Jump to content

Բռնություն ծննդաբերության ընթացքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնություն ծննդաբերության ընթացքում (մանկբարձական բռնություն կամ անհարգալից խնամք) (անգլ.՝ Abuse during childbirth (obstetric violence or disrespectful care)), ընդհանուր առմամբ տեղական համաձայնությամբ սահմանվում են որպես նվաստացուցիչ կամ անհարգալից փոխազդեցություններ կամ պայմաններ, որոնք ընկալվում են որպես ոչ արժանապատիվ[1][2]։ Բոուսերի և Հիլլի 2010 թվականի լանդշաֆտային վերլուծությունը սահմանեց նվաստացուցիչ կամ անհարգալից խնամքի յոթ կատեգորիա, ներառյալ ֆիզիկական բռնությունը, առանց համաձայնության կլինիկական խնամքը, ոչ գաղտնի խնամքը, ոչ արժանապատիվ խնամքը, խտրականությունը, լքվածությունը և առողջապահական հաստատություններում կալանքը[3]։ Այս վերաբերմունքը համարվում է կանանց նկատմամբ բռնություն և կանանց իրավունքների խախտում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, դա կրկնվող խնդիր է ողջ աշխարհի հաստատություններում և կարող է լուրջ հետևանքներ թողնել մորը և երեխային։ Մասնավորապես, ծննդաբերության ընթացքում բռնությունները կարող են խանգարել կանանց նախածննդյան խնամք փնտրել և ապագայում օգտվել այլ առողջապահական ծառայություններից[4]։ Դեռահասները, չամուսնացած կանայք, ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող կանայք, ներգաղթյալները, ՄԻԱՎ-ով վարակված կանայք և ազգային փոքրամասնությունների կանայք մանկաբարձական բռնության ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ են[4]։

Բռնության սահմանումը և ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ ծննդաբերության ընթացքում բռնությունը դեռևս պետք է վերջնականապես սահմանվի կամ չափվի գիտականորեն։ Այնուամենայնիվ, այն ընդհանուր առմամբ սահմանվում է որպես անփույթ, ֆիզիկական բռնություն և/կամ անհարգալից վերաբերմունք ծննդաբերող բուժառուների նկատմամբ բուժաշխատողների կողմից։ Նման սխալ վերաբերմունքը համարվում է կնոջ իրավունքների խախտում[4]։

Ծննդաբերության ընթացքում բռնությունները կարող են առաջանալ լայն սպեկտրով և կարող են դրսևորվել ոչ գաղտնի խնամքի, ոչ արժանապատիվ խնամքի, խտրականության, բացահայտ ֆիզիկական բռնության, չհամաձայնեցված խնամքի, խնամքից հրաժարվելու և/կամ կալանքի ձևերով[3]։

Էպիդեմիոլոգիա և հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվել են ծննդաբերության ընթացքում նվաստացուցիչ վերաբերմունքի տարածվածության հետաքննություններ։ Նրանց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բժշկական հաստատություններում ծննդաբերող կանայք հաճախակի և գլոբալ մակարդակով ենթարկվում են անհարգալից, նվաստ և/կամ արհամարհական վերաբերմունքի[5]։

2020 թվականին Գանայում, Գվինեայում, Մյանմայում և Նիգերիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դիտարկված կանանց ավելի քան 40%-ը և հարցմանը մասնակցած կանանց 35%-ը ենթարկվել են վատ վերաբերմունքի ծննդաբերության ընթացքում[6]։ Բացի այդ, դեռահասները, ներգաղթյալները, ՄԻԱՎ-ով վարակված կանայք և ազգային փոքրամասնությունների մաս կազմող կանայք ավելի հավանական է, որ կենթարկվեն բռնության ծննդաբերության ընթացքում[5][7][8][9][10][11]։

