, Տվրդոշին և Նամեստովո, Լիպտովսի Միկուլաշ վարչական շրջաններում, Պրեշով երկրամասի Ստարա Լյուբովնյա և Կեժմարոկ վարչական շրջաններում)
- Չեխիայի հյուսիս-արևելքում (Թեշինյան Սիլեզիա պատմական շրջանում - Մորավասիլեզյան երկրամասի Ֆրիդեկ-Միստեկ, Օպավա և Բրունտալ շրջաններում)։
Ոչ մեծ սփյուռք կա ուկրաինական և ռումինական Բուկովինա պատմական շրջանում, ինչպես նաև Չիկագոյում։ Ընդհանուր թվաքանակը հաշվվում է 0,5-2,5 մլն մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրալների հողերը բնակեցված են եղել XII-XVIII դարերից հարավային Լեհաստանի մարզերի նախալեռնային և հարթավայրային բնակիչներով, որոնք խառնվել են հարավից Կարպատների երկայնքով թափառող վալախիների հետ։ 16-րդ և 17-րդ դարերում գուրալները բնակություն են հաստատել Կիսուցա, Օրավա գետերի ափերին և հյուսիսային Սպիշում[3]։ Այդ տարածքները Հունգարիայի հյուսիսային թագավորության մասն էին կազմում։ 1803-1819 թվականներին գուրալները Բուկովինա են գաղթել[4] Գյուղերի մեծ մասը կառավարվում էր XVI դարի վալախիների իրավունքի հիման վրա` այսպես կոչված «Vlach օրենքով» (անգլ.՝ Vlach law) հին միջնադարյան խորվաթական փաստաթղթերով վալաշերը հատուկ օրենք են ընդունվել, որ «ով գյուղում է բնակվում, նա հարկ է վճարում, իսկ ով գյուղ չունի (քոչվոր է), նա ծառայում է հեծելազորում)։
Լեհաստանի գերմանական օկուպացիայի ընթացքում (1939-1945, Գլխավոր Նահանգապետություն) նացիստական վարչակազմը փորձել է գուրալներին միավորել առանձին ազգի մեջ, որում ընդգրկվելու էին էստոնացիները, լիտվացիները և լատվացիները` նրանց լեհերի համեմատ որոշ իրավական արտոնություններ տալով։ Նացիստ ռասայական տեսաբանները լեհերից առանձնացրել էին 27,000 ուժեղ գուրալներ, որպես առանձին էթնիկ խումբ և «Գերմանական մեծ ռասայի» մաս[5][6][7]։
Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր Լեհական վոյեվոդությունում և Սլովակիայում խոսում են Փոքր Լեհական դիալեկտի սուբդիալեկտով, Սիլեզյան և Օպոլեի վոյեվոդություններում և Չեխիայում` լեհերենի սիլեզյան դիալեկտի վերին Սիլեզյան սուբդիալեկտով։ Տարածված են նաև գրական լեհերենը, սլովակերենը, չեխերենը։ Հավատացյալները կաթոլիկներ են, կան բողոքականներ (ավետարանականներ)։ Ըստ Կ. Դոբրոստրոյսկու, պոդհալեի դիալեկտը բառեր է փոխառել ռումիներենից և ալբաներենից (1938), ինչպես նաև համանման ձևով փոխառել է հավատամքի, երաժշտության, նյութական մշակութային տարրերը։
Կարպատների մյուս արևմտա-սլավոնական ժողովուրդների նման գորալներին հատուկ է հյուսիսային գերմանական ազդեցությունը ի տարբերություն Լեհաստանի մյուս շրջանների։ 19-րդ դարում լեհ գիտնականները գորալներին դիտարկել են լեհերին մոտ լեզվական էթնիկ խումբ, բայց որը սերտ կապեր ունի սլովակիան ժողովրդական մշակույթի հետ։ Գորալների և՛սոցիալական, եւ՛ տնտեսական կյանքը նման է վալախների հովվական մշակույթին[8]
Կենցաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրալները զբաղվում են սեզոնային անասնապահությամբ, անտառորսության և փայտամշակման արհեսներով։ Գուրաների խրճիթները հատած ճյուղերով և ծղոտով են պատրաստած։ Սնվում են բազմազան կաթնամթերքով, մասնավորապես պանիր (բրինզա, ապխտած այծի պանիր` օսցիպեկ)։ Ինչպես նաև պատրաստում են կարտոֆիլի, գարու և վարսակի ալյուրից կաշաներ և ուտեստներ։ Հագնում են մահուդե, մորթյա և կաշվե հագուստ ու կոշիկներ (մորթյա և մահուդե բաճկոնները, տղամարդկանց մահուդե տաբատները, չուխաները, կաշվե չարոխները, մահուդե երկարաճիտ կոշիկները և կրկնակոշիկները (պապուչի))։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրալները չունեն միասնական ինքնություն և աշխարհագրական և մշակութային միասնություն չեն ներկայացնում։ Ավանդական մշակույթի ընդհանուր գծերը պայմանավորված են լեռնային շրջանի կենցաղային առանձնահատկություններով։
