Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո
իսպ.՝ Bartolomé Esteban Murillo
Ծնվել էդեկտեմբեր 1617[1]
ԾննդավայրՍևիլյա, Կաստիլիա և Լեոն[2]
Վախճանվել էապրիլի 3, 1682(1682-04-03)[3][4][2] (64 տարեկան)
Մահվան վայրՍևիլյա, Կաստիլիա և Լեոն և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2]
ՔաղաքացիությունԻսպանիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո նկարչություն[5]
Ժանրկրոնական նկարչություն[1] և ժանրային նկարչություն[1]
Թեմաներգեղանկարչություն[6]
ՈւսուցիչJuan del Castillo?
ԱշակերտներPedro Nuñez de Villavicencio? և Fernando Marquez Joya?
Ներշնչվել էԴիեգո Վելասկես[7] և Ֆրանսիսկո Սուրբարան[7]
ԱմուսինBeatriz Cabrera y Villalobos?
 Bartolomé Esteban Murillo Վիքիպահեստում

Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո (դեկտեմբեր 1617[1], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] - ապրիլի 3, 1682(1682-04-03)[3][4][2], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2]), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի հանրահայտ նկարիչ։

Սովորել և ստեղծագործել է Սևիլյայում, եղել է տեղի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից (1660) և առաջին նախագահը։ Մուրիլյոյի սկզբնական շրջանի աշխատանքներում կրոնական տեսարանները պատկերված են որպես ժողովրդի կյանքից վերցված իրադարձություններ և կրում են Կարավաջոյի ազդեցության կնիքը։ Դիմելով ոսկեգույն լուսաստվերների, առավել գեղանկարչական հնարանքների, ստեղծել է կրոնական, այդ թվում՝ Աստվածամոր կյանքի թեմաներով գործեր («Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին», 1665-1670 թվականներ, Էրմիտաժ, Լենինգրադ), որոնք սրտահույզ քնարականությամբ ներկայացնում են իսպանացի կնոջ ազգային կերպարը, ոչ սակավ՝ իդեալականացված և սենտիմենտալ։ Մուրիլյոյի ստեղծագործություններում ռեալիստական գծերը ի հայտ են եկել նրա նորարարական-ժանրային կտավներում, ինչպես, օրինակ, Սևիլյայի ցնցոտիավոր երեխաների կյանքը պատկերող նկարաշարում («Մրգերով տղաները», 1645-1654 թվականներ, Հին պինակոտոկ, Մյունխեն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրիլյոն վարսավիր ու բժիշկ Գասպար Էստեբանի և Մարիա Պերեսի մեկ տասնյակից ավելի երեխաներից կրտսերն էր[8]։ Ենթադրվում է, որ ծնվել է Սևիլյայում կամ Պիլասում, որ ոչ մեծ մի քաղաք է Անդալուզիայում[9]։ Մկրտվել է Սևիլյայում, 1618 թվականին։ Ապագա նկարիչը 10-11 տարեկան հասակում զրկվել է ծնողներից և դարձել իր քրոջ ամուսնու՝ Խուան Ագուստին Լագարեսի խնամարկյալը[8]։ Հետագայում հրաժարվել է հայրական ազգանունից և վերցրել մորական տատի՝ Էլվիրա Մուրիլյոյի ազգանունը[8]։

Սուրբ ընտանիքը շան հետ, մոտ. 1645–1650 թթ., Պրադո

Սկզբում աշակերտել է Խուան դել Կաստիլյոյին, որը նրա մոր բարեկամներից էր (Մուրիլյոյի հորեղբայրը՝ Անտոնիո Պերեսը, նույնպես նկարիչ էր)[8]։ Պատանի նկարչի առաջին աշխատանքներում զգացվում է ռեալիստական (իրապաշտական) կերպարվեստի ներկայացուցիչներ Սուրբարանի, Խուսեպե դե Ռիբերայի և Ալոնսո Կանոյի ազդեցությունը:Այդ տարիներին Սևիլյան բռնել էր առևտրի, արհեստների ու արվեստների կենտրոնի վերածվելու ուղին, դարձել խոշոր ու նշանավոր մի քաղաք, ուր այցելում էին նաև բազմաթիվ արտասահմացիներ, և դրա շնորհիվ Մուրիլյոն ծանոթացել էր նաև ֆլամանդական կերպարվեստին, ինչպես և Իվան վան դեր Մոլանոյի «Տրակտատ սրբապատկերների մասին» աշխատությանը։ Արվեստի մեջ խորանալուն զուգընթաց՝ Մուրիլյոն ուշադրությունը կենտրոնացրել է փայլ ունեցող գործեր ստեղծելու վրա, որոնք հաճո էին իր ժամանակակից բուրժուաների ու արիստոկրատների ճաշակին (այդ փայլը նկատելի է հատկապես կաթոլիկ եկեղեցու պատվերով ստեղծած գործերում)։