Ծննդաբերության ընթացքում կանայք շատ խոցելի են և հաճախ չեն կարողանում պաշտպանվել իրենց հանդեպ վատ վերաբերմունքից, ուստի բռնության հետևանքները կարող են լուրջ լինել ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար։ Կնոջ և բուժաշխատողների միջև բռնության հետևանքով առաջացած նվաստ հարաբերությունները հաճախ հանգեցնում են նրան, որ կինը ընդհանուր առմամբ անվստահություն է տածում առողջապահական ծառայությունների նկատմամբ։ Ավելին, հետևանքները կարող են ընդլայնվել՝ ներառելով նախածննդյան խնամքի, ծննդաբերության ընթացքում բժշկական օգնության և ապագայում այլ առողջապահական ծառայությունների դիմելու դժկամություն[4][5][12]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային և Հարավային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ աղբյուրներ նշում են, որ Հյուսիսային Ամերիկայի մանկաբարձներն ու գինեկոլոգները, հատկապես 1950-1980-ական թվականներին, կիրառել են ամուսնու կար, որը ներառում է ծննդաբերության ընթացքում էպիզիոտոմիայի կամ բնական պատռվածքի հետևանքով կնոջ հեշտոցում լրացուցիչ կարեր դնելը։ Այս ընթացակարգը ենթադրաբար կատարվել է ամուսնու հետագա սեռական հաճույքը մեծացնելու նպատակով և հաճախ առաջացրել է երկարատև ցավ և անհարմարություն կնոջ համար։ Չկա ապացույց, որ այդպիսի պրակտիկան տարածված էր Հյուսիսային Ամերիկայում[13][14], սակայն դրա մասին հաճախ են հիշատակվում որոշ ամերիկյան երկրներում, օրինակ Բրազիլիայում՝ էպիզիոտոմիայի վերաբերյալ ուսումնասիրություններում[15]։

Վերջերս ավելի մեծ ուշադրության է հրավիրվել Հյուսիսային Ամերիկայի բժիշկների վերաբերմունքը դեպի հղի կանայք։ Տարածված գաղափար է, որ մանկաբարձական բռնության «շտկում» է տեղի ունեցել, և որ որոշ իրավիճակներում խախտվել է կանանց ընտրության իրավունքը։ Այն դեպքերում, երբ կնոջ և պտղի կյանքը վտանգված է, կինը իրավունք ունի հրաժարվել բժշկական օգնությունից կեսարյան հատման, էպիզիոտոմիայի կամ վակումային ծննդաբերության միջոցով։ Կանանց հաճախ ստիպում են ենթարկվել այս ինվազիվ ընթացակարգերին, չնայած այն հանգամանքին, որ այդպիսի հարկադրանքը երկարատև վնաս է պատճառում, և շատ կանայք համեմատում են այս փորձառությունը բռնաբարության հետ[16]։

«Մանկաբարձական բռնություն» տերմինը հատկապես օգտագործվում է Լատինական Ամերիկայի երկրներում, որտեղ օրենքը արգելում է նման վերաբերմունքը։ Այս օրենքները գործում են Լատինական Ամերիկայի որոշ երկրներում, ներառյալ Արգենտինան, Պուերտո Ռիկոն և Վենեսուելան[17]։

Մեքսիկայի երկու պետական ​​հիվանդանոցներում 2012 թվականին մեկ ամսվա ընթացքում ծննդաբերության փորձառությունների մանկաբարձական բռնության հետազոտությունը հայտնաբերել է, որ ֆիզիկական բռնություն, բանավոր նվաստացում և խտրականություն տեղի են ունեցել բացեիբաց ողջ հաստատություններում։ Կառավարության աջակցությամբ ապահովագրություն ստացող կանայք ենթարկվել են ամենաշատ խտրականության բուժաշխատողների կողմից[18]։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիան ծննդաբերության ընթացքում բռնության պատմություն ունեցող աֆրիկյան երկիր է։ 2011 թվականին Շանոն Մաքմահոնը և այլոք ուսումնասիրեցին, թե արդյո՞ք ծննդաբերության ընթացքում բռնությունը կանխելու համար նախատեսված միջոցառումերը եղել են արդյունավետ։ Կանանց հետ հարցազրույցներում նրանք փորձառությունները բնութագրեցին որպես չեզոք կամ լավ։ Այնուամենայնիվ, նվաստացման տարբեր հայեցակետեր ցուցադրելուց հետո, մեծամասնությունը փաստացի հաղորդեց, որ ծննդաբերության ընթացքում ենթարկվել են բռնության[19]։ 2013-2014 թվականներին Հաննա Ռատկլիֆը և այլոք ուսումնասիրություն անցկացրին՝ ծանոթանալու ծննդաբերության ընթացքում կանանց փորձառությունները բարելավելու հնարավոր միջոցառումերին։ Նրանք անցկացրին «բաց ծննդյան օր», որը նպաստում էր հիվանդների և բուժաշխատողների միջև հաղորդակցությանը և կրթում էր ծննդաբերության ընթացակարգեր։ Թիմը նաև իրականացրեց «հարգալից մայրության խնամքի սեմինար», որն ուղղված էր առողջապահական անձնակազմի և հիվանդների միջև հարգանքի ապահովմանը[20]։ Ռատկլիֆի ուսումնասիրության հետ համատեղ Ստեֆանի Կուջավակին և այլոք կատարեցին ծնունդների համեմատական ​​հետազոտություն՝ միջամտություններով և առանց միջամտությունների։ Ուսումնասիրության հիմնական մասը անցկացվեց 2011-2012 թվականներին և ավարտվեց 2015 թվականին։ Նրանք հայտնաբերեցին, որ միջոցառումներից հետո բռնության և անարգանքի 66% կրճատում է եղել ծննդաբերությւնների ընթացքում։ Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համայնքային և առողջապահական համակարգի բարեփոխումները կարող են օգնել բարելավել և վերաձևակերպել այն նորմերը, որոնցում կանայք ենթարկվում են բռնության ծննդաբերության ընթացքում[21]։

