Jump to content

Օլգա Գուլազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գուլազյան Օլգաից)
Օլգա Գուլազյան
Ծնվել էդեկտեմբերի 27 1885 (հունվարի 8 1886)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էմայիսի 27, 1970(1970-05-27)[2][3][1] (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԹոխմախի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և ՀԽՍՀ պետական մրցանակ

Օլգա Նիկողայոսի Գուլազյան (դեկտեմբերի 27 1885 (հունվարի 8 1886)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - մայիսի 27, 1970(1970-05-27)[2][3][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1935 թվական), Ստալինի երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952 թվական)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Գուլազյանը ծնվել է 1885 թվականին Թիֆլիսի Խարփուխ թաղամասում։ Ընտանիքում ծնվել են 9 երեխա, որոնցից 2-ական աղջիկն ու տղան են կենդանի մնացել։ Օլգան ծնվել է, երբ հայրը 60 տարեկան է եղել[4]։ Ավարտել է Թիֆլիսի Խարփուխ թաղի ծխական դպրոցը։

Իր հուշերի գրքում դերասանուհին պատմել է Խարփուխի ու նրա բնակիչների պատմությունը։ Ռուսական առաջին հեղափոխությանը նախորդող տարիներին բազմաթիվ թատերախմբեր են կազմակերպվել բանվորական ու արհեստավորական շրջաններում։ Օլգայի ավագ եղբայրը, ով տպարանի բանվոր է եղել, մասնակցել է նման թատերախմբի գործերին։ «Էլի մեկ զոհ» պիեսի փորձի Նատոյի և Վանոյի տեսարանը տեղի է ունեցել Գուլազյանների տանը։ Տասնհինգամյա Օլգան ցանկություն է հայտնել խաղալ Նատոյի դերը։ Ռեժիսորն ընդառաջել է, և լավ կատարման արդյունքում դերը հանձնարարվել է նրան։ Օլգային տեսնելով Նատոյի դերում, Գաբրիել Սունդուկյանը նրան գովասանքի խոսքեր է ասել, և տասնվեցամյա Օլգան հրավիրվել է թատերախումբ[5]։

1901թվականից Գուլազյանը խաղացել է Թիֆլիսում, Բաքվում, Կոստանդնուպոլսում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Երևանում և այլուր։ 1921-1926 թվականներին եղել է Թիֆլիսի հայկական թատրոնիի դերասանուհի, 1926 թվականից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի: 1955-1959 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր:

Գուլազյանի արվեստը ձևավորվել է «Սունդուկյանի թատրոնի» ռեալիստական գեղագիտական սկզբունքներով, Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Հասմիկի և այլոց հետ համատեղ աշխատանքում: Նրա խաղին բնորոշ են եղել կենցաղի ազգային և կենցաղագրական հատկանիշների նուրբ ոճավորումը, ինտոնացիոն հարստությունը, ցայտուն դերապատկեր ստեղծելու վարպետությունը[6]:

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանցիսկա՝ Զուդերմանի «Հայրենական տուն»
  • Հենրի՝ Յա. Գորդինի «Օվկիանոսից այն կողմ»
  • Գայանե՝ Ա. Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
  • Ալյոշկա՝ Մ. Գորկու «Հատակում»
  • Լաուրենսիա՝ Լոպե դե Վեգաի «Ոչխարի աղբյուրը»
  • Վահանդուխտ՝ Վ. Տիրացյանի «Մեծն Վարդան»
  • Արծվիկ՝ «Երեք երգ»
  • Դեզդեմոնա՝ Ու. Շեքսպիրի «Օթելլո»
  • Օֆելյա՝ Ու. Շեքսպիրի «Համլետ»
  • Նատալիա՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Սալոմե՝ Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Էփեմիա՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
  • Կուկուշկինա՝ Ա. Չեխովի «Եկամտավոր պաշտոն»
  • Օգուդալովա՝ Ա. Օստրովսկու «Անօժիտը»
  • Քսենյա՝ Մ. Գորկու «Եգոր Բուլըչով»
  • Հոռոմսիմ՝ Վ. Փափազյանի «Ժայռ»
  • Լուշա՝ Ս. Միխալկովի «Իլյա Գոլովին»
  • տիկին Բալբոա՝ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
  • Քրիստինա Արխիպովնա՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
  • Կուզմինիչնա՝ Ա. Սուրովի «Ստալինգրադից հեռու»
  • Անտոնովնա՝ Մ. Գորկու «Արևի զավակները»[7]
  • Տուանետ՝ Մոլիերի «Կարծեցյալ հիվանդը»
  • Դորինա՝ Մոլիերի «Տարտյուֆ»
  • Մ. Օվչիննիկովի «Հանդուգն» - Ներկայացման համար արժանացել է Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի գրականության և արվեստի ստեղծագործությունների ոլորտում Վաղարշ Վաղարշյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Դավիթ Մալյանի և Անատոլիա Եղյանի հետ համատեղ։

Դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռ. Զարյան Թատերական դիմանկարներ, Երևան, 1956 թվական
  • Арутюнян Б. Б. Армянский театр // БСЭ
  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.
  • Գուլազյան Օ., «Հիշողություններ», 2-րդ հրատարակություն, Երևան, 1957 թվական, Գուլազյան.Ն «Հուշեր»
  • Гулазян О. (Сборник-альбом о народной артистке Армянской ССР) / Армянский театр о-во; (Составитель Н. Багдасарян). — Ереван, АТО, 1979г.
  • Александрян М., Ольга Гулазян в пьесе «Деревья умирают стоя» А.Касоны (Государственный национальный академический театр имени Габриэла Сундукяна), «Литературная Армения», 1964г., N11, стр. 86-89
  • Гулазян О., «Воспоминания» изд. 2-е, доп., Ереван, 1957г. (на арм. яз.).
  • Зарян Р., Театральные портреты, кн. 1, Ереван, 1956 (на арм. яз.).
  • "Թատրոն", Երևան, 1957 թ., № 6, էջեր՝ 115 - 116:
  1. «Մեր տան երկրորդ հարկում երեք սենյակ կար. մեկ սենյակում ապրում էինք մենք՝ հայրս, մայրս, երկու եղբայրս, ես և քույրս — վեց հոգով, իսկ մյուս սենյակում ապրում էր հորեղբայրս իր ընտանիքով — դերասան Դավիթ Գուլազյանի ծնողները իրենց վեց աղջիկներով ու մի տղայով— ինը հոգի»։ Դավիթ էր նաև նրանց պապի անունը. «Պապս — հորս հայրը — Դավիթ Գուլազյանը, բուն թբիլիսեցի էր»։ Նաև` «Ամուսնուս հետ ապրած տարիներին, ես մի քանի տարի աֆիշներում գրվում էի Նոնիկյան ազգանունով. ամուսինս էր ստիպում։ Բաժանվելուց հետո, շարունակեցի գրվել իմ հայրական ազգանունով, որով սկսել էի իմ առաջին տարիների բեմական գործունեությունը»։ Գուլազյան Օ., «Հիշողություններ», 2-րդ հրատարակություն, Երևան, 1957 թվական, Գուլազյան. Օ., «Հուշեր»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Гулазян Ольга Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. «ՄԱՅՐ ԲԵՄԻ ԱՌԱՋՆՈՒՀԻՆԵՐԸ. Օլգա ԳՈՒԼԱԶՅԱՆ». www.avangard.am. Վերցված է 2025-12-09-ին.
  5. «Օլգա Գուլազյան» Հայաստանի Թատերական Գործիչների Միություն». theatersunion.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով)։ Հ. 1, Աբալյան-Ղուշչյան (Հայկական հանրագիտարան հրատարակչություն ed.). Երևան. 2005.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.
  8. Хронография Еревана - Ер.: Музей истории города Еревана, 2009. - С. 71. -240 с.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Գուլազյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Գուլազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 245