Բյուրեղների քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուրեղների քարանձավ
Տեսակքարանձավ և geode?
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչատարածքNaica?
Հայտնաբերման տարի2000
Քարտեզ
Քարտեզ
Բյուրեղների սերտաճվածք: Չափերը 18×14×13 սմ, զանգվածը՝ 2,6 կգ
Թափանցիկ պրիզմայաձև գիպսե բյուրեղ, որի չափերն են՝ 22,6×2,6×1,6 սմ

Բյուրեղների քարանձավը (իսպ.՝ Cueva de los Cristales) միացված է Նայկայի հանքահորային միացություններին (իսպ.՝ Naica): Այն գտնվում է Մեքսիկայի Չիուաուա նահանգի Նայկա քաղաքի տակ 300 մ խորության վրա։ Քարանձավը եզակի է հսկայական լուսնաքարի բյուրեղների առկայությամբ (հանքանյութ, գիպսե կառուցվածքային տարատեսակով)։ Ամենամեծ բյուրեղը, որ գտնվել է այստեղ. ունի 11մ երկարություն, 4 մ լայնություն, կշռում է 55 տոննա։ Սա ամենահայտնի բյուրեղներից մեկն է։ Քարանձավում շատ շոգ է, 90-100 %[1] խոնավության ժամանակ ջերմաստիճանը հասնում է +58 °C: Այս գործոնները խիստ դժվարացնում են քարանձավի հետազոտության աշխատանքները մարդկանց համար, անհրաժեշտ դարձնելով հատուկ հանդերձանքի կիրառումը։ Նույնիսկ հատուկ հանդերձանքով քարանձավում գտնվելու ժամանակը չի գերազանցում 20 րոպեն[2][3]։

Բյուրեղների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայկան գտնվում է հին բեկվածքի վրա, և քարանձավի տակ կա մագմային խոռոչ։ Հրահեղուկը տաքացնում էր ստորգետնյա ջրերը և նրանք հարստանում էին հանքային նյութերով, այդ թվում մեծ քանակի գիպսով։ Քարանձավը լցված էր հանքանյութերի տաք լուծույթով հարյուր հազարավոր տարիների ընթացքում, ընդհուպ մինչև մի քանի միլիոն տարի։
Այդ ժամանակի ընթացքում լուծույթի ջերմաստիճանը մնացել է կայուն՝ +54…+58 °C միջակայքում, հանդիսանալով միակ հնարավոր պայմանը լուսնաքարի բյուրեղի աճման համար ( անհիդրիտի՝ կալցիումի սուլֆատի անջուր ձևի մասնակցությամբ)։ Բյուրեղների աճի ամենադանդաղ արագությունը կազմում է 1.4 ± 0.2 × 10-5 նմ / վրկ, +55 °C ջերմաստիճանում[4]։

Հայտնագործման պատմություն և ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին հանքափորերը բացեցին քարանձավը Նայկայի հանքահորերի տակ, որն ավելի ուշ անվանվեց Թրերի քարանձավ (իսպ.՝ Cueva de las Espadas): Այն գտնվում է բյուրեղների քարանձավի տակ 120 մետր խորության վրա և լցված է գեղեցիկ, լուսավոր և թափանցիկ մոտ մեկ մետր երկարությամբ բյուրեղներով։ Ենթադրվում է, որ այդ խորության վրա ջերմաստիճանը իջել է զգալիորեն ավելի շուտ, կանգնեցնելով բյուրեղների աճը[5]։

Բյուրեղների քարանձավը հայտնաբերվել է 2000 թվականին Սանչես հանքափոր եղբայրների կողմից, որոնք գետնափորային համալիրում անցկացնոում էին նոր թունել «Ինդուստրիս Պենոլես» ընկերության համար (իսպ.՝ Industrias Peñoles): Նայկայի հանքահորային համալիրում կա արծաթի, ցինկի, կապարի հանքաշերտեր։

Բյուրեղների քարանձավը պայտաձև խոռոչ է կրաքարային լեռնազանգվածում։ Հսկայական բյուրեղները հատում են քարանձավի տարածքը բոլոր ուղղություններով։ Քարանձավներից անընդհատ պոմպով ջուր է դուրս մղվում։ Սարքավորումների կանգնելու դեպքում քարանձավը նորից ողողվում է ջրով։ Բյուրեղները օդում դեգրատացվում են, այդ պատճառով էլ «Նայկայի նախագծի» հետազոտողները փորձում են փաստաթղթավորել այդ երկրաբանական օբյեկտը։

Նոր սրահը, որ կոչվում է «Սառցե պալատ» բացվել է 2009 թվականին հորատման ժամանակ։ Այն գտնվում է 150 մետր խորության վրա և ջրով լցված չէ։ Բյուրեղների գոյացությունները զգալիորեն փոքր են, բարակ թելանաման խութերով։

Ապագա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում բյուրեղներով կարող են հետաքրքրվել կենսաբանները, քանի որ նրանց հեղուկով լցված միկրոսկոպիկ խոռոչներում կարող են գտնվել հին միկրոօրգանիզմներ։

2011 թվականի փետրվարին Discovery հեռուստալիքով նշվել է այլ քարանձավների հնարավոր գոյության մասին, բայց դրանց հետազոտուման համար անհրաժեշտ է ոչնչացնել բյուրեղները։ Նշվեց, որ վերջ ի վերջո քարանձավը կվերադարձվի իր նախնական ողողված վիճակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Giant Crystal Cave Comes to Light // National Geographic News, April 9, 2007: «Temperatures hovered consistently around a steamy 136 degrees Fahrenheit (58 degrees Celsius)»
  2. A rare glimpse of the cave of crystals // BBC, 19 January 2010: «special cooling suit — which is basically like a suit of chain mail but filled with ice cubes. Then there’s a breathing system which feeds cool, dry air into your mask.»
  3. Cavern of Crystal Giants // National Geographic, November 2008: « a vest with more than a dozen palm-size ice packs sewn into pockets across the chest and back. Then another vest to insulate the ice against the heat. Then, over everything, a bright orange caving suit. A helmet, a headlamp, a respirator mask blowing ice-cooled air. Gloves, boots. Even for cavers cocooned in all this protective gear, the heat is exhausting and dangerous; most trips inside last no more than 20 minutes.»
  4. Ultraslow growth rates of giant gypsum crystals
  5. Stefan Lovgren, Giant Crystal Cave’s Mystery Solved // National Geographic News, April 6, 2007: «In 1910 miners discovered another spectacular cavern beneath Naica. .. the Cave of Swords is closer to the surface, at a depth of nearly 400 feet (120 meters).»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրեղների քարանձավ» հոդվածին։