Գյուստավ Լը Բոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուստավ Լը Բոն
ֆր.՝ Gustave Le Bon
Ծննդյան անունֆր.՝ Charles Marie Gustave Le Bon
Ծնվել էմայիսի 7, 1841(1841-05-07)[1][2][3][…]
ԾննդավայրNogent-le-Rotrou, Էր և Լուար[4]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1931(1931-12-13)[3] (90 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Le Bon
Մասնագիտությունբժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ և ֆիզիկոս
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի բժշկության դպրոց և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ուշագրավ աշխատանքներThe Crowd: A Study of the Popular Mind?
ԱնդամակցությունSociety of Anthropology of Paris?
Պարգևներ
 Gustave Le Bon Վիքիպահեստում

Գյուստավ Լը Բոն (Լե Բոն, ֆր.՝ Gustave Le Bon, մայիսի 7, 1841(1841-05-07)[1][2][3][…], Nogent-le-Rotrou, Էր և Լուար[4] - դեկտեմբերի 13, 1931(1931-12-13)[3], Փարիզ[4]), ֆրանսիացի հոգեբան, սոցիոլոգ, մարդաբան և պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լը Բոնը ծնվել է Ֆրանսիայի Նոժան լը Ռոթրու քաղաքում։

Սովորել է բժշկություն, այնուհետև 1860-1880 թվականներին ճամփորդել է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում։

Մահացել է Մարն-լա-Կոկետում։

Լը Բոնի փիլիսոփայական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լը Բոնն առաջիններից մեկն էր, որ փորձել է տեսականորեն հիմնավորել «ամբոխների դարաշրջանի» հարձակումն ու դրա հետ կապել մշակույթի ընդհանուր անկումը։ Նա կարծում էր, որ մեծ ամբոխների կամային թերզարգացվածության և ցածր ինտելեկտուալ մակարդակի պատճառով նրանց կառավարում են անգիտակից բնազդները, հատկապես այն ժամանակ, երբ մարդը հայտնվում է ամբոխի մեջ։ Այստեղ տեղի է ունենում ինտելեկտի մակարդակի նվազում, ընկնում է պատասխանատվությունը, ինքնուրույնությունը, քննադատական լինելը, անձը՝ որպես այդպիսին, անհետանում է[6]։

Հայտնի է դարձել նրանով, որ փորձել է ցույց տալ այն ընդհանրությունը, որ առկա է իրերի վիճակի և ամբոխի հոգեբանության օրինաչափությունների միջև։ Ամերիկացի սոցիոլոգ Նեյլ Սմելզերը գրել է, որ «չնայած քննադատությանը՝ Լը Բոնի մտքերը հետաքրքրություն են ներկայացնում։ Նա կանխատեսել է ամբոխի կարևոր դերը մեր ժամանակներում», ինչպես նաև «բնութագրել է ամբոխի վրա ազդեցության մեթոդները, որոնք հետագայում կիրառել են Հիտլերի նման առաջնորդները, օրինակ՝ պարզեցված կարգախոսների օգտագործումը»[6]։

1920-ական թվականներին Ստալինի անձնական քարտուղար Բորիս Բաժանովը, Մարիա Գլյասերի խոսքերով, գրել է, որ Լը Բոնի «Ամբոխի հոգեբանությունը» գիրքը Վլադիմիր Լենինի սեղանի գրքերից մեկն էր[7]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արաբական քաղաքակրթության պատմություն» (1884)
  • «Հնդկաստանի քաղաքակրթության պատմություն» (1887)
  • «Ժամանակակից ձիավարություն» (1892)
  • «Ժողովուրդների և ամբոխի հոգեբանություն»
    • «Ժողովուրդների հոգեբանություն» (1894)
    • «Ամբոխի հոգեբանություն» (1895)
  • «Դաստիարակման հոգեբանություն» (1902)
  • «Սոցիալիզմի հոգեբանություն» (1908)
  • «Մատերիայի էվոլյուցիա» (1912)

«Ժողովուրդների հոգեբանություն» (Les Lois Psychologiques de l'Évolution des Peuples (1894)) գիրքը նվիրված է ռասայական տեսությանը[8], «Ամբոխի հոգեբանություն» (La Psychologie des Foules (1895)) գիրքը դարձել է զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի փիառ տեխնոլոգիաների և տեխնիկայի հիմքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #116850094 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.persee.fr/doc/bmsap_0301-8644_1879_num_2_1_5228
  6. 6,0 6,1 Гюстав Лебон Психология народов и масс. — М.: Академический проект, 2011. — 238 с. — ISBN 978-5-8291-1283-7
  7. Бажанов Борис Георгиевич Воспоминания бывшего секретаря Сталина / под ред. Л. М. Суриса. — Москва, Берлин: Directmedia, 2016. — С. 128. — 356 с. — ISBN 978-5-4475-8690-4
  8. Лепетухин, Николай Владимирович. Теории расизма в общественно-политической жизни Западной Европы второй половины XIX - начала XX вв. // автореферат диссертации по истории

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гюстав Лебон Психология народов и масс. — М.: Академический проект, 2011. — 238 с. — ISBN 978-5-8291-1283-7
  • Пьер-Андре Тагиефф Цвет и кровь. Французские теории расизма = La couleur et le sang doctrines racistes a la francaise. — М.: Ладомир, 2009. — 240 с. — ISBN 978-5-86218-473-0
  • Лепетухин Н. В. Теории расизма в общественно-политической жизни Западной Европы второй половины XIX - начала XX веков: Ж.-А. Гобино, Г. Лебон, Х.-С. Чемберлен. — Иваново: ПресСто, 2013. — 148 с. — ISBN 978-5-905908-36-1.
  • Лепетухин Н. В. Жизнь и «психологии» доктора Гюстава Лебона // Вопросы истории естествознания и техники. 2016. Т. 37. № 4. С. 751-779.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Լը Բոն» հոդվածին։