Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով
Տեսակ
Պատմություն
Ղեկավարում
Արևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան, Արմեն Տեր Սարգսյան, անկուսակցական, 2013, նոյեմբեր - 2015, հոկտեմբեր
Տիգրան Բագրատունի, անկուսակցական, 2015 թվական, հոկտեմբեր

Ստեղծման հիմքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի հիմքը դրվել է Երևանում։

1917 թվականի մայիսի 2-12 -ին Երեւանում տեղի ուենցավ արևմտահայերի առաջին համագումարը։ Ա․Մանուկյանի կողմից ղեկավարվող 15 գործիչներից կազմված Արևմտահայ ազգային խորհուրդը, ստանձնեց 1912 թվականին ստեղծված ազգային պատվիրակության և Ազգային Բյուրոյի գործառույթը։

1917 թվականի դեկտեմբերի սկզբներին Թիֆլիսում գումարվեց արևմտահայ կազմակերպությունների միացյալ նիստը։ Նիստում Ապահովության խորհրդի հախագահ ընտրվեցի՝ Վ. Փափազյանը, անդամներ ընտրվեցին Ա. Սեպուհը, Ա. Թերշիբաշյանը, Հ. Տեր-Զաքարյանը, Ժ. Միրզախանյանը, Հ.Գալիկյանը, Կ. Սասունը, Հ. Ամատունիը, պրոֆ. Հ. Հակոբյանը, բժ. Վառվառյանը։

1917 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում Ա․ Մանուկյանի գլխավորությամբ և Ապահովության Խորհրդի մասնակցությամբ գումարվեց Արևմտահայ Ազգային Խորհրդի արտակարգ ժողովը։

1918 թվականի հուլիսի 20-ին Երևանում Արևմտահայ Ազգային Խորհրդի նախագահ Ա․ Մանուկյանը և Արևելահայ Ազգային Խորհրդի նախագահ Հ ․Քաջազնունին անցկացրեցին կառավարության միասնական նիստի և որոշեցին ձևավորել Հայաստանի նշանակովի Պառլամենտ (խորհրդարան)։

1919 թվականի փետրվարի 6-13-ը Երևանում գումարված Արևմտահայերի 2-րդ համագումարը որոշեց՝ լիազորել Պողոս Նուբար Փաշային Փարիզի խաղաղության վեհաժողովում ներկայացնել արևմտահայության իրավունքները;

1919 թվականի Փետրվարին 26-ին Ա. Ահարոնյանի և Պողոս Նուբար Փաշայի պատվիրակությունը Փարիզի խաղաղության վեհաժողովին՝ Տասի խորհրդի նիստին ներկայացրեցին «Հայկական պահանջների հիշատակագիրը» ՝ Ա. Ահարոնյանի և Պողոս Նուբար Փաշայի ստորագրությամբ։

1919 թվականի փետրվարի 23-ի Արևմտահայ Խորհրդի Գործադիր մարմինը պաշտոնական առաջարկ-դիմում ներկայացրեց վարչապետի պաշտոնակատար Ալ. Խատիսյանին՝ «Արարատյան Հանրապետության կառավարությունը կփութա օր առաջ հայտարարել Միացյալ, Ազատ Հայաստանի անկախությունը և գործնական քայլեր անի միացումը իրականացնելու համար կյանքի մեջ»։

1919 թվականի մայսի 26-27-ին Հայաստանի Պառլամենտը Երևանում հաստատեց Միացյալ Հայաստանի անկախության ակտը։

1919 թվականի մայսի 27-ի վարչապետի պաշտոնակատար Ալ. Խատիսյանը թիվ 1427 գրությամբ Արևմտահայոց խորհրդի Գործադիր մարմնին առաջարկեց ներկայացնել՝ 12 անձից կազմված արևմտահայ գործիչների պառլամենտական խմբակցության ցուցակը։ 12 պատգամավորներն էին՝ Հմ. Մանուկյան, Վ. Քրմոյան, Զ. Կորկոտյան, Վ. Հոխիկյան, Վան-Փուշ, Վ. Առաքելյան, Ա.Մաքսապետյան, Ա. Միրզոյան, Ա. Կիտուր, Հ. Կոսոյան, Ա. Սասունի, Հ. Հայրապետյան[1]։

Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1912-1921, 1943-1947, 1990-2000 թվականների հայ ժոովրդի հայրենատիրության իրավունքի կենսագործման անհաջող փորձերը Ռուսատանում, եվրոպայում, ԱՄՆ-ում, արևմտահայության պետականաստղեծ ժառանգության անժամանցելի իրավաչափությունը ստանձնելու անհրաժեշտությունը և Արևմտահայերի օրենսդիր մարմին ստեղծելու աշխատանքները՝ 2012 թվականին մտավ վերջին փուլ[2]։

2012 թվականին, վտարանդի կառավարությունը և Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի իրավաբանական հանձնախմուբը մասնակցությամբ՝ Ա․ Մկրտչյանի (Գերմանիա), Ա․Աբրահամյանի (Ֆրանսիա), Կ․Հայրապետյանի (Գերմանիա), Ֆ․Սասունի,(Ֆրանսիա) Ար․Տեր․Սարգսյանի (ՌԴ), Տ․Փաշաբեզյանի (ՀՀ), Դ․ Բալյանի, (ՌԴ) Վ․Ղազարոսյանի (Ֆրանսիա), Ս․Քերեմիջյանի (ԱՄՆ), Լ․Պետրոսյանի (Վրաստան), Մ․Շահբազյանի (Ֆրանսիա) սկսեցին իրականացնել Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ձևավորման աշխատանքները։ Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ձևավորման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ար․Տեր Սարգսյանը (ՌԴ)։ 2013 թվականի մայիսի 24-ին ընդունվեց հռչակագիր՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին։ Հռչակագիրը սահմանում էր՝․

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ միությունների գրանցման գործընթացն իրականացվում է՝ 2013 թ. մայիսի 24–ից մինչեւ դեկտեմբերի 1–ը։

3) Թեկնածուների գրանցումն իրականացվում է 2013 թ. հոկտեմբերի 1–ից ժամը 08:00, մինչեւ հոկտեմբերի 22–ը՝ ժամը 24:00։

4) Ընտրություններն անցկացվում են 2013 թ. նոյեմբերի 22–ից ժամը 08:00, մինչեւ դեկտեմբերի 1–ը՝ ժամը 00:00 (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի միջոցով կամ գրավոր)։ Ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվում եւ հրապարակվում են 2013 թ. դեկտեմբերի 17–ին։

2013 թվականի դեկտեմբերի 16-ին ԿԸՀ հրապարակեց արդյունքները Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունները տեղի են ունեցել։ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը որոշում է ՝

1) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման պատգամավորների ընտրությունները համարել կայացած։

2) Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման 64 պատգամավորների ընտրությունները։

3) Ներկայացնել հաստատման Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման 64 պատգամավորների լիազորությունները` համաձայն հետևյալ ցուցակի.