1642 թվականին Մուրիլյոն մեկնել է Մադրիդ, որտեղ ծանոթացել է Դիեգո Վելասկեսի աշխատանքներին, վենետիկցի ու ֆլամանդացի վարպետների՝ իսպանական արքունիքի հավաքածուներում տեղ գտած գործերին և օգտակար դասեր է քաղել նաև դրանցից[10]։ 1645 թվականին վերադարձել է Սևիլյա, ամուսնացել Բեատրիս Կաբրերա ի Վիլյալոբոսի հետ (ի դեպ, նրանք ունեցել են տասնմեկ երեխա)[8]։

Կանայք պատուհանի մոտ, մոտավ. 1655–1660 թթ., Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն

Այդ տարվա ընթացքում նկարիչը տասնմեկ ստեղծագործություն է արարել Սևիլյայի St. Francisco el Grande վանքի միաբանության համար՝ պատկերելով ֆրանցիսկյան սրբերի հրաշագործություններ։ Արվեստաբանների կարծիքով՝ այդ գործերը կարելի է զետեղել սուրբարանյան «Սուրբ Ֆրանցիսկոսի էքստազը» ստեղծագործությանը բնորոշ տենեբրիզմի և Մուրիլյոյի հասուն շրջանի աշխատանքներին հատուկ, մեղմ լուսավորվածությամբ բնորոշվող ոճի միջև[8]։ Ըստ արվեստի պատմաբան Մանուելա Բ. Մենա Մարկեսի՝ «Հրեշտակներ խոհանոցը» և «Սուրբ Կլերի մահը» կտավներում արդեն իսկ ակնհահայտ երևում են Մուրիլյոյի աշխատանքների բնութագրական տարրերը՝ կանացի ֆիգուրների ու հրեշտակների չքնաղությունը, վայելչագեղությունը, նատյուրմորտային դետալների ռեալիզմը և հոգևոր աշխարհի ու իրականության միախառնումը, միահյուսումը, որ արտակարգ լավ դրսևորվել է նրա մի շարք նկարներում»"[8]:

Ենթադրվում է, որ մոտավորապես 1645 թվականին է Մուրիլյոն ստեղծել մանուկների բազմաթիվ նկարներից առաջինները, այդ թվում՝ Փոքրիկ մուրացկանը (Լուվր), որտեղ ակնհայտ երևում է Վելասկեսի ազդեցությունը[8]։ Սևիլյայի մայր տաճարի համար մի քանի աշխատանք արարելուց հետո նա վարպետացել է Նոր կտակարանի թեմաներով կտավներ նկարելու գործում, որոնք մեծ հաջողություն ու փառք են բերել նրան։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին «Սուրբ Կույսն ու Մանուկը» և «Անարատ հղիացում» նկարներին[11]։

Հովիվների երկրպագությունը, մոտ. 1650, Պրադո

1658-ից 1660 թվականներին Մադրիդում ևս մեկ կարճատև շրջան անցկացնելուց հետո Մուրիլյոն վերստին վերադարձել է Սևիլյա։ Այստեղ նա դարձել է արվեստի ակադեմիայի՝ Academia de Bellas Artes (Seville)|Academia de Bellas Artes-ի հիմնադիրներից մեկը և հենց 1660 թվականից, ճարտարապետ Ֆրանսիսկո Էռերա Կրտսերի հետ համատեղ, ղեկավարել է այն։ Դա եղել է քանքարավոր նկարչի ստեղծագործական կյանքի վերջին, բայց և ամենաեռուն ու ամենաբեղուն շրջանը. նա բազմաթիվ պատվերներ է ստացել ու իրականացրել, այդ թվում՝ ավգուստինյան վանքի խորանի նկարազարդումները, նկարներ Santa María la Blanca-ի համար, որոնք ավարտել է 1665 թվականին), և այլ գործեր։