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-2015 թվականներին Շրիպորնա Բհաթաչարյան և Թ.Կ. Սունդարի Ռավինդրան նպատակ դրեցին քանակապես որոշել բռնության տարածվածությունը ծննդաբերության ընթացքում Հյուսիսային Հնդկաստանի Վարանասի շրջանում՝ հարցաշարի միջոցով։ Ուսումնասիրության կենտրոնում էին Վարանասի շրջանի երկու գյուղական համայնքները, որոնք ունեն ծնունդների բարձր ցուցանիշներ, իսկ մասնակիցները պատահականորեն ընտրվել էին տարածքում բնակվող կանանցից։ Բհաթաչարյան և Ռավինդրանը հաղորդում են, որ բռնության դրսևորման հաճախականությունը կազմել է 28.8%, որտեղ «բռնություն» տերմինը կիրառվում է որպես ընդհանուր հասկացություն։ Ամենահաճախակի հանդիպող բռնության ձևերը եղել են անհարգալից խնամքը (19.3%) և ֆիզիկական բռնությունը (13.4%): Ավելին, 8.5% հիվանդներ հաղորդել են անտեսման կամ լքման մասին, 5.6% ենթարկվել են ոչ գաղտնի խնամքի, և 4.9% ենթարկվել են նվաստացման՝ մաքրության բացակայության պատճառով։ Հեղինակները նաև նշում են, որ 90.5% մասնակիցներից պահանջվել է ոչ համապատասխան գումար։ Սոցիալ-տնտեսական կարգավիճակի և բռնության միջև նշանակալի կապ չի եղել, սակայն ծննդաբերության ընթացքում բարդություններ ունեցող կանայք չորս անգամ ավելի հաճախ են ենթարկվել բռնության[22]։

Ֆաթիմա Ալզյուդը և իր գործընկերները ուսումնասիրություններ են կատարել Հորդանանում ծննդաբերության ընթացքում բռնության վերաբերյալ՝ մասնավորապես անտեսման և բանավոր բռնության ձևերը։ Ուսումնասիրության վայրերն էին չորս պետական մայրության և մանկան առողջության կենտրոնները, իսկ մասնակիցները 390 հորդանանցի կանայք էին՝ 18-45 տարիքային խմբով։ Ծննդաբերության բանավոր բռնության և անտեսման սանդղակը ցույց է տվել, որ մասնակիցների 32.2%-ը ենթարկվել է անտեսման, իսկ 37.7%-ը բանավոր բռնության իրենց ծննդաբերության ընթացքում։ Ավելին, բացասական կապ է հայտնաբերվել տարիքի և անտեսման/բանավոր բռնության միջև[23]։

