Արևմտյան Հայաստան պետության զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coat of Arms of Western Armenia.png
Մանրամասնություններ
ԿրիչԱրևմտյան Հայաստան պետություն
Հաստատվածհոկտեմբեր 5, 2014
Վահան
Bagratuni flag.svgԲագրատունիներ
Standard of the Arshakuni Arsacid dynasty.svgԱրշակունիներ
Artaxiad.svgԱրտաշեսյաններ
FlagKilikia.svgՌուբինյաններ
ԼուսինյաններԼուսինյաններ
ԿարգախոսՀայը հայի համար
Այլ տարրերպատկերված է հավերժության նշանը խաչի կիրառմամաբ
Օգտագործումպաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Հեղինակային կոլեկտիվ
ԱՀՀ ԱԽ

Արևմտյան Հայաստան պետության զինանշանը, Արևմտյան Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Այն հաստատված է կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումով ։ Զինանշանը հաստատված է Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումով հիմք ընդունելով 2014 թվականի հոկտեմբերի 5-ի Կառավարության որոշումը[1]։ Զինանշան-Վահանը եզրաշերտված է մուգ կապույտով և նարնջագույնով։ Վահանի կենտրոնում է հայոց պատմամշակութային ընկալումների մեջ հաստատուն տեղ ունեցող հավերժության նշանը ութանկյան մեջ, որի ճառագայթները բաժնում են Վահանը խաչով չորս մասի։ Զինանշանը կրկնում է Արևմտյան Հայաստան պետության դրոշի` կապոյտ, մուգ կապոյտ, նարջագույն գունային շարքը։ Զինանշան-Վահանը թագավորական և պետական իրավունքի հինգ կարևոր խորհրդանշաններից մեկն է։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակունիների խորհուրդը

Մ.թ.ա. 247-225 -ին Վաղարշակ առաջինըը ստանձում է հայոց աշխարհի ղեկավարումը, նա դարձավ Արշակունյաց գահակալության հիմնադիրը Հայաստանում, նստավայրը Մծբին։ Արշակունիների գահակալության ժամանակ Մեծ Հայքի թագավրությունը վերականգնել է իր դիրքը տարածաշրջանում։ Արշակունիների մասնակցությամբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն (301) իսկ հայ գիրը դարձավ հայության համար առաջին քաղաքարթական գործիքը (405)։ Արշակունիների գահակալությունը դադարեց Արտաշես Դ-ի օրոք՝ 428 թվականին [2]։

Արտաշեսյանների խորհուրդը

Մ.թ.ա. 189-ին կամ Արշակունյաց գահակալության հիմնադրումից 70 տարի անց, Հայաստանում ձևավորվում է Արտաշեսյանների թագավորական տունը։ Թագավորական տան ականավոր ներկայացուցիչն է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Միջին Արևելքի հզոր կայսրություն։ Արտաշեսյանները որպես թագավորական տուն դադարեցրել են իրենց գոյությունը մեր թվարկության առաջին դարում[3]։ Արտաշեսյանների անկումից հետո Արշակունյաց գահակալությունը դժվաարությաբ բայց հաստատակամորեն հայոց պետության իրավունքը հասցրեց մինչև 428 թվական։

Իշխանների խորհուրդը

428 թվականից սկսված Մամիկոնյանների, Սյունիների, Բագրատունիների և Արծրունիների իշախանական տները պահպանեցին Հայաստանի վարչաքաղաքական և մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը մինչև 885 թվականը[4]։ 869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին աշխահակալ ժողով է կազմակերպում իշխանական տոհմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և 457 տարի հետո իշխանական տները հոգևոր բարձրագույն դասի հետ Ժողովում որոշում կայացրեցին վերականգնել թագավորական տունը և Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր։

Բագրատունիների խորհուրդը

885, Օգոստոսի 26-ին Աշոտ Բագրատունին ստանձում է հայոց աշխարհի ղեկավարումը ։ Նա հանդիսացավ հայոց պատմության քրիստոնեական շրջանի թագավորական համակարգի հիմնասյունը։ Աշոտ Առաջինը, Բագրատունիների թագավորության հիմնադիրը Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է։ 1076 թվականին Գագիկ Բ-ն երեք թիկնապահներով մոտենում է Կիզիստրա (կամ Կնդռոսկավիս) բերդի դարպասներին որտեղ սպասում էին բերդի տերերը ՝երեք հույն իշխանները։ Գագիկ Բ-ն գերավարվում է ապա սպանվում է ։ Գագիկի մահվան վրեժը առել է Ռուբինյանների տոհմից Թորոս Ա իշխանը նա սպանել է երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկ բագրատունու թագն ու այլ արքայական հարստությունները։ Բագրատունիների զարմերը իրենց ծառայությունը կատարում են նաև այսօր[5]։