Մուրիլյոն վախճանվել է Սևիլյայում, 1682 թվականին՝ 64 տարեկան հասակում։ Երկար տարիներ այն կարծիքն էր տիրապետում, որ նրա մահվան պատճառը եղել է Կադիսի Santa María la Blanca վանքի որմնանկարների վրա աշխատելիս բարձր փայտամածից գահավիժելու պատճառով ստացած վերքերն ու ճողվածքը[12], սակայն վերջին հետազոտությունները վկայում են, որ նշված ժամանակամիջոցում նա գտնվել է Սևիլյայում և ոչ թե Կադիսում (այդպիսով՝ վերոհիշյալ կարծիքը կասկածի տակ է դրվել)։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրիլյոյի սենյակը Կադիսի թանգարանում

Մուրիլյոն բազմաթիվ աշակերտներ ու հետևորդներ է ունեցել. տաղանդավոր արվեստագետի նկարների նմանակումների, ընդօրինակումների առատությունը վկայում է, որ նրա գործերը լայնորեն հայտնի էին ոչ միայն Իսպանիայում, այլև եվրոպական բազմաթիվ երկրներում, և նա ավելի մեծ հեղինակություն ուներ, քան իսպանացի որևէ այլ նկարիչ[10]։ Մուրիլյոյի ազդեցությունը կրած հանրաճանաչ նկարիչներից են Թոմաս Գեյնսբորոն, Ժան-Բատիստ Գրյոզը[8] Գուգլը նշել է Մուրիլյոյի ծննդյան 400-ամյակը 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ հատուկ պատկերանիշով[13]։

Հանրային հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի Պրադո թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, լոնդոնյան հայտնի Wallace Collection-ը այն հանրաճանաչ մշակութային օջախներից են, որ իրենց պատերի ներսում պահում ու ցուցադրում են Մուրիլյոյի մեծարժեք ստեղծագործություններից։ Նրա լավագույն գործերից մեկը՝ «Խաչված Քրիստոսը», գտնվում է Սան Դիեգոյի Timken Museum of Art արվեստի թանգարանում[14], Քրիստոսը գանահարումից հետո-ն՝ Իլինոյս նահանգի Krannert Art Museum-ում[15]։ Իսպանացի մեծահամբավ նկարչի գործերից կան նաև Օկլահոմայի նահանգի Mabee-Gerrer Museum of Art-ում, Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Southern Methodist University համալսարանի Meadows Museum թանգարանում[16]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ваганова Е. О., «Мурильо и его время». М., Изобр. иск., 1988.
  • Левина И. М., Картины Мурильо в Эрмитаже. Л., 1969.
  • Мурильо и художники Андалусии XVII века в собрании Эрмитажа. Каталог выставки. Автор вступительной статьи и составитель каталога Л. Л. Каганэ. Л., 1984. — 75 с.
  • Сомов А. И., (1890–1907). «Мурильо, Бартоломе Эстебан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Шмидт Д. А. Мурильо. Л., 1926.
  • Lafond P. Murillo. Paris, 1930.
  • Palomino, Antonio (1988). El museo pictórico y escala óptica III. El parnaso español pintoresco laureado. Madrid : Aguilar S.A. de Ediciones. ISBN 84-03-88005-7.

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.nga.gov/collection/artist-info.1744.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://data.bnf.fr/ark:/12148/cb14952935x
  3. 3,0 3,1 3,2 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Encyclopædia Britannica
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. 7,0 7,1 https://www.nationalgallery.org.uk/artists/bartolome-esteban-murillo#:~:text=His%20early%20works%20were%20much,Francisco%20in%20Seville%20(1645).
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Marqués, Manuela B. Mena. "Murillo, Bartolomé Esteban." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press.
  9. A., O'Neill (1833). A Dictionary of Spanish Painters. London: C. O'Neill. էջ 246.
  10. 10,0 10,1 «Bartolome Esteban Murillo». Encyclopædia Britannica, Inc. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 30-ին.
  11. The center medallion of the badge of the Spanish Order of Charles III is clearly modeled on Murillo's unique manner of representing the Immaculate Conception.
  12. Palomino, El museo pictórico, p. 417.
  13. Google celebrates Bartolomé Esteban Murillo 400th Birth Anniversary with a doodle
  14. «Christ on the Cross». Timken Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «Christ After the Flagellation». Krannert Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  16. «Bartolomé Esteban MURILLO». Meadows Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 98