1. Աբրահամեան Արմէնակ 2. Աբրահամեան Վրէժ 3. Աթաքեան Վլատիմիր 4. Ալեքսանյան Դավիթ 5. Ալեքսանյան Սաթենիկ 6. Առաքելյան Զաքար 7. Ավագյան Կարինե 8. Ավետիսեան Պերճ 9. Ավետիսյան Կամո 10. Բաբայան Հասմիկ 11. Բաբայան Տիգրան 12. Բալայան Դավիթ 13. Գայաեան Համբար 14. Գասպարեան Սարգիս Ավատիս 15. Գյուլոյան Յուլիա 16. Գրիգորյան Վահան 17. Դալբաս Սեւան 18. Դահհան Պասսամ 19. Իչմելյան Սեյրան 20. Խաչատրյան Քաջիկ 21. Կարագոզյան Կարապետ 22. Հայրապետյան Կարինե 23. Հարմանդայան Արմենակ 24. Հարությունյան Արամ 25. Հարությունյան Հայկ 26. Հարությունյան Տիգրան 27. Հովհաննիսյան Արմէն 28. Հովհաննիսյան Զավեն 29. Ղազարոսեան Վիոլետա 30. Ղուշեյան Վահագն 4 31. Մաթեւոսյան Սմբատ 32. Մանասյան Գագիկ 33. Մանջիկեան Վարդան 34. Մելիքջանյան Արսեն 35. Մկրտչյան Արամ 36. Նազարեան Բեատրիչե 37. Նալբանդյան Աննա 38. Նահատակյան Անահիտ 39. Նիկողոսյան Ալվարդ 40. Շահբազյան Մարտիրոս 41. Շահբազյան Փառանձեմ 42. Շահնազարյան Անուշավան 43. Չատինեան Արմենուհի 44. Չիտյան Ազնիվ 45. Պետրոսյան Արմինե 46. Պետրոսյան Լյուդվիգ 47. Պրազյան Կարեն 48. Ջուլհակյան Տաթեւ 49. Սավգուլյան Հարություն 50. Սեգերտյանց Վաղարշակ 51. Սեդրակյան Վարդան 52. Սերոբյան Կարինե 53. Վարդանյան Կարեն 54. Տեր - Հովհաննեսով Կոնստանտին 55. Տեր - Հովհաննեսովա Կարինա 56. Տեր-Սարգսյան Արմեն 57. Տոզլիյան Կարինե 58. Տոնոյան Արմեն 59. Տրապիզոնյան Գալուստ 60. Փաշաբեզյան Տիգրան 61. Փիլիպոսյան Հրաչյա 62. Օհանյան Սաիդա 63. Ֆահրադյան Արմինե 64. Ֆոն Բագրատունի Ռոլանդ Ջոզեֆ։

Որոշումը ընդունված է միաձայն։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Նախագահ՝ Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Քարտուղար ՝ Վիոլետա Ղազարոսյան

17-ը դեկտեմբերի, 2013 թվական[3]

Առաջին գումարման խորհրդարան (2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՀ ԱԺ նախագաը ընտրվեց Ա․ Տեր Սարգսյանը։ 2014 թվականի մարտ 7-ին ընդունվեց «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանին Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքը։

2014 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը ընդունեց Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադրությունը։ Համաձայն Սահմանադրության ԱՀ ԱԺ ունի 39 պատգամավոր։

Երկրորդ գումարման խորհրդարան (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին տեղի ունեցան նոր ընտրություններ, ԱՀ ԱԺ նախագահ ընտրվեց Տ․Բագրատունին։ Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը ունի 39 պատգամավոր և ներկայացուցիչներ Հայաստանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում։

Երրորդ գումարման խորհրդարան (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի ընտրությունները տեղի են ունեցել ռոտացիոն կարգով, ԱՀ ԱԺ նախագահ վերընտրվեց Տ․Բագրատունին։ Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը ունի ներկայացուցիչներ Հայասանում, ՌԴ-ում, ՄՆ-ում, ԵՄ-ում ,Շվեդիայում ։ ԱՄՆ -ում խոսնակ՝ Ա․Բարսեղյան, ՌԴ խոսնակ՝ Ար․Տեր Սարգսյան։2022թ․ ՀՀ խոսնակ Ռ․Խաչատրյանը։

Ճգնաժամեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ճգնաժամն արտահայտվեց 2011 թվակակաի նոյեմբերի 25-27-ը Փարիզում՝ երրոդ ապա դեկտեմբերի 10-ին Սևրում, Արևմտահայերի չորրորդ համագումարների կայացմամբ։

Երկրորդ ճգնաժամը տեղի ունեցավ 2014թ․ հունիսին և հանգուցալուծվեց 2014 թվականին դեկտեմբերի 10-ին երբ Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի նախագահ Ս․Բախշի Ղազարյանը կայացրեց վճիռ և ընդունվեց Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադրությունը։

