Էլեյն Թոմփսոն-Հերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեյն Թոմփսոն-Հերա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Elaine Thompson
Մասնագիտացում՝թեթևատլետ և վազորդ
Երկիր՝ Ճամայկա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 28, 1992(1992-06-28)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր՝Banana Ground, Manchester Parish, Միդլսեքս, Ճամայկա[3]
167 սանտիմետր[3]
Քաշ՝57 կիլոգրամ[3]

Էլեյն Սանդրա-Լի Թոմփսոն-Հերա (անգլ.՝ Elaine Sandra-Lee Thompson-Herah, հունիսի 28, 1992(1992-06-28)[1][2], Banana Ground, Manchester Parish, Միդլսեքս, Ճամայկա[3]), ճամայկացի արագավազորդուհի, հնգակի օլիմպիական չեմպիոն (2016 և 2020), աշխարհի չեմպիոն (2015) 4×100 մետր փոխանցումավազքում։ Երկրորդ արդյունք ցույց տված մարզիկը 100 մետր (10,54) մրցատարածությունում պատմության մեջ։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին արժանացել է ոսկե մեդալի Համագործակցության խաղերում 4×100 մետր փոխանցումավազքում[4]։

Աշխարհի առաջնություն 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել 2015 թվականի աշխարհի առաջնությունում։ Մասնակցել է 200 մետր վազքին։ Նախնական փուլում վազել է առաջինը՝ 22,78 վայրկյան արդյունքով։ Դուրս է եկել կիսաեզրափակիչ[5]։ Կիսաեզրափակչում վազել է առաջինը՝ 22,13 վայրկյան արդյունքով և անցել եզրափակիչ[6]։ Եզրափակչում վազել է երկրորդը և նվաճել արծաթե մեդալ (արդյունքը՝ 21,66 վայրկյան)[7], իսկ չեմպիոն է դարձել հոլանդուհի Դաֆնե Սխիպերսը՝ 21,63 վայրկյան արդյունքով։ Մասնակցել է եզրափակիչ մրցավազքին 4×100 մետր փոխանցումավազքում, որտեղ Ճամայկայի հավաքականը դարձել է չեմպիոն՝ վազելով 41,07 վայրկյանում[8]։

Օլիմպիական խաղեր 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին ռաունդում 100 մետր վազքում հասել է եզրագծին առաջինը՝ 11,21 վայրկյան արդյունքով և անցել կիսաեզրափակիչ[9]։ Կիսաեզրափակչում նույնպես վազել է առաջինը՝ 10,88 վայրկյան արդյունքով և անցել եզրափակիչ[10]։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում հաղթել է 100 մետր մրցատարածությունում՝ 10,71 վայրկյան արդյունքով[11]։ 200 մետր նախնական վազքում վազել է երկրորդը՝ 22,63 վայրկյան արդյունքով[12] և անցել կիսաեզրափակիչ[13]։ Կիսաեզրափակչում վազել է երկրորդը՝ 22,13 վայրկյան արդյունքով[14] և երկրորդ արդյունքով անցել եզրափակիչ[15]։ Եզրափակչում վազել է առաջինը՝ 21,78 վայրկյան արդյունքով[16]։ 4×100 մետր փոխանցումավազքի եզրափակչում Ճամայկայի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը 41,36 վայրկյան արդյունքով[17]։

Անձնական ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց օդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզաձև Ժամանակ (վրկ) Քաղաք, երկիր Ամսաթիվ
100 մ 10,54 Յուջին, ԱՄՆ 21 օգոստոսի, 2021
200 մ 21,53 Տոկիո, Ճապոնիա 3 օգոստոսի 2021

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցություն Քաղաք, երկիր Տեղ Մարզաձև Ժամանակ (վրկ)
2014 Համագործ․ խաղեր 2014 Գլազգո, Մեծ Բրիտանիա 1 փոխանց․ 4×100 մ 41,83
2015 Աշխարհի առաջնություն 2015 Պեկին, Չինաստան 2 200 մ 21,66
2015 Աշխարհի առաջնություն 2015 Պեկին, Չինաստան 1 փոխանց․ 4×100 մ 41,07
2016 Աշխ․ առաջն․ շին․ ներսում 2016 Փորթլենդ, ԱՄՆ 3 60 մ 7,06
2016 Օլիմպիական խաղեր 2016 Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 1 100 մ 10,71
2016 Օլիմպիական խաղեր 2016 Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 1 200 մ 21,78

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Olympedia — 2006.
  4. «Elaine Thompson». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին.
  5. «Heat 4. 26 AUG 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  6. «Heat 1. 27 AUG 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Final. 28 AUG 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Final. 29 AUG 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Women's 100m Round 1». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «Women's 100m Semifinals». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «Women's 100m Final». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «Women's 200m Round 1. Heat 4». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  13. «Women's 200m Round 1. Rank». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «Women's 200m Semifinals. Semifinal 1». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  15. «Women's 200m Semifinals. Rank». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  16. «Women's 200m Final». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  17. «Women's 4×100m Relay Final». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեյն Թոմփսոն-Հերա» հոդվածին։