Բորիս Գորբատով
Բորիս Գորբատով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 2 (15), 1908[1] |
Ծննդավայր | Պերվոմայսկ, Լուգանսկի մարզ |
Վախճանվել է | հունվարի 20, 1954[2][3] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ, դրամատուրգ, ռազմական թղթակից և կինոսցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | պատմվածք, վիպակ, վեպ և ակնարկ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Q4127432? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Տատյանա Օկունևսկայա և Նինա Արխիպովա |
![]() |
Բորիս Լեոնտևիչ Գորբատով (ռուս.՝ Бори́с Лео́нтьевич Горба́тов, հուլիսի 2 (15), 1908[1], Պերվոմայսկ, Լուգանսկի մարզ - հունվարի 20, 1954[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է դարձել «Բջիջը» (1928) վիպակով։ 1930-ական թվականներից աշխատել է «Պրավդա»-ի խմբագրությունում որպես ակնարկագիր։ Լույս է ընծայել ակնարկների ժողովածուներ՝ «Լեռնային արշավ» (1932), «Կոմինտերն» (1932), «Վարպետները» (1933)։ «Սովորական Արկտիկա» (1940) պատմվածքների գիրքը պատկերում է խորհրդային մարդկանց խիզախությունը հյուսիսում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինթղթակից։ Այդ շրջանում է գրել «Նամակներ ընկերոջս» (1941-1942), «Ալեքսեյ Կուլիկովը․․․ մարտիկ» (1942) հրապարակախոսական գրքերը։ «Չնվաճվածները» (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) վիպակում պատկերել է «խորհրդային մարդկանց հայրենասիրությունը, աննկուն կամքը»։
Հետպատերազմյան շրջանի գործերից են «Ճապոնիայում և Ֆիլիպիններում» (1946—1947) ակնարկը, «Դոնեցկի հանքափորները» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952) սցենարը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բջիջը, Ե․, 1930։ Վերադարձ, Ե․, 1943։
- Ալեքսեյ Կուլիկովը․․․ մարտիկ, Ե․, 1944։
- Չնվաճվածները։ Տարասի ընտանիքը, Ե․,1944։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Горбатов Борис Леонтьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 163)։ ![]() |
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Հունվարի 20 մահեր
- 1954 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Խորհրդային գրողներ
- Կաթվածից մահացածներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային լրագրողներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս դրամատուրգներ