Գեորգիոս Պախիմերիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգիոս Պախիմերիս
Ծնվել է1242[1] Նիկեա, Նիկիայի կայսրություն
Մահացել է1310[1] Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն և Նիկիայի կայսրություն
Մասնագիտությունաստղագետ, պատմաբան, փիլիսոփա և դատավոր
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերUniversity of Constantinople?
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն
ՈւսուցիչGeorge Akropolites?
 Georgios Pachymeris Վիքիպահեստում

Գեորգիոս Պախիմերիս (հուն․՝ Γεώργιος Παχυμέρης; 12421310 թթ․[2]), բյուզանդացի հույն պատմաբան, փիլիսոփա, երաժշտության տեսաբան և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պախիմերիսը ծնվել է Բյութանիայի Նիկիայում, որտեղ նրա հայրը ապաստան էր գտել 1204 թվականին՝ լատինների կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Միքայել VIII Պալեոլոգոսի կողմից Կոստանդնուպոլիսը Լատինական կայսրությունից վերականգնելուց հետո, Պախիմերիսը բնակություն է հաստատել այնտեղ՝ սովորել իրավագիտություն, աշխատանքի անցել եկեղեցում և հետագայում դարձել եկեղեցու գլխավոր փաստաբանը և կայսերական արքունիքի գլխավոր դատավորը։

Նրա գրական գործունեությունը զգալի էր։ Նրա ամենակարևոր աշխատությունը «Բյուզանդական պատմությունն» էր՝ տասներեք գրքերով, որով շարունակել է Գեորգի Ակրոպոլիտին, և գրել է 1261-ից մինչև 1308 թվականները, որոնք ընդգրկում են Միքայելի և Անդրոնիկոս II Պալեոլոգի թագավորության պատմությունը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պախիմերիսը նաև փիլիսոփայական թեմաներով հռետորական վարժությունների հեղինակ է։ Նրա աշխատությունների շարքում են․

«Պատմությունը» առաջին անգամ տպագրվել է Ի. Բեկերի կողմից (1835) Corpus Scriptorum Historiae Byzantinae-ում։ Տպագրվել է նաև J. P. Migne-ի կողմից՝ Patrologia Graeca-ում (հատոր cxliii, cxliv)[3]։ 1984 թվականին լույս է տեսել Ալբեր Ֆայլերի (խմբագիր) և Վիտալիեն Լորանի (թարգմանիչ) «Պատմության» ֆրանսերեն թարգմանությունը։ Գոյություն ունի առաջին և երկրորդ գրքերի անգլերեն թարգմանությունը (մինչև Կոստանդնուպոլսի վերականգնումը 1261 թ.), մեկնաբանություններով՝ բ.գ.թ. Նաթան Ջոն Քեսսիդիի ատենախոսությունից, որն արվել է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի Ռեյդի գրադարանում[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Neville 2018
  3. 3,0 3,1 Chisholm 1911, p. 433.
  4. Failler 1984a; Failler 1984b.
  5. Cassidy 2004.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]