Մանկաբարձական բռնության փոխկապակցվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասա/ազգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ մայրական առողջության համաշխարհային հետազոտությունները և իրազեկման գործունեությունը վերջերս ուշադրություն են հրավիրել մանկաբարձական բռնության խնդրին, պատմաբանները կենտրոնացել են պատմական օրինակների վրա։ Միացյալ Նահանգներում պատմաբանները փաստում են, որ այն սկսվել է դեռ ստրկության ժամանակաշրջանից, երբ ստրկացված կանայք բժիշկների կողմից ենթարկվել են ֆիզիկապես շահագործման և նախապատերազմյան փորձերի, ովքեր ձգտում էին առաջ մղել մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտները[24]։ Հետագայում պատմաբանները հաստատում են, որ դա վերածվել է սևամորթ կանանց հարկադիր ստերիլիզացման` որպես եվգենիկայի շարժման մաս[25]։ «Միսիսիպիի ապենդեկտոմիաներ» տերմինը վերաբերում է սևամորթ կանանց հարկադիր ստերիլիզացման փորձառությանը 1920-1980 թվականներին[25]։ Այս տերմինը, որը հայտնի է դարձել ակտիվիստ Ֆենի Լու Համերի կողմից, որը ներառում է սևամորթ և այլ գույն ունեցող կանանց ստերիլիզացումը՝ առանց գիտակցված համաձայնության, գիտելիքների և առանց բժշկական հիմնավոր պատճառի[25]։ Համերը հիշում է, որ ստացել է հիստերէկտոմիա առանց նրա համաձայնության արգանդի միոմայի հեռացնելու վիրահատության ժամանակ և դարձրել անպտուղ[26][27]։ Հետազոտողները փաստում են, որ հիստերէկտոմիաներ և արգանդափողերի կապումներ իրականացվել են աղքատ սևամորթ կանանց հանդեպ՝ բժիշկների կողմից, որոնց թույլատրվել է «պրակտիկա» անցկացնել վիրաբուժական հմտություններով[27]։

Գիտնականները ցույց են տալիս, որ այս պատմական անհարգալից խնամքի որոշ ձևեր պահպանվել են մինչև 21-րդ դարը։ Սևամորթ մայրերը անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակներից, ներառյալ Սերենա Ուիլյամսը, մանրամասն փորձառություն ունեն այն մասին, թե ինչպես են անտեսվել կամ հեռացվել աշխատանքից, երբ հայտնել են հղիության ընթացքում բարդությանի նշանների կամ անհանգստությունների մասին[28][29][30]։ Կալիֆոռնիայում անցկացված մայրական և մանկական առողջության անհավասարությունների ուսումնասիրությունը հայտնաբերել է, որ մայրերի և նորածինների առողջության ռասայական անհավասարությունը պահպանվում է ընտանիքների ամենահարուստ 20%-ում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սևամորթ մայրերի ու երեխաների մահանալու հավանականությունը երկու անգամ ավելի մեծ է , քան սպիտակամորթ մայրերինը ու երեխաներինը։ Հետազոտողները նաև պարզել են, որ մայրական մահացության ցուցանիշները ամենահարուստ սևամորթ կանանց շրջանում նույնքան բարձր են, որքան ամենացածր եկամուտ ունեցող սպիտակամորթ կանանց շրջանում[31]։ Մեկ այլ ուսումնասիրություն նշում է, որ գունամորթ կանայք ավելի հաճախ են ենթարկվում վատ վերաբերմունքի, քան մյուս ռասաներին պատկանող կանայք, և վատ վերաբերմունքի ցուցանիշները մշտապես ավելի բարձր են նրանց համար՝ համեմատած սպիտակամորթ կանանց[32]։ Նյու Յորքի նահանգի առողջապահության դեպարտամենտի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հետազոտությունները պարզել են, որ սևամորթ կանանց մահանալու հավանականությունը երեքից չորս անգամ ավելի մեծ է հղիության հետ կապված բարդություններից, և որ այս մահացությունների ավելի քան 60%-ը կանխարգելելի է, եթե ապահովվի համապատասխան և հարգալից խնամք[33]։

