Բրենթիս Ինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրենթիս Ինո
Բրենթիս Ինո
Բրենթիս Ինո
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Նիմֆալիդներ (Nymphalidae)
Ցեղ Brenthis
Տեսակ Բրենթիս Ինո (B. ino)
Միջազգային անվանում
Brenthis ino

Բրենթիս Ինո (լատ.՝ Brenthis ino), նիմֆալիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ խոշոր չափի թիթեռ է, որի առջևի թևն ունի 16-18 մմ երկարություն: Թևերի ընդհանուր գուներանգը մուգ կարմրաաղյուսագույն է: Առջևի և հետին թևերն ունեն սեռին բնորոշ սև պտերի տրամակապ[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Փոքր Ասիայում և Հարավային Անդրկովկասում: Տեսակը հայտնի է Տավուշի (Իջևան քաղաքի շրջակայք), Գեղարքունիքի (Շորժա), Կոտայքի (Հանքավան, Արզական, Ծաղկաձոր) և Սյունիքի (Քաջարան քաղաքի շրջակայք, լքված Փխրուտ գյուղ) մարզերից[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են ենթալպյան մարգագետիններում և անտառի վերին եզրի բացատներում[1]:

Տալիս են մեկ սերունդ: Թռիչքը նկատվում է հուլիսի սկզբից մինչև օգոստոսի սկիզբ:

Կենսաբանական առանձնահատկությունները Հայաստանի պայմաններում անհայտ են:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է հազվագյուտ տեսակ: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ:

Թվաքանակը բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված տափաստանային էկոհամակարգերի դեգրադացումը:

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6