Բալիշեր
| Գյուղ | ||
|---|---|---|
| Բալիշեր | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
| Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
| Այլ անվանումներ | Բալըշեր, Բալըշըր, Մեղրաքաղաք, Պալըշեր, Պալըշըր, Պալշեհիր, Պալշեր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼109 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | բալիշերցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Փոստային ինդեքսներ | 62500 | |
| Ավտոմոբիլային կոդ | 62 | |
|
| ||
Բալիշեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[2]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 30 կմ հյուսիս-հյուսիս-արևելք, Մնձուր գետի և նրա աջակողմյան վտակներից մեկի կազմած անկյունում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանում էր Չարսանջակի ամենալեռնային գյուղերից մեկը։
Նախկինում Բալիշերը խոշոր բնակավայր է եղել և ունեցել է 1000 բնակիչ։ 1870-ական թվականներին անշուք գյուղ էր։ Գյուղն ամայացվեց, իսկ հայ բնակչությունը գրեթե ամբողջովին բնաջնջվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական թվականներին ուներ 25 տուն հայ և 18 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու մեղվաբուծությունն էր։ Գյուղը իր մեղրով հայտնի էր տարածաշրջանում։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալիշերն ունեցել է Խրանտիլի անունով մեծ վանք և Ս. Գրիգոր, Ս. Թորոս, Ս. Սարգիս և Ս. Փրկիչ անուններով եկեղեցիներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալիշերում է ծնվել գրականագետ Ավետիս Ղուկասյանը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 558
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||
