Բակարդի (կոկտեյլ)
Բակարդի | |
---|---|
Տեսակ | ԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ |
Ենթատեսակ | կոկտեյլ |
Ծագման երկիր | Կուբա |
iba-world.com/iba-cocktails/ | |
Bacardi cocktail Վիքիպահեստում |
«Բակարդի» (իսպ.՝ Bacardi), ալկոհոլային կոկտեյլ-ապերիտիվ, որի հայրենիքը Կուբան է։ Հիմնական բաղադրիչներն են՝ բաց ռոմ (սովորաբար Bacardi), գրենադին և կիտրոնի հյութ[1][2]։ Սովորաբար մատուցվում է ընթրիքից առաջ[3]։ Բարմենների միջազգային ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլների թվում է՝ «Անմոռանալիների» բաժնում (անգլ.՝ Unforgettables)[4]:
Բաղադրությամբ նման է կուբայական Դայկիրի կոկտեյլին, որում գրենադինի փոխարեն օգտագործում է շաքարի օշարակ։
Բաղադրություն և տարատեսակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղադրիչնեը թափահարում են շեյքերի օգնությամբ և դատարկում կոկտեյլի բաժակի մեջ։ Կոկտեյլը ձևավորում են լայմի կտորով։
Տարատեսակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոկտեյլ Բակարդի Անտիֆրիզ՝ ռոմ Bacardi, նարնջի հյութ, ձմերուկի լիկյոր, սաուեր/ sour mix, շաքարի օշարակ, մանր աղացած սառույց
- Կոկտեյլ Բակրդի Ակապուլկո՝ ռոմ Bacardi, նարնջի հյութ, տեկիլա, թուրինջի հյութ
- Կոկտեյլ Բակարդի Լիմոնադ՝ ռոմ Bacardi և լիմոնադ
- Կոկտեյլ Բակարդի Aloha՝ ռոմ Bacardi, կոնյակ, մարտինի, ջին, լայմի հյութ, գազավորված ջուր
Կոկտեյլի ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին կոկտեյլը Bacardi ընկերության դեմքն էր, այստեղից էլ ծագել է կոկտեյլ անվանումը։ Բակարդի կոկտեյլն արտաքուստ նման է Կոսմոպոլիտան կոկտեյլին, իսկ բաղադրությամբ՝ Դայկիրի կոկտեյլին։
Washington Post-ի համաձայն՝ Բակարդի կոկտեյլն առաջացել է 1937 թվականին՝ «չոր օրենքի» դարաշրջանի վերջում։ Ընկերությունը թողարկել է իր նոր ռոմը, և որպեսզի այն դառնա ավելի հայտնի, հորինել է կոկտեյլ, որի հիմնական բաղադրիչը եղել է այդ ռոմը։ Բակարդի կոկտեյլն, ինչպես և Դայկիրի կոկտեյլն ի սկզբանե, պարունակում էր ռոմ, լայմի հյութ և շաքար։ Գրենադինի տարբերակը ծագել է ավելի ուշ՝ ԱՄՆ-ում, իսկ կոկտեյլի բնօրինակը բաղադրատոմսը ծագել է Կուբայում[5]։ 1940-ական թվականներին տեղի է ունեցել դատավարություն՝ Բակարդի կոկտեյլի բաղադրատոմսի հեղինակային իրավունքի համար։ Դատարանը որոշել է Բակարդիի ընտանիքի համար ընդունել կոկտեյլի բոլոր իրավունքները։ Որոշ ժամանակ անց Նյու Յորքում օրենք է հրապարակվել, որի համաձայն Բակարդի կոկտեյլում պետք է օգտագործվի միայն Բակարդի տեսակի ռոմ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Бакарди коктейль — Bacardi cocktail». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Классические коктейли. Аперитивные». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Bacardi». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Сайт Международной ассоциации барменов». Незабываемые коктейли (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 4 марта 2017 года-ին.
- ↑ Бакарди — рецепты коктейлей — www.mypluto.ru Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ «Рецепт коктейля «Бакарди». История создания коктейля | Рецепты коктейлей». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Брум Д. Крепкие алкогольные напитки мира. — М.: Эксмо, 2004. — 121 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт Международной ассоциации барменов Արխիվացված 2017-03-09 archive.today(անգլ.)
- Коктейль Bacardi на сайте IBA(անգլ.)
- Коктейль Bacardi на сайте Барменской ассоциации России
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բակարդի (կոկտեյլ) կատեգորիայում։ |