Նորատ Տեր-Գրիգորյանց
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Նորատ Տեր-Գրիգորյանց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Մասնագիտություն | պետական ծառայող և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի պաշտպանության նախարար և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Norat Ter-Grigoryants Վիքիպահեստում |
Նորատ Տեր-Գրիգորյանց (ծնված 1936 թվականի Հուլիսի 16-ին), Սովետական և Հայաստանի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, կարևոր դեր է խաղացել 1992-1995 թվականներին Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում։
Նորատ Տեր-Գրիգորյանցը ծագումով հայ, ՌՍՖՍՀ գեներալ, ով 1991 թվականին Սովետական Միության փլուզումից առաջ ծառայում էր որպես Սովետական 40-րդ Բանակի շտաբի պետ Աֆղանստանում և Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992 թվականին Տեր-Գրիգորյանցը ընդունելով Հայաստանի կառավարության հրավերը ստանձնեց Հայկական Բանակի հրամանատարությունը։ 1992-1995 թվականներին Տեր-Գրիգորյանցը դառնում է գլխավոր շտաբի պետ և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993 թվականին նա Պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր։ 1995 թվականին, թոշակի անցնելուց հետո, վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն և այժմ Ռուսաստանի Հայերի Միության խորհրդի անդամ է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորատ Տեր-Գրիգորյանցը ծնվել և կրթություն է ստացել Սովետական Միության, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում, ուր նրա հայ ընտանիքը վերաբնակվել էր 1920-ականներին, մազապուրծ փրկվելով Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից։ Նրա ծնողները Էրզրումից (Օսմանյան Կայսրության մաս) և Կարսից (Հայկական մարզ Ռուսաստանի կայսրությունում, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով միացված Թուրքիային) էին[1]։
Սովետական Բանակ՝ 1955-1991
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեր-Գրիգորյանցը սկզբում Սովետական Բանակի շարքերն անցավ որպես զորակոչիկ 1955 թվականին, երեք տարվա ծառայության ընթացքում նա սովորական զինվորից դարձել է ավագ սերժանտ, ծառայել է որպես ավտոմոբիլային բաժնի հրամանատար։ Սակայն 1957 թվականին վերադարձավ սպա դառնալու համար և 1960 թվականին ավարտեց Ուլյանովսկի Տանկային դպրոցը։ Հետագայում նա ընդունվեց և 1973 թվականին ավարտեց Մոսկվայի Մալինովսկու անվան Զրահատանային զորքերի ռազմական Ակադեմիայի «Վիստրել» բարձրագույն սպայական կուրսը։ 1976-78 թվականներին՝ Հունգարիայում[2] խորհրդային ռազմական խմբավորման 93-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար է եղել։ Նա սովորեց Վորոշիլովի անվան Գլխավոր Շտաբի Ակադեմիան որպես գեներալ-մայոր և ավարտեց 1980 թվականին[3] 1980 թվականների սկզբում Տեր-Գրիգորյանցը նշանակվեց Աֆղանստանում տեղակայված զորքերի շտաբի պետ և իր աշխատանքի համար պարգևատրվեց Լենինի շքանշանով։ 1980թվականին՝ Թուրքմենստանյան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալ, Այնուհետ Տեր-Գրիգորյանցը նշանակվեց Սովետական Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի պետ և մնաց այդ պաշտոնում որպես գեներալ-լեյտենանտ մինչ1991 թվականը.[3]
Հայկական Բանակ՝ 1992-1995
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Սովետական Միության փլուզումը ավելի սրեց Լեռնային Ղարաբաղի անկախության համար Հայերի և Ադրբեջանցիների ազգամիջյան հակամարտությունը և վերաճեց նոր-անկախ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների։ 1992 թվականին Հայաստանի կառավարությունը հրավիրեց Տեր-Գրիգորյանցին ստանձնել Հայկական Բանակի հրամանատարությունը[4]։ Օգնելով ռազմական գործում ոչ պրոֆեսիոնալ պաշտպանության նախարարին, Գրիգորյանցը միաժամանակ ստանձնում է պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոնը։ 1993 թվականին, Տեր-գրիգորյանը ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Մեծ է Տեր-Գրիգորյանցի լուման Հայկական Բանակի կայացման գործում և Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման գործում[5]։ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանի Ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն է և Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան[3]
- Կարմիր Դրոշի շքանշան[3]
- Կարմիր աստղի շքանշան[3]
- Սուրբ Վարդան Մամիկոնյանի (2016 թ.)
- «Հայրենիքին մատուցած ծառայության համար ԽՍՀՄ զինված ուժերում» 2-րդ և 3-րդ աստիճանների
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Ռազմական Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի 30 տարի» մեդալ (Մոնղոլիա)
- կրծքանշան «Ռազմիկ-ինտերնացիոնալիստ»
- մեդալ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճան, II աստիճանի, III աստիճանի
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ (Հայաստան)
- մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան»
- «Մարտական Համագործակցության ամրապնդման համար» մեդալ[6]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Avagyan, Karine (24 September 2011). "I Have Strong Ties with my Homeland..." Արխիվացված 2012-04-25 Wayback Machine Hayern Aysor. Retrieved 19 Decmber 2011.
- ↑ http://www.anunner.com/name/biography/%D5%86%D5%88%D5%90%D4%B1%D5%8F_%D5%8F%D4%B5%D5%90-%D4%B3%D5%90%D4%BB%D4%B3%D5%88%D5%90%D5%85%D4%B1%D5%86%D5%91_%D4%B3%D5%90%D4%BB%D4%B3%D5%88%D5%90%D4%BB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 "Intervyu s legendarnym generalom". Արխիվացված 2012-04-30 Wayback Machine (16 October 2011). Miacum.ru. Retrieved 20 December 2011. (ռուս.)
- ↑ Harutyunyan, Mark (29 October 1992). "Steps for Creation of Army Urged". In Brzezinski, Zbigniew & Paige Sullivan (Eds.). Russia and the Commonwealth of Independent States: Documents, Data, and Analysis pp. 222-223. Washington, D.C.: Center for Strategic and Intenational Studies, 1997. ISBN 1-56324-637-6.
- ↑ Dawisha, Karen & Bruce Parrott. (1994). Russia and the New States of Eurasia: The Politics of Upheaval. Cambridge: Cambridge University Press. p. 312. ISBN 0-521-45895-1.
- ↑ http://ru.hayazg.info/%D0%A2%D0%B5%D1%80-%D0%93%D1%80%D0%B8%D0%B3%D0%BE%D1%80%D1%8C%D1%8F%D0%BD%D1%86_%D0%9D%D0%BE%D1%80%D0%B0%D1%82_%D0%93%D1%80%D0%B8%D0%B3%D0%BE%D1%80%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://bavnews.am/tag/%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF-%D5%BF%D5%A5%D6%80-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D6%81/ Նորատ Տեր-Գրիգորյանց
- https://www.lragir.am/2021/03/06/625513/ Արխիվացված 2022-02-28 Wayback Machine
- https://www.rea.ru/ru/org/branches/erevan/Pages/%D0%92-%D0%B3%D0%BE%D1%81%D1%82%D1%8F%D1%85-%D0%B3%D0%B5%D0%BD%D0%B5%D1%80%D0%B0%D0%BB-%D0%BB%D0%B5%D0%B9%D1%82%D0%B5%D0%BD%D0%B0%D0%BD%D1%82-%D0%9D.-%D0%93.-%D0%A2%D0%B5%D1%80-%D0%93%D1%80%D0%B8%D0%B3%D0%BE%D1%80%D1%8C%D1%8F%D0%BD%D1%86.aspx