Jump to content

Էլիսոն Ֆելիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսոն Ֆելիքս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Allyson Michelle Felix
Բնօրինակ անունանգլ.՝ Allyson Michelle Felix
Մասնագիտացումվազորդ և թեթևատլետ
Երկիր ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասակ՝168 սանտիմետր[3]
Քաշ55 կգ
🌐

Էլիսոն Միշել Ֆելիքս (անգլ.՝ Allyson Michelle Felix նոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի արագավազորդուհի (100, 200 եւ 400 մետր վազքատարածություններ)։ Օլիմպիական խաղերի 7-ակի և աշխարհի 15-ակի չեմպիոնուհի (այդ թվում մեկ անգամ փակ տարածքում)։ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած թեթևաթլետուհին. Թեթև աթլետիկայի պատմության մեջ օլիմպիական 7 ոսկե մեդալ վաստակած միակ մարզուհին[7]։

2019 թվականի դրությամբ՝ թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություններում նվաճած պարգևների քանակով (13 ոսկե մեդալ) Ֆելիքսն առաջ է անցել Ուսեյն Բոլթից (11 ոսկե մեդալ)՝ դառնալով այդ բարձրակարգ մրցումների ամենատիտղոսակիր մարզիկը։ 2022 թվականին Օրեգոնում կայացած աշխարհի առաջնությունում, 36 տարեկանում, Ֆելիքսը ոսկի է նվաճել 4x400 մ փոխանցումավազքում և բրոնզ՝ 4x400 մ խառը փոխանցումավազքում։ Այսպիսով՝ աշխարհի ամառային առաջնություններում Ֆելիքսի հաշվին 20 մեդալ է գրանցվել՝ 14 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե։ 14 ոսկե մեդալներից 10-ը նա նվաճել է փոխանցումավազքում, 4-ը՝ անհատական մրցաձևերում։ Ֆելիքսը 17 տարվա ընթացքում մասնակցելով աշխարհի 8 առաջնությունների (2005, 2007, 2009, 2011, 2015, 2017, 2019, 2022):՝ դրանցից յուրաքանչյուրում նվազագույնը մեկ ոսկի է նվաճել

Ֆելիքսն ամուսնացել է ամերիկացի նախկին թեթևաթլետ Քենեթ Ֆերգյուսոնի հետ։ . 2018 թվականին նրանք դուստր են ունեցել։

2020 և 2021 թվականներին «Թայմ» ամսագիրը Էլիսոն Ֆելիքսին ներառել է աշխարհի առավել ազդեցիկ 100 կանանց ցանկում[8][9]։ 2022 թվականին անվանի մարզուհու ալմա մատերը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[10]։

Մրցելույթներ օլիմպիադաներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՕլիմպիադանՄրցաձևըԳրաված տեղը
Աթենք 2004200 մետր1st
Պեկին 2008200 մետր1st
Պեկին 20084×400 մետր1st
Լոնդոն 2012100 մետր5
Լոնդոն 2012200 մետր1st
Լոնդոն 20124×100 մետր1st
Լոնդոն 20124×400 մետր1st
Ռիո դե Ժանեյրո 2016400 մետր1st
Ռիո դե Ժանեյրո 20164×100 մետր1st
Ռիո դե Ժանեյրո 20164×400 մետր1st
Տոկիո 2020400 մետր3rd
Տոկիո 20204×400 մետր1st

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 World Athletics database
  3. ↑ Babesdirectory — 2020.
  4. ↑ https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  5. ↑ https://time.com/collection/women-of-the-year/
  6. ↑ https://www.bbc.co.uk/news/resources/idt-4f79d09b-655a-42f8-82b4-9b2ecebab611
  7. ↑ «Allyson Felix by the numbers». Olympics. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. ↑ Turlington Burns, Christy. «Allyson Felix: The 100 Most Influential People of 2020». Time. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. ↑ Kwan, Michelle. «Allyson Felix: The 100 Most Influential People of 2021». Time. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. ↑ «2022 Honorary Degree Recipients». USC Commencement. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Ֆելիքս» հոդվածին։