Գուրալների ազգային տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Գուրալների հարսանիք»

Գուրալների ազգային տարազ, Լեհաստանի Տատրա շրջանի Պոդհալե մարզի լեռնաբնակ լեհերի էթնոմշակութային խմբերի (գուրալներ) ավանդական տարազ[1]։ Ի տարբերություն Լեհաստանի այլ մարզերի, Պոդհալեի լեռնաբնակները առօրյայում ազգային հագուստ են կրում (կամ ազգային հագուստի որոշ տարրեր)։ Հագուստի այս տեսակը լեհական ազգային տարազների շարքում լայն տարածում վայելող տեսակներից մեկն է համարվում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրալների ազգային տարազը բոլորովին վերջերս է հայտնի դարձել, XIX դարի վերջերին։ Այն առատորեն դեկորավորված է Ասեղնագործությամբ և զարդապատկերներով։ Մինչ այդ գուրալների հագուստը նման զարդարանք չուներ։ Համաձայն 1870-ական թվականների տվյալների, նովոտարսկի գուրալները կրում էին սպիտակ քաթանե տաբատ։ Կարերի երկայնքով դրանք հյուսվում էին սև-սպիտակ բրդյա թելերով։ Քաթանի երկու կտորների միջև կայմա էր կարվում (облямек), որպեսզի եզրերից թելը դուրս չգար[3]։

Ըստ հնաբնակների, ժանեկազարդ տաբատներն առաջին անգամ իր հետ բերել է գյուղացի Յուզեկ Վալցակի հայրը Սկիբուվեկից։ Այդ ժանյակները սև և սպիտակ ոլորած բրդյա թելից էր, որը կարվում էր կարերի երկայնքով։ Գուրալյան վարպետները աստիճանաբար բարդացրել են զարդանախշերը, պարանները փոխարինել են գունավոր ասեղնագործով։ Տաբատները սկսեցին դիմացից զարդարել բարդ դեկորատիվ կոմպոզիցիաներով, որոնք ստացել են Պարժենիցա անունը։ Պաժենիցայի զարդապատկերը սրտաձև է։ Կենտրոնում գտնվում է շրջանաձև վարդակ, աստղ կամ որևէ շրջանաձև ծաղկային մոտիվ։ Հնում պարժենիցաներն ավելի համեստ ձևավորումներ էին. զարդապատկերները միջնադարյան կրակխառնիչի կամ օղականման տզկանեփի տեսք ունեին։ Պարժենիցայի զարդապատկերը մարզից կախված կարող է տարբերվել, սակայն ոճն ամեն տեղ նույնն է։ Զարդարման նման ոճը հատուկ է նաև Կարպատների բնակչության (հունգարներ, ռումինացիներ, սլովակներ, անդրկարպատյան ուկրաինացիներ) ավանդական հագուստներին[3]։

Գուրալյան հագուստի կարևոր տարրերից է չուհան (լեհ.՝ Czuha, հունգ.՝ Szűr, ուկրաիներեն՝ Чуга)[4]։ Դա տղամարդու կարճ բաճկոն է, որը կարված է սպիտակ քաթանից և զարդարված է գունավոր ասեղնագործով։ Ըստ ավանդույթի, ասեղնագործությամբ զբաղվում էին գուրալների տղամարդիկ։ Չուհան և ասեղնագործած տաբատները (պորտկի) տոնական տարազի մասն են կազմում։ Ծեր գուրալների չուհան և պորտկին որպես կանոն ավելի համեստ ասեղնագործությամբ են զարդարված։

Տղամարդու հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրալ տղամարկանց հագուստի կարևոր մասերից են բրդյա քաթանից կարված տաբատը (պորտկի) և վերարկուն (կուչա), կաշվե կարճաթև բաճկոնակը (սերդակ), մոկասինները (կերպչե կամ հայերեն՝ տրեխ) և գոտի (տրեզ, օպասկա), տնահյուս վուշե կտորից վերնաշապիկը (կոշուլա) և սև փետրավոր գլխարկը[5]։

Կնոջ հաջուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանացի հագուստը փոփոխություններ է կրել 19-20-րդ դարերում։ 19-րդ դարի կեսերին այն կազմված էր պերկալից (Перкаль) կարված լայնաթև վերնաշապիկից, կտորից կարված դեկորատիվ կորսետից, ծաղկային ձևավորմամբ պերկալե լայն շրջազգեստից, բեհեզե (մուսլին) գոգնոցից (ֆարտուչ), բարձր ներբաններով կոշիկներից, վզին կախազարդեր կամ մարջանից վզնոցներ և բեհեզյա կամ բրդյա գլխաշորից (շարֆ), որով ծածկվում էր գլուխը կամ ուսերը։ Կանայք նաև կրում էին տղամարդկանց կոշիկների նման կոշիկներ (կիրպչե)[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gwozdz, Cathy (1985). Costumes of the Polish Highlanders. Polish Highlanders Association of Canada.
  2. Condra, Jill (2013). Encyclopedia of National Dress: Traditional Clothing Around the World. ABC-CLIO. p. 601. ISBN 0313376379.
  3. 3,0 3,1 Народное искусство Польши. Наука, 1970. С. 84-85.
  4. Staszel S.T.-, Etynowscy A.M., Fiedler K., Strój podhalański, Atlas Polskich Strojów Ludowych, 2015, ss.87-91, ISBN 978-83-64465-03-1.
  5. 5,0 5,1 Hermanowicz-Nowak, Krystyna (2014). "The Costume". Ethnologia Polona - Carpathian Reminiscences. Institute of Archeology and Ethnology Polish Academy of Science. 35: 101–123.