Տամբատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բետելից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տամբատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Տամբատ
Tumbul
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԲաբեկի շրջան
ԲԾՄ809 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․556 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Տամբատ (Ադրբեջան)##
Տամբատ (Ադրբեջան)

Տամբատ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Tumbul - Թումբուլ կամ ադրբ.՝ Tmbul - Թմբուլ), գյուղ, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում՝ Նախիջևան քաղաքից և Արաքս գետից 5-6 կմ հեռավորության վրա։

Տամբատ գյուղի մասին վկայություն է թողել ռուս ռազմական պատմաբան Նիկոլայ Դուբրովինը[2].:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառի այս ավանը Հայաստանի հին բնակավայրերից մեկն էր, որը գրավոր աղբյուրներում հիշատակվում էր Մովսես Խորենացի պատմիչի պատմության մեջ, ինչպես նաև հետագա դարերի այլ աղբյուրներում։ պատմական անցյալում և հատկապես ուշ միջնադարում, Տամբատը հայտնի էր Հնդկաստանի և Իտալիայի, Ռուսաստանի և Սիրիայի, Պարսկաստանի և Թուրքիայի և այլ երկրների հետ ունեցած առևտրական կապերով և իր վաճառականների գործունեությամբ։

1828 թվականին Պարսկաստանի Սավրի գյուղից որոշ գերդաստաններ հիմնվել են այստեղ։

Որոշակի ճարտարապետական կոնստրուկցիաներով կառուցված Տամբատի քարե, հարմարավետ ու վաճառականների պալատանման տները զարդարված էին Եվրոպական կահկարասիներով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամբատ գյուղում երկլեզվանի (հայերեն, ռուսերեն) դպրոցը բացվել է 1868 թվականին և ընդմիջումներով գործել էր մինչև 1917 թվականը։ Ունեցել էր 3 բաժամունքներ, միադասյա էր։ Գործել էր սուրբ Հովհաննես եկեղեցու համալիրի 2 սենյակներում։ Սկզբնական շրջանում դպրոցի ուսուցիչն էր Սիմոն Տեր-Ստեփանյանը։ Յուրաքանչյուր ուսումնական տարում այստեղ ուսուցանում էին 35-40 աշակերտ։ Առաջին անգամ փակվել էր 1885 թվականին և վերաբացվել էր 1886 թվականին։ Երորկրորդ անգամ փակվել էր 1896 թվականին և մի քանի տարի անց նորից վերաբացվել էր։ Դպրոցի ծախսերը հոգացել էր թփմբուլցի Ալեքսանդր Օջաղյանը, որը բնակվում թր Նոր Նախիջևանում։ 1917 թվականին Օջաղյանը 70000 ռուբլի նվիրատվություն էր արել դպրոցին, որը հաստատվել էր Էջմիածնի վեհափառի 1917 թվականի հունիսի 26-ի կոնդակով։ 1917 թվականը դպրոցը վերջնական փակվել էր։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամբատ գյուղը պատմամշակույթային հուշարձաններով հարուստ չէ։ Ներկայումս պահպանվել է 19-րդ դարի մսկիթը։

Սուրբ Հովհաննես եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում էր Տամբատ գյուղի կենտրոնական հատվածում։ Կառուցվել էր 16-17-րդ դարերում։ Հնարավոր է արժանացել է նույն ճակատագրին, ինչ մյուս հայկական հուշարձանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։

Արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում Տամբատում գործում էին ոսկերչական, բրուտագործական և մի շարք այլ արհեստանոցներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. Дубровин Н.Ф. Кавказ и народы, его населяющие. Книга II. Закавказье. - М. : Кучково поле; Горные технологии, 2015. С. 408-410