Ռուբինյանների խորհուրդը

1080 թվականին Իշխան Ռուբենը ստանձում է հայոց աշխարհի ղեկավարումը Կիլիկիայի հայկական թագավորությունից ։ Իշխան Ռուբենը թագավոր Գագիկ Բագրատունու մերձավորն էր։ Իշխան Ռուբենը և նրա որդի Կոստանդինը հաստատվեցին Սարոս գետի վերին հոսանքի աջ ափին գտնվող Վահկա բերդում և պատերազմ սկսեցին Բյուզանդիայի դեմ Լեռնային Կիլիկիայում ։ 1097 թվականին բյուզանդիան ճանաչեց Կիլիկիայի Հայոց իշխան Կոստանդին Ա-ի թագավորական իրավունքը , Վահկան հռչակվեց իշխանապետության մայրաքաղաք։ Մոտ երկուհարյուր տարի Ռուբինյանները կարողացան անառիկ պահել հայոց գահեը , տոհմի վերջին թագավոր Լևոն Ռուբինյանը կամովին փոխանցեց Կիլիկիայի գահը դստերը՝Զաբելին և 1226–ին դստերը կնության տվեց Հեթումին, Կոնստանտին սպարապետի որդուն ։ Սկիզբ դրվեց Կիլիկիայի Հեթումյանների թագավորական տոհմի ։ Ռուբինյան-Հեթումյան թագավորական տան վերջին գահակալը Կոստանդին Ե էր, ով դավադրաբար սպանվեց 1373 թվականին, Եգիպտոսի սուլթանի հետ հաշտության պայմանագիր կնքելու պատճառով[6]։

Լուսինյանների խորհուրդը

1374 թվականին հայոց գահը հանձնվեց Կիլիկիայում Լևոն Զ Լուսինյանին ով իր կյանքի վերջին տարիները անցկացրեց և մահացավ Փարիզում 1393 թվականին ։ Լուսինյանների Ակվիտեն-Նորման-Լուսինյան ճյուղը իշխեց Կիպրոսում մինչև 1489 թվականը։ Ակվիտեն-Նորման-Լուսինյան ճյուղի վերջին թագավորն էր Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը (Jacques II de Lusignan) ով Կիպրոսի գահին նստեց 1463 թվականին, խլելով գահը իր խորթ քրոջից՝ Շարլոտտա]]յից ։ 1468 թվականի հուլիսի 20-ին Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը հեռակա կարգով ամուսնացավ 14-ամյա Եկատերինա Կորնարոի հետ։ 1472 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Եկատերինան ժամանեց Կիպրոս՝ Ֆամագուստա որտեղ էլ տեղի ունեցավ ամուսնական արարողությունը։ Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանը թունավորվեց և մահացավ ամուսնությունից մի քանի ամիս անց։ Կիպրոսի և Կիլիկիայի թագավորության վերջին ժառանգը՝ Հակոբ (Ժակ) III- ը մահացավ կասկածելի հանգամանքներում 1474 թվականին։ Կտակի համաձայն, Եկատերինան դարձավ Կիպրոսի գահի ռեգենտ։ 1485 թվականին Շարլոտտան, Հակոբ (Ժակ) II դե Լուսինյանի խորթ քույթը կարողացավ վաճառել Լուսինյաններին պատկանող Կիպրոսի թագավորությունը և հայոց թագավոր տիտղոսը Կարլ առաջին Սավոյեին ։ Այդ գործարքից հետո 1489 թվականին Վենետիկը ստիպեց Եկատերինաին վերջնականապես հրաժարվել Կիպրոսի գահից և հայոց թագավոր տիտղոսից որը արդեն վաճառված էր Կարլ առաջին Սավոյեին[7]։

Զինանշանի խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստան պետության զինանշանը շարունակում է հայոց արքայական տների՝ Արշաակունիների, Արտաշեսյանների, Բագրատունիների, Ռուբինյաններ-Հեթումյանների, Լուսինյանների պետություն ստեղծելու և կառավարելու ավանդական իրավունքը ։ Վահանը խորհրդանշում է հայոց պետակական իրավունքի շարունակականությունը Հայկական Բարձրավանդակի արևմտյան մասի մի հատվածի վրա, որպես ժամանակին թագավորական տների կողմից ճանաչված զինանշան։ Արտահայտում է հայ ժողովրդի և հատկապես արևմտահայության հավաքական կամքի դրսևորումը պետություն ստեղծելու պայքարում Արևմտյան Հայաստանի տարածքների վրա։ Զինանշանը վերահաստաում է արևմտահայության հայրենատիրության և իրավաքաղաքական օրակարգի ժառանգականություն ընդունումը 1915 թվականի ցեղասպանությունից հարյուր տարի անց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժողովածու Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության արխիվային փաստաթղթերի 2011-2017,Երևան 2017 թվականի։ «Շուշի» հիմնադրամ հրատարակություն։ ISBN 978-9939-9084-8-9
  2. Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ.1,h.2, Երևան, 1944,1957
  3. Հրանդ Ք․ Արմեն, Մեծն Տիգրան, 2 հրտ․, Կահիրե, 1957
  4. Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ.1,h.2, Երևան, 1944,1957
  5. Եղիազարյան Ա, Հայ Բագրատունիների տերությունը (885-908թթ.), Երևան, ԵՊՀ հրատ., 2011,
  6. Վ. Հ. Ռյուտ-Քոլենբերգ, Ռուբինյաններ, Հեթումյաններ և Լուսինյաններ, Կիլիկյան հայկական դինաստիաների կառուցվածքը, Փարիզ, 1963
  7. Վ. Հ. Ռյուտ-Քոլենբերգ, Ռուբինյաններ, Հեթումյաններ և Լուսինյաններ, Կիլիկյան հայկական դինաստիաների կառուցվածքը, Փարիզ, 1963