Տատրայի թանգարան
Տատրայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Զակոպանե |
Վայր | Զակոպանե |
Հասցե | ul. Krupówki 10 34-500 Zakopane34-500 |
Հիմնադրվել է | 1888 |
Կայք | muzeumtatrzanskie.pl |
Տատրայի թանգարան կամ Տիտուս Խալիբինսկու ավան Տատրայի թանգարան (լեհ.՝ Muzeum Tatrzańskie im. dra Tytusa Chałubińskiego w Zakopanem), Տատրա լեռնային համալիրին նվիրված պատմական-ազգագրական թանգարան, որը գտնվում է Լեհաստանի Մալոպոլսկիե վոևոդության Զակոպանե քաղաքում։ Գրանցված է Լեհաստանի թանգարանների պետական գրանցամատյանում (լեհ.՝ Państwowy Rejestr Muzeów[1])։ Տեղակայված է Զակոպանե քաղաքի Կրուպովկի փողոց 10 հասցեում։ Թանգարանը ցուցադրում է Պոդհալեի, Սպիշ և Օրավա պատմական-ազգագրական շրջանների պատմության, նյութական և մշակութային կյանքի հետ կապված առարկաներ։ Թանգարանը կրում է լեհ բժիշկ և ազգագրագետ Տիտուս Խալուբինսկիի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատրայի թանգարանը ստեղծվել է լեհ բժիշկ, հասարակական գործիչ, ազգագարագետ Տիտուս Խալուբինսկու (1820-1889) հետևորդների մոտ ծնված գաղափարի շնորհիվ։ 1888 նրա հետևորդները հիմնադրեցին Տիտու Խալիբինսկու անվան թանգարանային միություն։ Այդ միության նպատակն էր Տատրայի վերաբերյալ բուսաբանական, երկրաբանական, ազգագրական և կենդանաբանական նյութեր հավաքել։ Միության անդամները հավաքներ էին կազմակերպում գրադարանում։ Առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1889 թվականին Զակոպանե քաղաքում, Կրուպովկի փողոցում գտնվող շենքում, որն այժմ գոյություն չունի։ XIX դարի վերջում թանգարանը ազգագրական նյութերի հարուստ հավաքածու էր կազմել։
1892 թվականին ըստ վարշավացի ճարտարապետ Յոզեֆ Պիուսա Ձեկոնսկիի նախագծի թանգարանի շենք կառուցվեց։ Նույն թվականին շենքում տեղակայվեց Տիտուս Խալիբինսկիի անվան միության ունեցած հավաքածուն։ Մինչև 1911 թվականը Միության ակտիվությունը էականորեն կրճատվեց և թանգարանային հավաքածուն գրեթե դադարեց ավելանալ։ 1913 թվականին սկսվեց թանգարանի նոր շենքի կառուցումը։ Տատրա թանգարանային միության անդամներից մեկը` կոմս Վլադիսլավ Զամոյսկին քարերով օգնեց շինարարությանը։ Սակայն շինարարական աշխատանքները կիսատ մնացին Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով և շարունակվեցին պատերազմի ավարտից հետո Մարի Կյուրիի նվիրատվության շնորհիվ։ Շինարարությունն ավարտվեց 1920 թվականին։ Շենքը Զակոպանեի ոճին բնորոշ աղյուսա-քարային շինության վառ օրինակ է։ 1922 թվականին Կրուպովկի 10 հասցեում կայացավ նոր թանգարանի հանդիսավոր բացումը Moździerz, Zbigniew (2014). A Guide: The Zakopane Style Trail. The Tatra Museum in Zakopane. p. 28. ISBN 978-83-60982-52-5.:
1920-ական թվականների վերջում թանգարանում ձևավորվեցին արվեստի, արհեստների բաժիններ և Տատրայի նախալեռների բաժինը։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում թանգարանում օդերևութաբանական կայան ստեղծվեց։ Նույն ժամանակ թանգարանը սկսեց թողարկվել «Rocznik Podhalański» գիտական տարեկան պարբերականը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Տատրայի թանգարանը պետականացվեց և սկսեց զբաղվել մշակութային հուշարձանների և բնության մասին տեղեկությունների հավաքագրման և պահպանության գործունեությամբ։ Այդ նույն ժամանակ գիտական կոլեկտիվը Պոդգալեում սկսեց դաշտային աշխատանքներով զբաղվել և թանգարանում բացվեցին գեղարվեստական և պատմական բաժիններ։ 1954 թվականին վայրի բնության ուսումնասիրության և պահպանման Տատրայի ազգային պարկի ստեղծումից հետո թանգարանի գործունեությունը էականորեն կրճատվեց։
XX դարի 70-ական թվականներին թանգարանում բացվել է հուշարձանների պահպանության բաժին[2]։
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զակոպանեի հիմնական մասնաճյուղից բացի Տատրայի թանգարանն ունի 7 այլ մասնաճյուղեր Զակոպանեում եւ 4 այլ մասնաճյուղեր, որոնք գտնվում է Ցարնա Գորա (Czarna Góra), Յուրգոֆ (Jurgów), Խոխոլուվ (Chochołów) և Լոպուշնա (Łopuszna) լեհական բնակավայրերում.
- Վիլլա Կոլիբա Զակոպանեում (զակոպանյան ոճով կառուցված Ստանիսլավ Վիտկևիչի անվան թանգարան), զակոպանյան ոճով առաջին կառույցը
- Վլադիսլավ Խասիորի պատկերասրահ Զակոպանեում` արվեստներ թանգարան
- Վոձիմեժի և Եժի Կուլչիցկիի անվան արվեստների պատկերասրահ Զակոպանեում
- Կորնելի Մակուշինսկու թանգարան Զակոպանեում
- Խոխոլուվյան ապստամբության թանգարան Խոխոլուվում
- Տետմայերների ագարակ Լոպուշնա գյուղում
- Կորկոշուվ ագարակ Չարնա գուրա գյուղում
- Սոլտիսով ֆերմա և հովվական վրաններ Յուրգուվում[3]։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ցուցադրված են.
- մշակութային եւ ազգագրական արտիֆակտներ, պատմական հագուստ, կահույք, կենցաղային, դեկորատիվ իրեր, ապակե գեղանկարչություն, եւ արհեստներ
- Տատրայի բնության պատմությունը, բուսական եւ կենդանական աշխարհը, երկրաբանական ցուցանմուշներ
- կերպարվեստ, հիմնականում գեղանկարչություն եւ քանդակ, որը ստեղծել է Պոդհալե մարզում[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վիլլա Կոլիբա, Զակոպանիե
-
Պոդհալե ոճով կանացի տոպ
-
Ազգագրական ցուցանմուշներ Զակոպանիեում
-
Վիլլա Օքսզա, Զակոպանիե
-
Վիլլա Կոնստանտինովկա, Զակոպանիե
-
Սոլտիսոֆ Ֆերմա, Յուրգուվ
-
Հովվական վրաններ, թանգարան բաց երկնքի տակ, Յուրգուվ գյուղում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Józef Nyka, Tatry Polskie. Przewodnik, str. 51, Wydawnictwo TRAWERS, Latchorzew, 1998
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ustawa z dnia 21 listopada 1996 r. o muzeach. Լեհաստանի գրանցամատյաններում գրանցման ակտ
- ↑ Staszel, Zbigniew. "The Tatra Museum - The Ethnographic Department"(չաշխատող հղում)
- ↑ Staszel, Zbigniew. "The Tatra Museum - Permanent exhibitions". muzeumtatrzanskie.pl.
- ↑ Staszel, Zbigniew. "The Tatra Museum - Main building" Արխիվացված 2016-11-22 Wayback Machine. www.muzeumtatrzanskie.pl.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի Պաշտոնական կայք Արխիվացված 2017-04-29 Wayback Machine (լեհերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատրայի թանգարան» հոդվածին։ |
|