Բարբորա Շպոտակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբորա Շպոտակովա
Barbora Špotáková.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`javelin thrower և թեթևատլետ
Երկիր`Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 30, 1981(1981-06-30) (38 տարեկան)
Ծննդավայր`Յաբլոնեց նադ Նիսոու, Հյուսիսչեխական շրջան, Czech Socialist Republic, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն

Բարբորա Շպոտակովա (չեխ․՝ Barbora Špotáková, հունիսի 30, 1981(1981-06-30), Յաբլոնեց նադ Նիսոու, Հյուսիսչեխական շրջան, Czech Socialist Republic, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), չեխ նիզականետորդ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2008 և 2012 թվականներ), 2007 թվականի աշխարհի չեմպիոն, 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր (72 մ 28 սմ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբորա Շպոտակովան ծնվել է 1981 թվականի հունիսի 30-ին Չեխոսլովակիայի Յաբլոնեց նադ Նիսոու քաղաքում։ Մարզվում է Պրահայի «Դուկլա» ակումբում։ Երկար տարիներ նրա մարզիչն է եղել Ռուդոլֆ Չեռնին, իսկ 2011 թվականից նա մարզվում է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Յան Ժելեզնիի գլխավորությամբ[1]:

Բարբորա Շպոտակովա ամուսնացած է Լուկաշ Նովոտնիի հետ։ 2013 թվականի մայիսի 24-ին ծնվել է նրանց որդին՝ Յանեկը[2]:

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբորա Շպոտակովան իր մարզական կարիերան սկսել է որպես յոթնամարտիկ։ 2000 թվականին նա աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել է չորրորդ տեղը։ Հետագայում նա սկսել է զբաղվել միայն նիզակի նետում մարզաձևով[3]:

2006 թվականին սահմանել է Չեխիայի ռեկորդ։ Այդ արդյունքը (66 մ 21 սմ), որ նա ցույց է տվել Թեթև ատլետիկայի IAAF առաջնության եզրափակչում, ներկայում գերազանցվել է 6 մ 7 սմ-ով։

2007 թվականին Բարբորա Շպոտակովան առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով Չեխիայի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը, որ ձեռք է բերվել աշխարհի առաջնություններում։ Առաջին փորձի ժամանակ Բարբորա Շպոտակովան ցույց է տվել 66 մ 40 սմ արդյունք, և որոշ ժամանակ եղել է առաջատարը, մինչև գերմանուհի Քրիստինա Օբերգֆյոլը նիզակը նետել է 66 մ 46 սմ։ Սակայն իր երրորդ փորձի ժամանակ Բարբորա Շպոտակովան ցույց է տվել 67 մ 7 սմ արդյունք և նվաճել ոսկե մեդալ։ Շպոտակովան առաջին կինն է, որ նիզակը նետել է 67 մետրից ավելի։

2008 թվականին Բարբորա Շպոտակովան արժանացել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի։ Երկար ժամանակ նա եղել է երրորդը, սակայն վճռական նետման ժամանակ նա ցույց է տվել 71 մ 42 սմ արդյունք՝ առաջ անցնելով Մարիա Աբակումովայից ու Քրիստինա Օբերգֆյոլից։ Այդ ցուցանիշը եղել է Եվրոպայի ռեկորդ։

Թեթև ատլետիկայի IAAF առաջնության եզրափակչում Բարբորա Շպոտակովան ցույց է տվել 72 մ 28 սմ արդյունք՝ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ։

