Փոքրիկ մուրացիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ մուրացիկը
տեսակգեղանկար
նկարիչԲարտոլոմե Էստեբան Մուրիլյո[1]
տարի1650
բարձրություն134 ± 1 սանտիմետր[2]
լայնություն100 ± 1 սանտիմետր[2]
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունբարոկկո
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էPiazzetta?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերMaximilien Radix de Sainte-Foix?, Լյուդովիկոս XIV և Ֆրանսիական պետություն
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/young-beggar, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E4%B9%9E%E9%A3%9F%E3%81%AE%E5%B0%91%E5%B9%B4%E3%80%8B, https://www.wga.hu/html/m/murillo/1/101muril.html կայք
Ծանոթագրություններ
 The Young Beggar - Murillo (Louvre INV 933) Վիքիպահեստում

«Փոքրիկ մուրացիկը» (իսպ.՝ Joven mendigo), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1645-ից 1650 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 134 × 100 սմ։

Այսօր «Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ այս ժանրային կտավը Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն նկարել է ֆլամանդացի վաճառականների պատվերով, որոնք ապրում էին Սևիլյայում։ Այս ոճը, որտեղ ներկայացված է ամենօրյա կյանքը, բարձր էր գնահատվում Ֆլանդրիայում։ Մուրիլյոն, Իսպանական ոսկեդարի վերջին նկարիչներից մեկը, նախևառաջ կրոնական նկարիչ էր[3]։

Մի քանի տերեր փոխելով՝ ի վերջո այս կտավը գնել է Լուի XVI արքան 2400 լիվրով։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո այն տեղափոխվում է Լուվր, ուր ցայսօր էլ գտնվում է։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործությունը անվանում են նաև «Ոջլոտած տղան», քանի որ կտավում պատկերված է չքավոր մի տղա, որը մաքրում է հագուստի ոջիլները։ Տղան նստած է մի սենյակում, որը բանտախցի է նման։ Ցնցոտիավոր երեխան պատկերված է հատակին նստած դիրքով։ Արևի վառ լույսը ներթափանցում է պատուհանից՝ լուսավորելով չքավորի կեղտոտ, քրքրված հանդերձանքը։ Նրա բոկոտն ոտքերի մոտ թափված են ծովախեցգետնի մնացորդներ։ Տղայի կողքին հարդե զամբյուղ է, որի մեջ խնձորներ են պատկերված։ Դրա կողքին էլ կավե սափորով ջուր է. ըստ երևույթին դրանք տղայի կերակուրն են։ Սակայն երեխան զբաղված չէ սնունդի հոգսով, այլ հույժ ուշադրությամբ մաքրում է վերնաշապիկի ծալքերի ոջիլները։

Թեոֆիլ Գոթիեն այսպես է արտահայտվել «Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործության մասին.

Այդ քրջերի, այդ անճոռնության, այդ աղտեղության մեջ հոգի կա. դա մուրացիկն է։ Այդ մուրացիկը քրիստոնյա է, ոջլոտած մուրացկան, որը արժանի է նկարվելուն, ինչպես արքան[4]
- Թեոֆիլ Գոթիե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010060879
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. «The Young Beggar | Louvre Museum | Paris». www.louvre.fr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «Le Jeune Mendiant». LouvreLens. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nina A. Mallory El Greco to Murillo: Spanish Painting in the Golden Age, 1556—1700, Harper & Row, 1990. 9780064355315
  • Albert Frederick Calvert, Murillo C. Scribner’s sons, 1908. OCLC 66738190

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]