Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | government-in-exile? |
Հիմնադրված | 2011 փետրվարի 4 |
Կայք | Պաշտոնական կայք |
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն (անգլ.՝ Western Armenia Government in Exile, թուրք.՝ Batı Ermenistan Sürgün hükûmeti), Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ սուվերենություն պահանջող կազմակերպություն, որը հռչակվել է Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից[1]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն որոշ աղբյուրների, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմավորման գաղափարը պատկանում է Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանին, սակայն Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնադրման գաղափարը հայկական հանրային դիսկուրս մտավ միայն 2000-ականների սկզբին, երբ մի շարք երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Եվրոպայում, սկսեցին ձևավորվել արևմտահայերի վտարանդի կառավարություն հիմնադրելու հավակնություններ ունեցող կազմակերպություններ:
- Հայաստան
Արցախյան պատերազմի ավարտից հետո՝ 2004 թվականին Շուշիում արևմտահայերի ժառանգ հանդիսացող մի շարք ազատամարտիկներ հիմնել են Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդ կազմակերպությունը, որի նպատակն է հայերի հայրենադարձությունը Արևմտյան Հայաստան, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիայի Հանրապետության կողմից տարածքային և բարոյական փոխհատուցում[1]: 2007 թվականից Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրը առաջնորդում է ազատամարտիկ Արմենակ Աբրահամյանը[1]:
- ԱՄՆ
2005 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Մ․ Սոսիկյանը հիմնադրել է Արևմտյան Հայաստանի պաշտպանության կոմիտեն:
- Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնությունում Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնադրման խնդրով զբաղվող գործիչներից է Կարեն Միքայելյանը, ով մի խումբ հայ մտավորականների հետ 2001 թվականին առաջարկվեց Շվեյցարիայի Լոզան կամ Ֆրանսիայի Սևր քաղաքներից մեկում կազմակերպել Արևմտյան Հայաստանի հայության հիմնադիր համագումար[2]: Գաղափարը ի կատար ածվեց միայն 2013-2016 թվականներին, երբ Ֆրանսիայում ձևավորվեց Արևմտահայերի ազգային համագումարը, որի ղեկավար ընտրվեց Ռուսաստանում բնակվող գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը: 2017 թվականին Արևմտահայերու ազգային համագումարից առանձնացավ և իր կառույցը ստեղծեց Ս․ Սարադարյանը (Շվեյցարիա)[3]: Ռուսաստանում Արևմտյան Հայաստանի գաղափարը գլխավորապես տարածում է Հյուսիսափայլ թերթը:
Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի վերջո, 2011 թվականի փետրվարի 4-ին Ֆրանսիայում՝ դեռ 2004 թվականին Շուշիում հիմնադրված Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի հռչակագրում հայտարարվել է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմավորման մասին[1][1][4], որն էլ առ այսօր հանդիսանում է որոշակի հաջողությունների հասած և արևմտահայերի շահերի ներկայացման հիմնական կառույցը:
Այդպիսով, 2011 թվականի փետրվարի 4-ից գործող Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը արդեն ընդունել է Արևմտյան Հայաստանի Սահմանադրությունը, դրոշը, զինանշանը և օրհներգը[5]:
Ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետն է Գառնիկ Սարգսյանը, իսկ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահն է Արմենակ Աբրահամյանը[6]:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականի մայիսին և նույն թվականի հունիսի 1-ին ձևավարովել է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան[7], իսկ նույն թվականի հունիսի 1-ին այն անդամակցում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային (ConIFA)[8]։ Գործում է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևմտյան Հայաստան
- Վտարանդի կառավարություն :
- Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
- Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով
- Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ
- Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ
- Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական հեռուստատեսություն
- Արևմտյան Հայաստանի Հանրապետություն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Հանդիպում քննարկում «Արևմտյան Հայաստանի իրավաքաղաքական կառույցների գործունեությունը, ի՞նչ նել» թեմայով։
- Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ
Այլ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևմտյան Հայաստանի պետության սահմանադրություն, Երևան, «Շուշի հիմնադրամ» — 80 էջ, ISBN 978-9939-9084-5-8։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արմենակ Աբրահամյան. հայը պետք է ճանաչվի Հայաստանի ողջ տարածքում
- ↑ Ռուսաստանում Արևմտյան Հայաստանի խնդրի նորագույն ժամանակագրությունը (ռուս.)
- ↑ Արևմտահայերի ժառանգների Միավորում
- ↑ Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի հռչակագիր
- ↑ Հաստատվել է Արեւմտյան Հայաստանի դրոշը
- ↑ ԱՀՀ ՎԿ պաշտոնական կայք
- ↑ «Հայտնի է Արևմտյան Հայաստանի հավաքականի 8 ֆուտբոլիստ» (անգլերեն)։ Վերցված է 2017-05-07
- ↑ «Homepage»։ Football Federation of Western Armenia։ 1 June 2016։ Արխիվացված է օրիգինալից 1 June 2016-ին։ Վերցված է Հունիսի 1, 2016
|