Աշխարհի ու Եվրոպայի հաջորդ առաջնություններում Բարբորա Շպոտակովան միշտ եղել է առաջատարների թվում և նվաճել է մեդալներ, սակայն հաղթել չի կարողացել։ 2011 թվականին Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Շպոտակովան առաջին փորձից հետո եղել թ առաջատարը (68 մ 80 սմ ցուցանիշով), սակայն նրանից առաջ է անցել Ռուսաստանը ներկայացնող Մարիա Աբակումովան, ով նիզակը նետել է 71 մ 25 սմ։ Հինգերորդ փորձի ժամանակ Շպոտակովան կրկին անցել է առաջ է անցել ռուսից, սակայն Աբակումովան նիզակը նետել է 71 մ 99 սմ և գրավել առաջին տեղը։ Վճռական նետման ժամանակ Շպոտակովան չի կարողացել գերազանցել այդ ցուցանիշը։

2012 թվականին Բարբորա Շպոտակովան հենց առաջին փորձից հաջողությամբ անցնել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։ Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ նա արժանացել է ոսկե մեդալի։ Այդ ժամանակվա Եվրոպայի գործող չեմպիոն Վերա Ռեբրիկը չէր անցել որակավորման փուլը, իսկ Մարիա Աբակումովան ու մրցաշրջանի առաջատար Սունետա Վիլյունը հասել են մինչև եզրափակիչ, սակայն մնացել են առանց մեդալների։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցություն Քաղաք Տեղ Մարզաձև Արդյունք Նշումներ
2000 Աշխարհի պատանեկան առաջնություն Սանտյագո, Չիլի 4-րդ յոթնամարտ 5689 միավոր
2004 Օլիմպիական խաղեր Աթենք, Հունաստան 23-րդ Նիզակի նետում 58.20 մ
2005 Ունիվերսիադա Իզմիր, Թուրքիա 1-ին 60.73 մ
2005 Թեթև ատլետիկայի IAAF առաջնության եզրափակիչ Մոնտե Կառլո, Մոնակո 5-րդ 61.60 մ
2006 Եվրոպայի առաջնություն Գյոտեբորգ, Շվեդիա 2-րդ 66.12 մ անձնական ռեկորդ
2006 Թեթև ատլետիկայի IAAF առաջնության եզրափակիչ Շտուտգարտ, Գերմանիա 1-ին 66.21 մ Չեխիայի ռեկորդ
2007 Աշխարհի առաջնություն Օսակա, Ճապոնիա 1-ին 67.07 մ Չեխիայի ռեկորդ
2007 Թեթև ատլետիկայի IAAF առաջնության եզրափակիչ Շտուտգարտ, Գերմանիա 1-ին 67.12 մ Չեխիայի ռեկորդ
2008 Օլիմպիական խաղեր Պեկին, Չինաստան 1-ին 71.42 մ Եվրոպայի ռեկորդ
2008 Թեթև ատլետիկայի IAAF առաջնության եզրափակիչ Շտուտգարտ, Գերմանիա 1-ին 72.28 մ աշխարհի ռեկորդ
2009 Աշխարհի առաջնություն Բեռլին, Գերմանիա 2-րդ 66.42 մ
2009 Թեթև ատլետիկայի IAAF առաջնության եզրափակիչ Սալոնիկ, Հունաստան 2-րդ 63.45 մ
2010 Եվրոպայի առաջնություն Բարսելոնա, Իսպանիա 3-րդ 65.36 մ
2011 Աշխարհի առաջնություն Տեգու, Հարավային Կորեա 2-րդ 71.58 մ
2012 Օլիմպիական խաղեր Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1-ին 69.55 մ
2014 Եվրոպայի առաջնություն Ցյուրիխ, Շվեյցարիա 1-ին 64.41 մ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարբորա Շպոտակովայի հայրը՝ Ֆրանտիշեկ Շպոտակը, Չեխիայի տասնամարտի եռակի չեմպիոն է վետերանների շարքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Špotáková crowned Czech athlete of the year for 4th straight year
  2. «Барбора Шпотакова родила сына» (ռուսերեն)։ mir-la.com։ 2013-05-25։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-08 
  3. Deutsch, Brian (2 հուլիսի, 2008), «Gophers assistant coach punches Olympic ticket» The Minnesota Daily

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]