Զաբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զաբել (այլ կիրառումներ)
Զաբել
Ծնվել է1858
ԾննդավայրԲաղեշ, Թուրքիա
Մահացել էհունվարի 12, 1926(1926-01-12)[1]
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Զաբել (Մարիամ Սախավյան, ամուսնու ազգանունով՝ Կնորոզովա, 1858, Բաղեշ, Թուրքիա - հունվարի 12, 1926(1926-01-12)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նոր Նախիջևանի պրոգիմնազիան։ Բեմ է բարձրացել 1879-ին՝ Սոֆիայի դերով (Կարամզինի «Սոֆիա»)։

1881-1923-ին աշխատել է Թիֆլիսում, տարբեր խմբերի հետ ելույթ ունեցել Անդրկովկասի քաղաքներում։ Եղել է Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի մշտական խաղընկերը։

1880-ական թթ. Պ. Ադամյանի հետ Դեզդեմոնայի (Շեքսպիրի «Օթելլո») և Ռոզալիայի (Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը») դերերով հանդես է եկել Ռուսաստանի մի շարք քաղաքներում։

1908-1909-ին «Աբելյան-Արմենյան» խմբի հետ եղել է Թուրքիայում, 1912-ին՝ Մոսկվայում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է առավելապես բնութագրական դերեր՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 647 CC-BY-SA-icon-80x15.png