Ճգնաժամի հետևանքով Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունը 2014թ հունիսի 5 ին հրավիրեց կառավարության արտակարգ նիստ։5 կողմ 3 դեմ գաղտնի քվեարկությաբ կառավարության անդամները անվստահություն հայտնեցին վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին և ԱԺ նախագահ Արմեն Տեր Սարգսյանին։ Կառավարությունը հայտարարեց իր անհամաձայնությունը Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ՝ Արմենակ Աբրահամյանի գործունեության նկատմամբ և դադարեց համագործակցել Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի և նրա նախագահ Ա․Աբրահամյանի հետ։

Երրորդ ճգնաժամը տեղի ունեցավ 2017 թվականին Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդում Արմենակ Աբրահամյանի, Տիգրան Փաշաբեզյանի և Արմեն Տեր Սարգսյանի միջև։ Ճգնաժամի հետևանքով Տիգրան Փաշաբեզյանը և Արմեն Տեր Սարգսյանը հայտարարեցին իրենց անհամաձայնությունը Արմենակ Աբրահամյանի գործունեության նկատմամբ և հրաժարվեցին համագործակցել Ա․Աբրահամյանի հետ։ Ճգնաժամի հետևանքով ձևավորվեցին նույն՝ «Արևմտյան Հայաստանի հանրապետություն» անուննով երկու նոր հասարակական կազմակերպություններ։ Թիվ մեկ «Արևմտյան Հայաստանի հանրապետություն» հասարակական կազմակերպունթյունը ղեկավարեցին Արմենակ Աբրահամյանը և Գառնիկ Սարգսյանը։ Թիվ երկու «Արևմտյան Հայաստանի հանրապետություն» հասարակական կազմակերպունթյունը ղեկավարեցին Տիգրան Փաշաբեզյանը և Արմեն Տեր Սարգսյանը։

Չորրորդ ճգնաժամը տեղի ունեցավ մեկ տարի անց 2018 թվականին Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդում Արմենակ Աբրահամյանի և Գառնիկ Սարգսյանի միջև։ Ճգնաժամի հետևանքով Գառնիկ Սարգսյանը հայտարարեց իր անհամաձայնությունը Արմենակ Աբրահամյանի գործունեության նկատմամբ, հրաժարվեց համագործակցությունից և ձևավորեց Արևմտյան Հայաստանի ազգային գերագույն խորհուրդը։

Նշված կառույցները օգտագործեցին Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության խորհրդանշանները։

Նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարում աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավական շահերի արդյունավետ սպասարկումը հնարավոր է իրականացնել միայն հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների իրավաքաղաքական համակարգերի համագործակցությամբ։ 1912-1990 թվականներից ժառանգություն ստացած հայկական պետույթան կառավարման համակարգը չի կրում շահեկան հարաբերություններ կառուցելու գործնական դրոշմը տարածաշրջանում։ Աշխարհասփյուռ արևմտահայությունը ընդունում է, ԱՄՆ-ի նախագահ Վ․Վիլսոնի Իրավարար վճիռը՝ կայացված 1920 թվականի ապրիլի 26-ի Սան Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների հիման վրա։ Արևմտյան Հայաստանի ԱԺ նպատակ ունի օրենսդրական կարգավորումներով կենսագործել ԱՀՎԿ և Համահայկական վերնախորհուրդի (Սենատ) «Հարավ-Կովկասյան տարածաշրջանի վերաինտեգրման ռազմավարություն» համատեղ ծրագիրը և 1920 թվականի նոյեմբերի 22-ի ԱՄՆ 28-րդ նախագահ Վ․Վիլսոնի ընդունված Իրավարար Վճիռը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս․ Վրացյան, հայաստանի Հանրապետություն, գլուխ ԻԱ, Երևան,«Հայաստան», 1998
  2. Ժողովածու Արևմտհան Հայաստանի արխիվային փաստաթղթերի 2011-2017 թ․թ․ Երևան 2017թ․,«Շուշի» հիմնադրամ հրատարակություն, ISBN 978-9939-9084-8-9
  3. Ժողովածու Արևմտհան Հայաստանի արխիվային փաստաթղթերի 2011-2017 թ․թ․ Երևան 2017թ․,«Շուշի» հիմնադրամ հրատարակություն։ էջ 126 ISBN 978-9939-9084-8-9