Պարժենիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Wiyrchowianie» ազգագարական խմբի անդամները Պոդհալե մարզի ազգային տարազով, զակոպանյան ոճ։ Պարժենիցան տղամարդու տաբատի վրա է
Տղամարդու տաբատի վրայի ասեղնագործ պարժենիցա, Պոդհալե, XIX դարերի հավաքածու Զակոպանեի Տատրայի թանգարան

Պարժենիցա (լեհ.՝ Parzenica), ասեղնագործ սրտաձև զարդապատկեր, որը բնորոշ է լեռնաբնակների դեկորատիվ կիրառական արվեստին։ Զարդանախշը հաճախ լինում է գուրալյան ավանդական տարազի տղամարդկանց տաբատների վրա[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում պարժենիցան իրենից ներկայացնում էր պարզ օղակակար, որն արվում էր տաբատի կտրած մասերի միացման տեղերը մաշվելուց պաշտպանելու համար։ Ժամանակակից դերձակները պարժենիցայում սկսեցին կիրառել կարմիր կամ մուգ կապույտ օղակակարեր, միաժամանակ խտացնելով օղակների թիվը։ Հետագայում կարը փոխարինվեց ասեղնագործ ապլիկացիաներով։ Պարժենիցայի համար բրդյա թելերի կիրառումը հնարավորություն տվեց նախշերն ավելի վառ դարձնել։ Եվ ժամանակի ընթացքում այն դարձավ հագուստը զարդարելու միջոց[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարժենիցայով դեկորատիվ ձևավորումը, հավանաբար, Հունգարիայում է առաջացել։ Եվ XX դարի սկզբում Պոդհալե մարզին առավել բնորոշ զարդանախշն էր[1]։

Տերմինի ծագումն անհայտ է։ Ամենայն հավանականությամբ անվանումը կապված է հին լեհերեն parznąć և parznić բայերի հետ, որը նշանակում է «ինչ-որ բան կեղտոտել»[4]։ Ի սկզբանե բառը կիրառվել է նաև գուրալեների կենցաղային այլ առարկաներին, այդ թվում պանրի արտադրության համար նախատեսված փայտե կաղապարների համար և սրտանման պատկերներին փայտագրության մեջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Condra, Jill. 2013. Encyclopedia of National Dress: Traditional Clothing Around the World. Santa Barbara, CA: ABC-CLIO, p. 600.
  2. Hinds, Joan. 2002. World of Embellishment: Add Global Designs to Contemporary Fashions & Décor. Iola, WI: Krause Publications, p. 77.
  3. Birnbaum Alexandra Mayes (1992)։ Birnbaum's Eastern Europe։ HarperPerennial։ էջ 625։ ISBN 9780062780836 
  4. Dziadowiec Joanna (2010)։ Tendera Paulina, ed.։ Góralskie reprezentacje, czyli rzecz o Podhalanach i ich kulturze։ Zeszyty Naukowe Towarzystwa Doktorantów Uniwersytetu Jagiellońskiego (լեհերեն) (numer specjalny 1/2010) (Kraków)։ էջեր 67–90 
  5. Trebunia Stanisława, Kubienia Jacek, Bielatowicz Anna (2011)։ Strój górali podhalańskich = The dress of Podhale highlanders։ Stroje Ludowe w Karpatach Polskich, t. 4 (Polish and English)։ Kraków; Milówka: Fundacja Braci Golec։ էջ 250։ ISBN 9788392551812։ OCLC 804547001