Արևմտյան Հայաստան պետության դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևմտյան Հայաստան Պետության դրոշ
Western Armenia flag.png
Մանրամասնություններ
ԿրիչԱրևմտյան Հայաստան Պետություն
Հաստատվածհոկտեմբեր 5, 2014
ԿարգախոսՀայը հայի համար
Այլ տարրերհարաբերությունը 1:2      Կապույտ     Մուգ կապույտ     Նարնջագույն     Սպիտակ
Օգտագործումպաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Հեղինակային կոլեկտիվ
ԱՀՎԿ

Արևմտյան Հայաստանի դրոշը, Արևմտյան Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Այն սահմանված է Արևմտյան Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի օրենքով։ «ԱՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 14-ին [1]։

Ներկա որոշումը ընդունվել է 2014 թվականի հոկտեմբերի 5-ին և վավերացվել է ԱՀ ԱԺ ի կողմից 2015 թվականի փետրվար 4-ին։

Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթության բնօրրան։ Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։ Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը եւ ստեղծագործ ազատության կենսասիրությունը։ Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը եւ առաքելականությունը։ Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշը քառագույն է։ Կենտրոնում երկու խորհրդանշաններն են՝ մուգ կապույտ ութանկյան մեջ՝ ծիրանագույն հավերժության ութաթեւ նշանը։ Ութանկյան չորս գագաթներից` սկիզբ առնող մուգ կապույտ ճառագայթները ձգվում են չորս ուղղությամբ։ Մուգ կապույտը երիզված է ծիրանագույնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագույն են։ Կազմված է կապույտ, մուգ կապույտ և նարնջագույն գույներից։ Լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները այսպիսին են։

Գունային սխեմա Կապույտ Մուգ կապույտ Նարնջագույն Սպիտակ
Pantone 485 286 1235
CMYK 0-100-100-0 100-80-0-0 0-35-100-0
RGB 217-0-18 0-51-160 242-168-0
HEX #0000FF #0033A0 #F2A800 #FFFFFF

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշի նախագծը, նախնական գունանկարը և գաղափարաբանությունը Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական Հանձնախումբի հաստատման ներկայացրեց Ա․ Մկրտչյանը։ Դրոշը հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Ա․Աբրահամյանի կողմից։ Երկրորդ որոշումը կայացրել է Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, հաստատված Վարչապետ Ա․ Մկրտչյանի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 5-ին։ Որոշման մեջ նշված է՝,

Aquote1.png Մինչև Արեւմտյան Հայաստան Պետության Սահմանադրության ընդունումը սույն որոշումը օրենքի ուժ ունի։ Սահմանադրության ընդունման պահից Սահմանադրական նորմ։ Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից Արեւմտյան Հայաստանի Պետական համակարգը պարտավոր է ներկայանալ միայան սույն դրոշով։ Արեւմտյան Հայաստանի դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն որոշմանը կից։ Aquote2.png

Կառավարության որոշումը վավերացվել է ԱՀ ԱԺ ի կողմից։ ՈՐՈՇՈՒՄ, Արեւմտեան Հայաստանի Պետության դրոշի գունաբաժանման և չափերի մասին 2015,փետրվարի 4։ Ավանդազրույցը ասում է,որ Տիգրան Մեծի մատանին ուներ նման պատկեր։ Ըստ ավանդույթի Տիգրան Մեծի մատանու ութանկյունների պատկերը հավերժության նշանով փորագրված է Հալեպի և Դիարբեքիրի կամ Տիգրանակերտի բերդերի պատերի վրա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի որոշումը