Թեև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկաբարձական բռնության ազդեցությունները անարդարացիորեն բաշխված են, դրանք նաև ցույց են տալիս, որ դա սահմանափակված չէ միայն սևամորթ կանանցով։ 1970-ականներին անցկացված ուսումնասիրությունը պարզել է, որ ծննդաբերական տարիքի ամերիկյան բնիկ կանանց մոտ մեկ քառորդը ստերիլիզացվել է հնդկական առողջապահական ծառայության հիվանդանոցներում[24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freedman, Lynn P; Ramsey, Kate; Abuya, Timothy; Bellows, Ben; Ndwiga, Charity; Warren, Charlotte E; Kujawski, Stephanie; Moyo, Wema; Kruk, Margaret E; Mbaruku, Godfrey (2014 թ․ դեկտեմբերի 1). «Defining disrespect and abuse of women in childbirth: a research, policy and rights agenda». Bulletin of the World Health Organization. 92 (12): 915–917. doi:10.2471/BLT.14.137869. ISSN 0042-9686. PMC 4264393. PMID 25552776.
  2. Freedman, Lynn P; Kruk, Margaret E (2014 թ․ սեպտեմբեր). «Disrespect and abuse of women in childbirth: challenging the global quality and accountability agendas». The Lancet. 384 (9948): e42–e44. doi:10.1016/s0140-6736(14)60859-x. ISSN 0140-6736. PMID 24965825. S2CID 20380618.
  3. 3,0 3,1 Sando, David; Abuya, Timothy; Asefa, Anteneh; Banks, Kathleen P.; Freedman, Lynn P.; Kujawski, Stephanie; Markovitz, Amanda; Ndwiga, Charity; Ramsey, Kate; Ratcliffe, Hannah; Ugwu, Emmanuel O.; Warren, Charlotte E.; Jolivet, R. Rima (2017 թ․ հոկտեմբերի 11). «Methods used in prevalence studies of disrespect and abuse during facility based childbirth: lessons learned». Reproductive Health (անգլերեն). 14 (1): 127. doi:10.1186/s12978-017-0389-z. ISSN 1742-4755. PMC 5637332. PMID 29020966.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Prevention and elimination of disrespect and abuse during childbirth». World Health Organization. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 «The prevention and elimination of disrespect and abuse during facility-based childbirth» (PDF). World Health organization. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  6. Bohren, Meghan A; Mehrtash, Hedieh; Fawole, Bukola; Maung, Thae Maung; Balde, Mamadou Dioulde; Maya, Ernest; Thwin, Soe Soe; Aderoba, Adeniyi K; Vogel, Joshua P; Irinyenikan, Theresa Azonima; Adeyanju, A Olusoji (2019 թ․ նոյեմբեր). «How women are treated during facility-based childbirth in four countries: a cross-sectional study with labour observations and community-based surveys». The Lancet. 394 (10210): 1750–1763. doi:10.1016/s0140-6736(19)31992-0. ISSN 0140-6736. PMC 6853169. PMID 31604660.
  7. Sando, David; Kendall, Tamil; Lyatuu, Goodluck; Ratcliffe, Hannah; McDonald, Kathleen; Mwanyika-Sando, Mary; Emil, Faida; Chalamilla, Guerino; Langer, Ana (2014 թ․ դեկտեմբերի 1). «Disrespect and Abuse During Childbirth in Tanzania: Are Women Living With HIV More Vulnerable?». Journal of Acquired Immune Deficiency Syndromes. 67 (Suppl 4): S228–S234. doi:10.1097/QAI.0000000000000378. PMC 4251905. PMID 25436822.
  8. Okafor, Innocent I.; Ugwu, Emmanuel O.; Obi, Samuel N. (2015 թ․ փետրվարի 1). «Disrespect and abuse during facility-based childbirth in a low-income country». International Journal of Gynaecology and Obstetrics. 128 (2): 110–113. doi:10.1016/j.ijgo.2014.08.015. PMID 25476154. S2CID 25851602.
  9. Kujawski, Stephanie; Mbaruku, Godfrey; Freedman, Lynn P.; Ramsey, Kate; Moyo, Wema; Kruk, Margaret E. (2015 թ․ հոկտեմբերի 1). «Association Between Disrespect and Abuse During Childbirth and Women's Confidence in Health Facilities in Tanzania». Maternal and Child Health Journal. 19 (10): 2243–2250. doi:10.1007/s10995-015-1743-9. PMID 25990843. S2CID 25074191.
