Նինա Արխիպովա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1921[1] |
Ծննդավայր | Օմսկ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | ապրիլի 24, 2016[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1945) և Մոսկվայի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և գրող |
Ամուսին(ներ) | Գեորգի Մենգլետ և Բորիս Գորբատով |
Երեխա(ներ) | Նատալյա Գոլուբենցևա |
Պարգևներ և մրցանակներ | |
Նինա Նիկոլաևնա Արխիպովա (ռուս.՝ Ни́на Никола́евна Архи́пова, մայիսի 1, 1921[1], Օմսկ, ՌԽՖՍՀ - ապրիլի 24, 2016[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նինա Արխիպովան ծնվել է 1921 թվականի մայիսի 1-ին Օմսկում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա[3]։ Ծնողները՝ Նիկոլայ Արխիպովը, սիբիրցի էր՝ ծնունդով Իրկուտսկից, իսկ Մարիա Նիկոլաևնան Սանկտ Պետերբուրգից էր (ինքնասպան է եղել, երբ Նինան 10 տարեկան էր)։
Մանուկ ժամանակ Նինա Արխիպովան սիրել է երգել, պարել, դաշնամուր է նվագել։ Ապրելով Զամոսկվորեչիեում՝ հաճախ է հաճախել թատրոններ և սկսել է մտածել դերասանի մասնագիտության մասին։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել է ուսանելու դիմել ոչ միայն Վախթանգովի և Փոքր թատրոնների թատերական ստուդիաներ, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, այլև Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Արխիպովան հանձնեց քննությունները և ընդունվեց բոլոր կրթական հաստատությունները, որտեղ դիմել էր․ որոշումը կանգ առավ Վախթանգովի անվան թատրոնին կից գործող Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանի վրա։ Դասախոսը դարձավ հայտնի Ցեցիլիա Մանսուրովան։
1945 թվականին ավարտել է Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1943-1951 թվականներին աշխատել է Վախթանգովի անվան թատրոնում, որի բեմին դեռևս ուսանող ժամանակվանից սկսել է խաղալ Բեատուի մոր դերը՝ Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» (1943), Կատյայի դերը՝ Վալենտին Կատաևի «Կապույտ թաշկինակ» պիեսներում։ Ֆլորիմոն Էրվեի «Մադմուազել Նիտուշ» մյուզիքլում հանդես է եկել «ծիծեռնակների» խմբում։
1951-2016 թվականներին դարձել է Մոսկվայի երգիծական թատրոնի առաջատար դերասանուհին։ Այդ տարիներին մարմնավորել է հարյուրից ավել կերպար[3]։
Կինոյում հազվադեպ է նկարահանվել, կատարել է փափուկ, բարի կանանց դերեր։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1946 թվականին՝ Ալեքսանդր Ստոլպերի «Մեր սիրտը» դրամայում։ Չորս տարի անց դերասանուհին մարմնավորել է Վերա Գորոշկոյին Բորիս Բառնետի «Շռայլ ամառ» կինոպատումի մեջ։ Այս դերը նա համարել է իր կարիերայի ամենակարևոր դերերից մեկը։ Հանրաճանաչ է դարձել «Արթնացիր և երգիր» հեռուստաներկայացման էկրան բարձրանալուց հետո։ Պարբերաբար սկսել է նկարահանվել 1970-ական թվականներին։ Նրա ամենահայտնի դերերից են գլխավոր հերոսուհու մոր դերը «Վայ այս Նաստյան» ֆիլմում, Գերտրուդայի դերը Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն» հոռուստաներկայացման մեջ և Մեգրե կոմիսարի դերը Ժորժ Սիմենոնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված հեռուստաֆիլմերի շարքում։
Նկարահանվել է «Երալաշ» կինոամսագրում։
2014 թվականին դերասանուհին հրատարակել է «Կյանքն առաջարկվող հանգամանքներում» գիրքը։
Մահացել է 2016 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում՝ 95-ամյակից մեկ շաբաթ առաջ[4]։ Թաղված է Կունցևո գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին ամուսինը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Գոլուբենցևն էր (1899-1979)։
- Դուստրը՝ Նատալյա Գոլուբենցևան (ծն․ 1942), Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, ավելի քան 30 տարի աշխատում է հեռուստատեսությունում, հնչյունավորել է Ստեպաշկային «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման մեջ, «Տեֆի» մրցանակի դափնեկիր։
- Երկրորդ ամուսինը՝ գրող Բորիս Գորբատովն էր (1908-1954)։
- Դուստրը՝ Ելենա Երմակովան (Գորբատովա) (ծն․ 1953), անգլերենի ուսուցիչ է։
- Որդին՝ Միխայիլ Գորբատովը (1953-2017), բժիշկ-կարդիոռեանիմատոլոգ է։
- Երրորդ ամուսինը՝ դերասան Գեորգի Մենգլետն էր (1912-2001)[5]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ե․ Վախթանգովի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1943 | Էդմոն Ռոստան | Սիրանո դե Բերժերակ | Բեատի մայր |
