Վիլլա Կոլիբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլա Կոլիբա
Տեսակվիլլա
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԶակոպանե
ՎայրԶակոպանե
Հիմնադրվել է1993
Քարտեզ
Քարտեզ
Ինտերիեր

Վիլլա Կոլիբա (լեհ.՝ Willa Koliba), Թատրովյան թանգարանի մասնաճյուղ, որը գտնվում է Լեհաստանի Մալոպոլյան վոեվոդության Զակոպան քաղաքում։ Առաջին կառույցն է զակոպանյան ոճով, որը նախագծել է լեհ ճարտարապետ և գրող Ստանիսլավ Վիտկևիչը։ Գտնվում է Կոսցելիսկա փողոցում։ Շենքը մտնում է «Փայտե ճարտարապետության ուղի» տուրիստական երթուղու կազմի մեջ։ Մալոպոլյան վոեվոդության մշակութային հուշարձան է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1893 թ.։ Նրա անվանումը ծագել է «Koliba» բարբառային բառից, որը նշանակում է հովվական հյուղակ։ Վիլլան կառուցվել է հողատեր Զիգմունտ Գնատովսկու համար, ով սկզբում ցանկանում էր կառուցել հասարակ լեռնային խրճիթ, որպեսզի այնտեղ տեղավորի իր ազգագրական հավաքածուն։ Սակայն շինարարության նախագիծը փոփոխվեց Ստանիսլավ Վիտկևիչի կողմից, ով շենքին ավելացրեց առանձին արևմտյան մաս, որի առաջին հարկում տեղավորեց հյուրասենյակը և ննջասենյակը, իսկ երկրորդ հարկում՝ ևս մեկ ննջասենյակ և սենյակ սպասավորների համար։ 1901 թ. շենքին ավելացվել է ևս մեկ փոքրիկ շինություն։

1983 թ. մայիսի 2-ին շենքը գրանցվել է Մալոպոլյան վոեվոդության մշակութային հուշարձանների ցուցակում։

1993 թ. դեկտեմբերից շենքում սկսեց գործել զակոպանյան ոճով թանգարան Ստանիսլավ Վիտկևիչի անունով, որը դարձավ Թատրովյան թանգարանի մասնաճյուղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլա Կոլիբա» հոդվածին։