Բուրբոնյան պալատ
| Բուրբոնյան պալատ | |
|---|---|
| ֆրանսերեն՝ Palais Bourbon | |
| Երկիր` | |
| Ճարտարապետական ոճ` | նեոդասական ճարտարապետություն |
| Ճարտարապետ` | Pierre Cailleteau?[1], Lorenzo Giardini?[2], Ռոբեր դը Կոտ[3][2], Jean Aubert?[4][5], Jean Aubert?[1] և Jacques Gabriel?[1] |
| Կառուցման ժամանակաշրջան` | 1722-1728 |
![]() | |
![]() | |
Բուրբոնյան պալատ (ֆրանսերեն՝ Palais Bourbon), Ֆրանսիայի Ազգային ժողովի նստավայրը Փարիզում՝ Սենայի ձախ ափին՝ Մադլեն եկեղեցու և Կոնկորդի հրապարակի ճիշտ դիմացը։
Կառուցվել է 1722-1728 թվականներին Լորենցո Ջարդինիի նախագծով Լյուդովիկոս XIV–ի և մարքիզուհի դե Մոնտեսպանի օրինականացված դստեր՝ Լուիզա–Ֆրանսուազ Բուրբոնցու համար։ 1756 թվականին ձեռք է բերվել Լյուդովիկոս XV–ի գանձարանի կողմից, այնուհետև տրվել հերցոգուհու ժառանգին՝ արքայազն Կոնդեին, ով էլ Ժակ Սուֆլոյին պատվիրել է ընդարձակել պալատը կլասիցիզմի ոճով։
Ֆրանսիական հեղափոխության տարիներին պալատը ազգայնացվել և օգտագործվել է նիստերի համար։
Փարիզը ամպիր ոճով վերակառուցելու շրջանում՝ Նապոլեոնի տիրակալության ժամանակ, պալատի առաջ հռոմեական տաճարների օրինակով կառուցվել է սյունավոր նախամուտք, որ կարծես կրկնօրինակում է դեմ դիմաց գտնվող Մադլենի տաճարի նախամուտքը։ Նախամուտքը վերակառուցվել է 1803-07 թվականներին Բեռնար Պոյեի նախագծով։ 1814 թվականին, երբ Բուրբոնները կրկին եկան իշխանության գլուխ, Բուրբոնյան պալատը անցնում է նախկին տերերին։ Սակայն 1827 թվականին այն աստղաբաշխական գումարով գնում է պետությունը Ազգային ժողովի համար։
Նոր գործառույթի հետ կապված՝ կատարվում են ձևափոխություններ։ Նախամուտքի վերևում 1842 թվականին վեր է խոյանում այլաբանական թեմայով ճակտոնը, որի հեղինակը քանդակագործ Կորտոն էր։ Շենքի թևերին արված այլաբանական մնացած խորաքանդակների հեղինակները Ֆրանսուա Ռյուդը և Ժան–Ժակ Պրադյեն էին։ Ապագա պատգամավոր Դելակրուան էլ պալատի գրադարանը զարդարել է «Քաղաքակրթության պատմություն» աշխատանքով (1838—1845)։ Այնտեղ են տեղադրվել Ժան Հուդոնի՝ Դիդրոյին ու Վոլտերին պատկերող քանդակները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 PSS / Palais Bourbon (Paris, France)
- 1 2 Architecture in France in the Eighteenth Century — New Haven, London: Yale University Press, 1995. — P. 55. — ISBN 0-300-06013-0
- ↑ Neuman R. Robert de Cotte and the Perfection of Architecture in Eighteenth-Century France — Chicago, London: University of Chicago Press, 1994. — P. 145–148. — ISBN 0-226-57437-7
- ↑ Ayers A. The Architecture of Paris: An Architectural Guide — 1 — Stuttgart, London: Edition Axel Menges, 2004. — P. 136. — ISBN 3-930698-96-X
- ↑ Aubert, Jean // The Dictionary of Art / J. Turner — 1 — London, New York: Macmillan Publishers, Grove's Dictionaries, Inc., 1996. — Vol. 2. — P. 701. — ISBN 978-1-884446-00-9
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջովանա Մաժդի, «Ողջ Փարիզը» (2002)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրբոնյան պալատ» հոդվածին։ |
| ||||||||||