1943 | Վալենտին Կատաև | Կապույտ թաշկինակ | Կատյա |
1946 | Ֆլորիմոն Էրվե | Մադմուազել Նիտուշ | Դենիզա |
1946 | Ալեքսանդր Գլադկով | Ամանորյա գիշեր | |
1947 | Էժեն Լաբիշ, Մարկ-Միշել | Ծղոտե գլխարկ | աղախին |
1947 | Իվան Տուրգենև | Նախօրեին | Զոյա |
1948 | Տուր եղբայրներ | Վերջին օրը |
Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1951 | Գի դե Մոպասան | Պարոն Դյուրուա | Կլոտիլդա |
1953 | Վլադիմիր Մայակովսկի | Բաղնիք | ֆոսֆորային կին |
1953 | Վլադիմիր Դիխովիչնի, | Որտեղ է այդ փողոցը, որտեղ է այդ տունը | |
1954 | Վլադիմիր Դիխովիչնի | Ամուսնական ճանապարհորդություն | |
1955 | Վլադիմիր Մայակովսկի | Փայտոջիլ | Զոյա Բերյոզկինա |
1955 | Զինովի Գերդտ, | Դիցանուշի համբույրը | |
1957 | Էդուարդո դե Ֆիլիպո | Երկար ոտքերի վրա սուտը | |
1959 | Տամարա Գաբբե | Ալմանզորի կախարդական օղակները | արքայադուստր Ապրելիա |
1959 | Նազիմ Հիկմետ | Դամոկլյան սուր | |
1960 | Անդրեյ Կուզնեցով | Կույր երջանկություն | |
1962 | Տունը, որտեղ կոտրվում են սրտեր | միսիս Հեշեբայ | |
1965 | Ջերոմ Դեյվիդ Սելինջեր | Տարեկանի արտում՝ անդունդի եզրին | |
1966 | Իսիդոր Շտոկ | Պառաված օրիորդը | |
1969 | Ֆենիմոր Կուպեր | Իմ տունն իմ ամրոցն է | |
1970 | Միկլոշ Դյարֆաշ | Արթնացիր և երգիր | |
1972 | Բերտոլդ Բրեխտ | Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները | Իվետա Պոտիե |
1972 | Անդրեյ Մակայոնոկ | Դեղահաբ լեզվի տակ | |
1973 | Գրիգորի Գորին, | Մեծ տան փոքր կատակերգություններ | |
1977 | Եվգենի Չեբալին | Հարգարժան պահարան | |
1979 | Սամուիլ Ալյոշին | Ձերդ գերազանցություն | |
1980 | Վիկտոր Ռոզով | Խլահավի բույնը | Վալենտինա Դմիտրիևնա |
1982 | Գրիգորի Գորին, | Նվագախմբով համերգ թատրոնի համար | |
1985 | Ալեքսանդր Շիրվինդտ | Լռի՛ր, տխրությո՛ւն, լռի՛ր․․․ | |
1996 | Ռոբեր Տոմա | Ութ սիրող կանայք | տատիկ |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1946 | Մեր սիրտը | |
1950 | Շռայլ սիրտ | Վերա Գորոշկո |
1959 | Մերկ ջութակով | Ջեյն |
1963 | Կարճ պատմություններ | Զոսյա |
1971 | Հեռագիր | Եկատերինա Պյատիպալ |
1971 | Վայ այս Նաստյան | Նաստյայի մայր |
1974 | Մեծ տան փոքր կատակերգություններ | Ժենյա |
1974 | Մեկ անգամ մեկ | Մարիա |
1974 | Արթնացիր և երգիր | Էրժի |
1976 | Մարտին Իդեն | Գերտրուդա |
1976 | Սովորական Արկտիկա | բևեռային վայրի բնակչուհի |
1976 | Կրակե կամուրջ | Քսենյա Միխայլովնա |
1977 | Զացեպինների ընտանիքը | Աննա Զացեպինա |
1978 | Երիտասարդության սխալներ | զինվորի մայրը լողափին |
1979 | Վաղորդյան շրջայց | Լիդիա Միխայլովնա |
1982 | Մեգրեն տատանվում է | մադամ Մեգրե |
1983 | Կարանտին | Պոլինայի մորաքույր |
1984 | Երկու հուսար | Աննա Զայցևա |
1984 | Երկարի՛ր, երկարի՛ր թովչանք․․․ | Ելենա Գեորգիևնա |
1987 | Սկսել հետաքննություն։ Զրպարտություն | Վերա Մելնիկովա |
1990 | Երալաշի գովազդ - ծաղրածու | Բոմ |
1992 | Մելոդրամա կյանքի դեմ մահափորձով | Թամարայի մայր |
1994 | Արևից հոգնածները | Ելենա Միխայլովնա |
2003 | Next 3 | Դյուբելի մայր |
2005-2006 | Լյուբան, երեխաները և գործարանը․․․ | մորաքույր Վիոլետա |
2011 | Արևից հոգնածները 2։ Միջնաբերդ | Ելենա Միխայլովնա |
2012 | Սպիտակ մարդ | Վարվառա Ուվարովա |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1967)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988)[2]
- Բարեկամության շքանշան (1996)[6]
- Մեդալ «Մոսկվայի 850-ամյակի կապակցությամբ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Нина Архипова Archived 2016-04-27 at the Wayback Machine. на сайте ruskino ]
- ↑ 3,0 3,1 Нина Архипова на сайте телеканала «Культура»
- ↑ Скончалась старейшая актриса московского Театра Сатиры Нина Архипова // Интерфакс
- ↑ Нина Николаевна Архипова // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
- ↑ Указ Президента РФ от 13.06.1996 № 887
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Օմսկ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 24 մահեր
- 2016 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Կունցևո գերեզմանատանը թաղվածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