Արմենակ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենակ Աբրահամյան
Armenak Abrahamyan.JPG
Արմենակ Աբրահամյան
Ծննդավայր{{{2}}} Ֆրանսիա, Մարսել
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Արմենակ Աբրահամյան, հայազգի ազատամարտիկ, հասարակական, քաղաքական գործիչ, Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից:

Մասնակցությունը Արցախյան պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի ազատագրական պատերազմի մասնակից։ Անձամբ զբաղվել է Շուշիի ազատագրման ռազմագործողությանը մասնակցած ազատամարտիկների և զինծառայողների ռազմահոգեբանական պատրաստությամբ։ Մշտապես գտնվել է պատերազմի առաջին գծում, քանի որ զինծառայողներին ուսուցանում էր հին հայկական մարտարվեստ՝ հաղորդելով վերջիններիս կամային բարձր հատկանիշներ։ Նրա զինակիցներից են եղել Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ․–ի հրադադարի կնքումից հետո Աբրահամյանը վերադառնում է Փարիզ, որտեղ հիմնադրել է Արցախյան պատերազմի վետերանների միությունը։ Հանդիսանում է Արևմտյան Հայաստանի խորհրդի հիմնադիր–անդամ և Արևմտյան Հայաստանի գլխավոր ներկայացուցիչ ՄԱԿ–ի էթնիկ ժողովրդների ասամբլեայի նստաշրջաններում, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի խորհրդի կողմից ներկայացվում է որպես Արևմտյան Հայաստանի նախագահ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]