Պարերի մեջ գերակշռում է շրջանաձև շարժումները։ Տղամարդիկ արագ տեմպով են պարում` կքանստելով (հայդուկ), կացին-կեռիկներով (բարտկա), զույգերով (այսպես կոչված գուրալյան)։ Երաժշտական գործիքներից հիմնականներն են աղեղային (ջութակ, բաս) և վոլինկա (կոզյոլ)։ Վերածնունդ են ապրում կիրառությունից դուրս եկած հին տեսակի աղեղային տարատեսակ գործիքները` գենսլե, զլոբցոկի և այլն։ Ավելի տարածված են գործիքային համույթները («գուրալյան կապելլաներ», որոնք հիմնականում կազմված են 3 ջութակից և բասից), որոնք հիմնականում պարային երաժշտություն են նվագում։ Բնորոշ է նաև «до слуху» (այսինքն լսելու համար) խաղերը, որոնք անցկացվում են հարսանիքներում, օրացուցային ծիսակատարությունների ժամանակ և այլն։ Լեհաստանում գործում են գուրալյան մշակութային միություններ, փառատոներ են անցկացվում։
Համաշխարհային գրականության մեջ գուրալների մասին նկարագրությունը տվել է լեհ գրող Հենրիկ Սենկևիչը պատմական վեպում «Ջրհեղեղ» վեպը (1886), որտեղ նա նշում է, որ գուրալները 1656 թվականի հունվարին փրկել են Յան Կազիմիր թագավորին շվեդ ինտերվենտներից , երբ նա վերադրձել է Սիլեզիայից։
Հայտնի գուրալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տոմաշ Ադամեկ, լեհ առաջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
- Կարոլ Վոյտիլա, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հայրը
- Յուզեֆ Տիշներ, լեհ հոգևորական և փիլիսոփա
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Стеньшевский Я. Скрипка и игра на скрипке в польской народной традиции // Народные музыкальные инструменты и инструментальная музыка. М., 1988. Т.2. (ռուս.)
- Encyklopédia l´udovej kultúry Slovenska. Veda, 1995.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pol, Wincenty (1851) Rzut oka na północne stoki Karpat. Kraków: Czcionkami drukarni Czasu. p. 120.
- ↑ Marcel Cornis-Pope et John Neubauer, History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and disjunctures in the 19th and 20th centuries. Volume IV: Types and stereotypes. John Benjamins Publishing 2010, p. 445–. ISBN 90-272-3458-2
- ↑ Denes Loczy; Miloš Stankoviansky; Adam Kotarba (3 January 2012). Recent Landform Evolution: The Carpatho-Balkan-Dinaric Region. Springer Science & Business Media. pp. 149–. ISBN 978-94-007-2447-1.]
- ↑ Halina Karaś. "2.6. Gwary polskie za granicą".
- ↑ Martyn Housden (4 January 2002). Hitler: Study of a Revolutionary?. Routledge. pp. 138–. ISBN 978-1-134-71369-1.
- ↑ "Pod Giewontem. Losy mieszkancow Podhala 1939-1956". Podhalański Portal Informacyjny Podhale24.pl. September 12, 2011.
- ↑ "Historia rodziny Apostołów". Archived 2015-01-23 at the Wayback Machine. Lista świadków historii (in Polish). Stowarzyszenie Auschwitz Memento.
- ↑ Marcel Cornis-Pope; John Neubauer (2010). History of the Literary Cultures of East-Central Europe: Types and stereotypes. John Benjamins Publishing. pp. 445–. ISBN 90-272-3458-2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Карта Archived 2015-04-16 at the Wayback Machine. (լեհ.)
- Статья в энциклопедии (սլովակ.)
- Инфо-портал о гуралях (լեհ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գուրալներ կատեգորիայում։ |
|