  10. Kujawski, Stephanie A.; Freedman, Lynn P.; Ramsey, Kate; Mbaruku, Godfrey; Mbuyita, Selemani; Moyo, Wema; Kruk, Margaret E. (2017 թ․ հուլիսի 1). «Community and health system intervention to reduce disrespect and abuse during childbirth in Tanga Region, Tanzania: A comparative before-and-after study». PLOS Medicine. 14 (7): e1002341. doi:10.1371/journal.pmed.1002341. PMC 5507413. PMID 28700587.
  11. Bohren, Meghan A (2017). «Continuous support for women during childbirth». Cochrane Database of Systematic Reviews. 7 (8): CD003766. doi:10.1002/14651858.CD003766.pub6. PMC 6483123. PMID 28681500.
  12. Bohren, Meghan A.; Vogel, Joshua P.; Hunter, Erin C.; Lutsiv, Olha; Makh, Suprita K.; Souza, João Paulo; Aguiar, Carolina; Saraiva Coneglian, Fernando; Diniz, Alex Luíz Araújo; Tunçalp, Özge; Javadi, Dena (2015 թ․ հունիսի 30). «The Mistreatment of Women during Childbirth in Health Facilities Globally: A Mixed-Methods Systematic Review». PLOS Medicine. 12 (6): e1001847. doi:10.1371/journal.pmed.1001847. ISSN 1549-1277. PMC 4488322. PMID 26126110.
  13. Dobbeleir, Julie M.L.C.L.; Landuyt, Koenraad Van; Monstrey, Stan J. (2011 թ․ մայիս). «Aesthetic surgery of the female genitalia». Seminars in Plastic Surgery. Thieme. 25 (2): 130–141. doi:10.1055/s-0031-1281482. PMC 3312147. PMID 22547970.
  14. Northrup, Christiane (2006). Women's bodies, women's wisdom: the creating physical and emotional health and healing. New York: Bantam Books. ISBN 9780553804836.
  15. Diniz, Simone G.; Chacham, Alessandra S. (2004). «"The Cut Above" and "the Cut Below'": abuse of caesareans and episiotomy in São Paulo, Brazil». Reproductive Health Matters. Taylor and Francis. 12 (23): 100–110. doi:10.1016/S0968-8080(04)23112-3. PMID 15242215.
  16. Borges, Maria T. R. (2018). «A Violent Birth: Reframing Coerced Procedures During Childbirth as Obstetric Violence». Duke Law Journal. 67 (4): 827–862. PMID 29469554.
  17. WHO (2015). «Sexual and reproductive health: Prevention and elimination of disrespect and abuse during childbirth». who.int. World Health Organization. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
    See also:
  18. Santiago, Rosario Valdez; Monreal, Luz Arenas; Rojas Carmona, Anabel; Domínguez, Mario Sánchez (2018 թ․ հունիսի 18). «"If we're here, it's only because we have no money…" discrimination and violence in Mexican maternity wards». BMC Pregnancy and Childbirth. 18 (1): N.PAG. doi:10.1186/s12884-018-1897-8. PMC 6006746. PMID 29914421.
  19. McMahon, Shannon A; George, Asha S; Chebet, Joy J; Mosha, Idda H; Mpembeni, Rose NM; Winch, Peter J (2014 թ․ օգոստոսի 12). «Experiences of and responses to disrespectful maternity care and abuse during childbirth; a qualitative study with women and men in Morogoro Region, Tanzania». BMC Pregnancy and Childbirth (անգլերեն). 14 (1): 268. doi:10.1186/1471-2393-14-268. ISSN 1471-2393. PMC 4261577. PMID 25112432.
  20. Ratcliffe, Hannah L.; Sando, David; Lyatuu, Goodluck Willey; Emil, Faida; Mwanyika-Sando, Mary; Chalamilla, Guerino; Langer, Ana; McDonald, Kathleen P. (2016 թ․ հուլիսի 18). «Mitigating disrespect and abuse during childbirth in Tanzania: an exploratory study of the effects of two facility-based interventions in a large public hospital». Reproductive Health (անգլերեն). 13 (1): 79. doi:10.1186/s12978-016-0187-z. ISSN 1742-4755. PMC 4948096. PMID 27424608.
  21. Kujawski, Stephanie A.; Freedman, Lynn P.; Ramsey, Kate; Mbaruku, Godfrey; Mbuyita, Selemani; Moyo, Wema; Kruk, Margaret E. (2017 թ․ հուլիսի 11). «Community and health system intervention to reduce disrespect and abuse during childbirth in Tanga Region, Tanzania: A comparative before-and-after study». PLOS Medicine. 14 (7): e1002341. doi:10.1371/journal.pmed.1002341. ISSN 1549-1676. PMC 5507413. PMID 28700587.
