Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի դրոշը

Ստեղծման հիմքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիահայ ազգային խորհրդի նախագահ Ա․Չոպանյան

Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգայն Խորհուրդները, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մեծ տերությունների առջև բարձրացրեց Արևմտյան Հայաստանը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու պահանջը[1]։ 1944 թվականին փարիզահայ երիտասարդների մի խումբ տարածել է չորս տեղեկատու թռուցիկ հետևյալ բովանդակությամբ «Թուրքերու կողմե 1915 ին գործված ոճիրին հատուցումը այն օրը կատարյալ պիտի ըլլա, երբ աշխարհի չորս կողմը ցրված Հայերը կարելիություն ունենան վերադառնալու իրենց նախնիքներու երկիրը … Եվ Հայրենիքին վերստին գտնված զավակները պիտի կրնան վերջապես իրենց ճիգերը միացնել Հայաստանի մեջ մնացող իրենց եղբայրներու ճիգերուն, որոնք կը կատարվին հայրենի հողին վրա քսանհինգ տարիե ի վեր` մեծամեծ զոհողություններով» [2] ։

Ֆրանսիահայերի ազգային խորհուրդը գլխավորեց Հայ փախստականների կենտրոնական կոմիտեի նախագահ Ա. Չոպանյանը։ 1945 թվականի ապրիլի 5-ին, Ֆրանսահայերի ազգային խորհրդ և հայ փախստականների կենտրոնական կոմիտեի նախագահ Ա. Չոպանյանը պաշտոնկան հանդիպում ունեցավ Ֆրանսիայում ԽՍՀՄ-ի դեսպան Ալեքսանդր Բոգոմոլովին և զրուցեին հայկական հողերի վերադարձման ու հայրենադարձության հարցերի մասին [3]։ 1945 թվականի օգոստոսի 13-ին Ֆրանսիայի ազգային ընդհանուր միության կենտրոնական վարչության ( 56 անդամներից ներկա էին 45-ը) նախաձեռնությամբ կազմվեց «Թուրքահայ դատի պաշտպանության հանձնախումբ», որի պատվավոր նախագահ ընտրվեց պրոֆ. Մ. Մանուելյանը, նախագահ` Ա. Չոպանյանը[4]։

Արևմտյան Հայաստանի վերամիավորման նպատակով սփյուռքահայերի ձեռնարկած գործողություններից ամենահատկանշական միջոցառումը կայացավ 1947 թվականի ապրիլի 30-ից մայիսի 6-ը Նյու Յորքում ։ Ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ, Համաշխարհային հայկական կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու համար 22 երկրներից Նյու Յորք ժամանեցին 720 հայ պատգամավորներ։ Կոնգրեսին մասնակցող սենատոր Չ. Թոբին շեշտել է. «Արդարությունը պահանջում է, որ Հայաստանը ընդգրկվի նախագահ Վիլսոնի գծած սահմաններում» [5] ։

Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Ա․Աբրահամյան

Հայաստանի վերանկախացումը նոր հույսեր բերեցին արտերկրում ապրող հայության նաև այն հայկական օջախներում որոնք պահպանում էին Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրենց հայրենատիրության իրավունքը։Ավանդաբանօրեն ֆրանսիահայությունը Եվրոպայի ամենա ակտիվն է և այդ ակտիվությունը ունեցավ իր դրսևորումները 1980 ականներին , ապա Արցախի պատերազմի ժամանակ ։ 2000 ականերին նոր ակտիվություն ստացավ Արևմտյան Հաստանի հայրենատիրության հարցը և շատ սփյուռքահայեր սկսեցին հասարակական գործունեություն ծավալել հայրենատիրութ յան խնդիրների հետ կապված ։ Այս գաղափարական հոսանքների մինավորման արդյունքում 2004 թվականին հռչակվեց Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդը ։ 2007 թվականից Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ ընտրվեց Ա․Աբրահամյանը։ Մեկ տարի անց 2008 թվականին Ա․Աբրահամյանը Փարիզում գրանցեց «ASSEMBLEE DES ARMENIENS D'ARMENJE OCCIDENTALE»

Aquote1.png réunir en son sein et sans aucune discrimination tous les Arméniens revendiquant leur appartenance à l’Arménie occidentale, descendants des rescapés du génocide et qui adhérent aux présents statuts ; organiser, politiquement, socialement, économiquement et juridiquement les membres de l’Assemblée sur des bases démocratiques en direction d’un développement durable ; soutenir et participer à la défense et à la reconnaissance des droits des Arméniens d’Arménie occidentale descendants des rescapés du génocide, en toutes circonstances et devant toutes juridictions ; Aquote2.png

[6] որը հանդիսանում է 1945 թվականի ապրիլի 5-ին, Ֆրանսահայերի ազգային խորհրդի գործունեության ժառանգորդը և իրավահաջորդը ։

Նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակել 1945 թվականից հայկական հարցի շուրջ Ֆրանսիայում ծավալված գործողությունները, միավորել պռագմատիկ հայությանը, այլևս այս խնդրին վերջնական լուծում տալու համար։ Ընդունել իրավաքաղաքական գործողությունների նոր ռազմավարություն Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության և Արևմտահայ ազգային խորհուրդների միջոցով սկսել համագործակցել տվյալ երկրի կառավարության անդամների, օրենսդիրների, գիտության և արվեստի ներկայացուցիչների հետ որպեսզի հայրենատիրության հարցը մտնի օրակարգ ։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը -ASSEMBLEE DES ARMENIENS D'ARMENJE OCCIDENTALE 2008 թվականից ընդունել է «Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիր» [7] (անգլ.՝Declaration on the Rights of Indigenous Peoples), որն ընդունվել է 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում։ 2008 թվականից Արևմտյան հայաստանի հայերի ազգային խորհուրդը գրանցված է ՄԱԿ-ի ECOSOC (Economic and Social Council) բածնում և մասնակցում է աշխատանքներին բնիկ ժողովուրդների ձևաչափում։Աշխատանքերը կազմակերպում և իրականացնում է Արմենակ Աբրահամյանը ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 7 Մ. Սերոբյան, Մեր պայքարը հայ ազատագրության ուղիով, Կահիրե, 1948
  2. Հայ ազգային դատը, Թուրքական Հայաստանի ազատագրմանը վերաբերող վավերաթղթեր,Փարիզ, 1946
  3. «Ժողովուրդ» (Փարիզ), 6. V. 1945
  4. Ա.Դարբինյան Հայ ազատագրական շարժման օրերն, Փարիզ, 1947
  5. Համառոտ տեղեկություն Համաշխարհային Հայկական քոնգրեսի ապրիլի 30 – մայիսի 4, 1947, Նյու Յորք, 1947
  6. http://www.acam-france.org/contacts/contact_association_culturelle.php?cle=584
  7. https://www.un.org/ru/documents/decl_conv/declarations/indigenous_rights.shtml