Գլեբ Կրժիժանովսկի
Գլեբ Մաքսիմիլիանովիչ Կրժիժանովսկի (ռուս.՝ Глеб Максимилианович Кржижановский, հունվարի 12 (24), 1872 կամ հունվարի 25, 1872[1], Սամարա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 31, 1959[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), լեհական ծագմամբ ռուս հեղափոխական (հին բոլշևիկ), խորհրդային քաղաքական գործիչ, գիտնական-էներգետիկ, գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։
Վլադիմիր Լենինի հետ մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը։ 1894 թվականին ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ ՌՍԴԲԿ II համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ Մասնակցել է ՌՍԴԲԿ III համագումարի նախապատրաստմանը, 1905-1907 թվականների հեղափոխությանը։ Փետրվարյան հեղափոխության (1917) ժամանակ եղել է Մոսսովետի բոլշևիկյան ֆրակցիայի անդամ։ 1920 թվականներից՝ Ռուսաստանի էլեկտրիֆիկացիայի պետական հանձնաժողովի (ԳՈԷԼՌՈ), 1921-1930 թվականներին՝ Պետպլանի, 1930-1932 թվականներին՝ ծանր արդյունաբերության ժողկոմատի գլխէներգոյի, 1932-1936 թվականներին՝ ԽՍՀՄ ԿԳԿ-ին առընթեր բարձրագույն տեխնիկական կրթության կոմիտեի նախագահ և ԽՍՀՄ լուսժողկոմի տեղակալ։ 1929-1939 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ։ 1930 թվականին հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ էներգետիկական ինստիտուտը։
Աշխատությունները նվիրված են էներգահամակարգերի, էներգահաշվեկշռի կազմման և զարգացման գիտական հիմունքների, երկրի միասնական էներգահամակարգի ստեղծման, տնտեսության ճյուղերի էլեկտրիֆիկացման, էներգետիկ ռեսուրսների համապարփակ օգտագործման և այլ խնդիրների։ Հեղինակ է Վլադիմիր Լենինի մասին հիշողությունների։ Եղել է կուսակցության XIV-XVII համագումարների պատգամավոր, XIII-XVII համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)կ ԿԿ-ի անդամ։
Եղելէ Համառուսաստանյան ԿԳԿ-ի և ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ, ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի 5 և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Кржижановский Глеб Максимилианович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Рихтер Я. А., Рихтер Т. Я. История ухода академика А.А. Рихтера из Института физиологии растений АН СССР, The History of Academician A.A. Richter Ousting from the Plant Physiology Institute USSR AS (RAS) (ռուս.) // Историко-биологические исследования — 2017. — Т. 9, вып. 4. — С. 27—47. — ISSN 2076-8176; 2500-1221
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Կրժիժանովսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 687)։ ![]() |
- Հունվարի 24 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Հունվարի 25 ծնունդներ
- Սամարա քաղաքում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 1959 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Բոլշևիկներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հեղափոխականներ
- Ռուս հեղափոխականներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուս պետական գործիչներ
- Կուսակցական գործիչներ
- Ռուս գրողներ
- Ռուս գիտնականներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Ռուս տնտեսագետներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս ճարտարագետներ