  22. Bhattacharya, Shreeporna; Sundari Ravindran, T. K. (2018 թ․ օգոստոսի 20). «Silent voices: institutional disrespect and abuse during delivery among women of Varanasi district, northern India». BMC Pregnancy and Childbirth. 18 (1): 338. doi:10.1186/s12884-018-1970-3. ISSN 1471-2393. PMC 6102865. PMID 30126357.
  23. Alzyoud, Fatima; Khoshnood, Kaveh; Alnatour, Ahlam; Oweis, Arwa (2018 թ․ մարտի 1). «Exposure to verbal abuse and neglect during childbirth among Jordanian women». Midwifery (անգլերեն). 58: 71–76. doi:10.1016/j.midw.2017.12.008. ISSN 0266-6138. PMID 29306737.
  24. 24,0 24,1 Freedman, Lynn P; Kruk, Margaret E (2014 թ․ սեպտեմբեր). «Disrespect and abuse of women in childbirth: challenging the global quality and accountability agendas». The Lancet (անգլերեն). 384 (9948): e42–e44. doi:10.1016/S0140-6736(14)60859-X. PMID 24965825. S2CID 20380618.
  25. 25,0 25,1 25,2 Sacks, Tina K. (2019 թ․ փետրվարի 7), «The Mississippi Appendectomy: Race and Reproductive Healthcare», Invisible Visits (անգլերեն), Oxford University Press, էջեր 93–112, doi:10.1093/oso/9780190840204.003.0005, ISBN 978-0-19-084020-4, Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին
  26. «Killing the Black Body: Race, Reproduction, and the Meaning of Liberty. Dorothy Roberts». Isis. 90 (1): 101–102. 1999 թ․ մարտ. doi:10.1086/384248. ISSN 0021-1753.
  27. 27,0 27,1 Sacks, Tina K. (2019 թ․ հունվարի 24), «Invisible Visits», Oxford University Press, էջեր 38–56, doi:10.1093/oso/9780190840204.003.0003, ISBN 978-0-19-084020-4, Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին {{citation}}: Missing or empty |title= (օգնություն)
  28. Davis, Dána-Ain (2020 թ․ նոյեմբեր). «Reproducing while Black: the crisis of Black maternal health, obstetric racism and assisted reproductive technology». Reproductive Biomedicine & Society Online. 11: 56–64. doi:10.1016/j.rbms.2020.10.001. ISSN 2405-6618. PMC 7710503. PMID 33305027.
  29. Lockhart, P. R. (2018 թ․ հունվարի 11). «What Serena Williams's scary childbirth story says about medical treatment of black women». Vox (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  30. Kennedy-Moulton, Kate; Miller, Sarah; Persson, Petra; Rossin-Slater, Maya; Wherry, Laura; Aldana, Gloria (2022 թ․ նոյեմբեր). «Maternal and Infant Health Inequality: New Evidence from Linked Administrative Data» (PDF) (անգլերեն). Cambridge, MA: w30693. doi:10.3386/w30693. S2CID 251212063. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  31. Kennedy-Moulton, Kate; Miller, Sarah; Persson, Petra; Rossin-Slater, Maya; Wherry, Laura; Aldana, Gloria (2022 թ․ նոյեմբեր). «Maternal and Infant Health Inequality: New Evidence from Linked Administrative Data» (PDF) (անգլերեն). Cambridge, MA: w30693. doi:10.3386/w30693. S2CID 251212063. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  32. the GVtM-US Steering Council; Vedam, Saraswathi; Stoll, Kathrin; Taiwo, Tanya Khemet; Rubashkin, Nicholas; Cheyney, Melissa; Strauss, Nan; McLemore, Monica; Cadena, Micaela; Nethery, Elizabeth; Rushton, Eleanor; Schummers, Laura; Declercq, Eugene (2019 թ․ դեկտեմբեր). «The Giving Voice to Mothers study: inequity and mistreatment during pregnancy and childbirth in the United States». Reproductive Health (անգլերեն). 16 (1): 77. doi:10.1186/s12978-019-0729-2. ISSN 1742-4755. PMC 6558766. PMID 31182118.
  33. «Taskforce on Maternal Mortality and Disparate Racial Outcomes». www.health.ny.gov. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.