Jump to content

Գաբրիել Թոմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Թոմաս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ և neurobiologist
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 7, 1996(1996-12-07)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Ատլանտա[2][3]
180 սանտիմետր[4]

Թոմաս Գաբրիել (անգլ.՝ Gabrielle Thomas, դեկտեմբերի 7, 1996(1996-12-07)[1], Ատլանտա[2][3]), ամերիկացի աթլետ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն 200 մետր, 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Տոկիոյում 4x100 մետր կանանց փոխանցումավազքում, 2023 թվականի աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն և սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 7-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, Ջենիֆեր Ռանդալի և Դեսմոնդ Թոմասի ընտանիքում։ Նա ունի երկվորյակ եղբայր՝ Էնդրյու անունով[5]։ Թոմասը մոր կողմից աֆրոամերիկացի է, իսկ հոր կողմից՝ ճամայկացի[6]։

2007 թվականին Թոմասի ընտանիքը տեղափոխվել է Մասաչուսեթս, որտեղ նրա մայրը սկսել է դասավանդել Մասաչուսեթսի համալսարանում՝ Էմորիի համալսարանից իր դոկտորական կոչումը ստանալուց հետո: Մինչ ընտանիքը բնակություն է հաստատում Մասաչուսեթս նահանգի Ֆլորենցիայում, Թոմասը սկզբում խաղում է սոֆտբոլ և ֆուտբոլ, այնուհետև միանում է թեթև աթլետիկայի թիմին[7]:

Նրա կուռքը արագավազորդուհի Էլիսոն Ֆելիքսն է։ Ավագ դպրոցում Թոմասը 4 տարի հաճախում է Ուիլիստոն Նորթհեմփթոնի դպրոցը, որտեղ նա սահմանում է մի քանի դպրոցական ռեկորդներ և ամեն տարի ճանաչվում ամենաթանկ խաղացողը, Միշել Լոուսոնի ղեկավարությամբ[8]:

Հարվարդի համալսարանի շրջանավարտ՝ նա բակալավրիատում սովորել է նյարդաբանություն և համաշխարհային առողջություն։ Հարվարդում սովորելու ժամանակ Թոմասը երեք տարիների ընթացքում 6 տարբեր մրցումներում նվաճում է 22 կոնֆերանսի տիտղոս՝ սահմանելով դպրոցական և Այվի լիգայի ռեկորդներ 100, 200 և 60 մետր վազքներում: Նա ստորագրել է New Balance-ի հետ համաձայնագիր և դարձել պրոֆեսիոնալ 2018 թվականի հոկտեմբերին՝ հրաժարվելով քոլեջի իրավունակության վերջին տարուց:

Հարվարդից հետո նա տեղափոխվում է Օստին, Տեխաս, որտեղ նրան մարզում է Տոնյա Բուֆորդ-Բեյլին։

2020 թվականի մայիսին Թոմասը բաց է թողել երեք դոպինգ թեստ, ինչի համար պատժվել է երկու տարվա արգելքով։ Հունիսին նա ներկայացրեց նոր ապացույցներ՝ հերքելու սխալը, իսկ հուլիսին նա արդարացվեց[9]։

2020 թվականի Տոկիոյի օլիմպիադա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում Թոմասը հանդես է եկել 200 մետր վազքում։ 2021 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ-ի Օլիմպիական խաղերում նրա 21,61 վայրկյան արդյունքը երրորդն էր աթլետիկայի պատմության մեջ՝ զիջելով միայն համաշխարհային ռեկորդակիր Ֆլորենս Գրիֆիթ-Ջոյներին[10]։

Ժամանակը զարմացրեց անգամ Թոմասին, ով մրցավազքից հետո ասաց. «Ես դեռ շոկի մեջ եմ... իմ երազանքն էր օլիմպիական թիմ կազմելը... Հիմա, երբ հասա (դրան), ավելի բարձր եմ նպատակադրվելու»:

2021 թվականի օգոստոսի 3-ին Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում Թոմասը 200 մ եզրափակչում 21,87 արդյունքով նվաճեց բրոնզե մեդալը՝ զիջելով Էլեյն Թոմփսոն-Հերային (ոսկի) և Քրիստին Մբոմային (արծաթ):

Երեք օր անց՝ 2021 թվականի օգոստոսի 6-ին, ԱՄՆ-ի թիմը որակավորվեց 4 x 100 մետր փոխանցումավազքի եզրափակիչ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Ճամայկայի թիմին: Թոմասը արծաթե մեդալ նվաճեց թիմակիցներ Ջավիան Օլիվերի, Թեանա Դենիելսի և Ջեննա Պրանդինիի հետ միասին[11]։

2023 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում Թոմասը 200 մ վազքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 21,81 վայրկյան արդյունքով։ 4 х 100 փոխանցումավազքում ԱՄՆ-ի կազմում տոնում է հաղթանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/147109
  2. 2,0 2,1 2,2 https://www.gazettenet.com/Fast-lane-Gabby-Thomas--journey-on-the-track-continues-with-pro-debut-at-New-Balance-Indoor-Grand-Prix-22672860
  3. 3,0 3,1 3,2 https://www.nbcolympics.com/athletes/gabby-thomas-1486537
  4. https://news.harvard.edu/gazette/story/2019/05/harvard-grad-sprints-to-the-finish-breaking-ncaa-record-along-the-way/
  5. «Fast lane: Gabby Thomas' journey on the track continues with pro debut at New Balance Indoor Grand Prix». Արխիվացված է օրիգինալից 2021-08-02-ին. Վերցված է 2021-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Пост в Инстаграме». Արխիվացված օրիգինալից 2023-11-03-ին. Վերցված է 2021-08-15-ին.
  7. «The world is about to meet sprinter Gabby Thomas. She's ready to change it». Արխիվացված է օրիգինալից 2021-08-10-ին. Վերցված է 2021-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «From Harvard to Texas to Tokyo: Gabby Thomas qualifies for Olympics». Արխիվացված է օրիգինալից 2021-08-07-ին. Վերցված է 2021-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Athletics: Sprinter Thomas cleared by AIU in whereabouts failure case». Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «200 Metres Women». Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Jamaica wins women's 4x100-meter relay in dominating fashion». Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Թոմաս» հոդվածին։