Արևելյան Թիմորի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Թիմորի տնտեսություն
Վիճակագրություն
ՀՆԱ2 954 620 999,5844 $[1]
ՀՆԱ-ի աճ5 ± 0,1 տոկոս[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով2279 $[3]
Գնաճ (ՍԳԻ)0 ± 0,1 տոկոս[4]

Թիմոր-Լեստեի տնտեսություն՝ Համաշխարհային բանկի կողմից դասակարգված ցածր եկամուտ ունեցող տնտեսություն է[5]։ Մարդկային զարգացման ինդեքսում այն զբաղեցնում է 140-րդ տեղը՝ ցույց տալով մարդկային զարգացվածության միջին մակարդակ[6]։ Բնակչության 20%-ը գործազուրկ է[7], իսկ 52,9%-ն ապրում է օրական 1,25 դոլարից պակաս գումարով[6]։ Բնակչության մոտ կեսը անգրագետ է[6]։ Արևելյան Թիմորի ուրբանիզացիայի մակարդակը կազմում է 27%, ամենացածրներից մեկն է աշխարհում։

2007 թվականին վատ բերքը Արևելյան Թիմորում «պարենային մեծ ճգնաժամ» է առաջացրել։ Մինչև նոյեմբեր տասնմեկ ենթաշրջաններ դեռևս ունեցել են միջազգային օգնության կողմից մատակարարվող սննդի կարիք[8]։

Ըստ 2010 թվականի մարդահամարի հավաքագրված տվյալների՝ քաղաքային տնային տնտեսությունների 87,7%-ը և գյուղական տնային տնտեսությունների 18,9%-ն ունեն էլեկտրականություն՝ ընդհանուր միջինը 36,7%-ով[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութացումից առաջ և դրա ընթացքում Թիմոր կղզին առավել հայտնի է եղել ճանդանի փայտով։ Պորտուգալական գաղութային վարչակազմը նաև զիջումներ է տվել Oceanic Exploration Corporation-ին նավթի և գազի հանքավայրերի զարգացման համար։ Այնուամենայնիվ այդ ամենը սահմանափակվել է 1976 թվականին Ինդոնեզիայի ներխուժմամբ։

Նավթաքիմիական ռեսուրսները բաժանվել են Ինդոնեզիայի և Ավստրալիայի միջև՝ 1989 թվականին Թիմորի կիսման պայմանագրով[10]։ Պայմանագիրը սահմանել է ուղեցույցներ ծովի հատակի ռեսուրսների համատեղ շահագործման համար այն ժամանակվա պորտուգալական Թիմորի թողած «բացի» տարածքում երկու երկրների միջև համաձայնեցված ծովային սահմաններում՝ 1972 թվականին[11]։ «Համատեղ» տարածքից եկամուտները պետք է բաժանվեին 50-50 ձևաչափով։ 1992 թվականին Woodside Petroleum-ը և ConocoPhillips-ը երկու կառավարությունների անունից սկսել են Թիմորիում որոշ ռեսուրսների մշակումը։

1999 թվականի վերջին Արևելյան Թիմորի տնտեսական ենթակառուցվածքի մոտ 70%-ը ոչնչացվել է ինդոնեզական զորքերի և հակաանկախական աշխարհազորայինների կողմից[12], իսկ 260,000 մարդ փախել է դեպի արևմուտք։ 2002 թվականից մինչև 2005 թվականը ՄԱԿ-ի գլխավորած միջազգային ծրագիրը, որը ղեկավարվում էր քաղաքացիական խորհրդատուներով, 5000 խաղաղապահներով (8000-ի գագաթնակետին) և 1300 ոստիկաններով՝ էապես վերակառուցել է ենթակառուցվածքը։ 2002 թվականի կեսերին բոլոր փախստականները՝ բացառությամբ մոտ 50,000-ի, վերադարձել են։

Տնտեսությունն աճել է մոտ 10%-ով 2011 թվականին և նույն տեմպերով 2012 թվականին[13]։

Մինչ Արևելյան Թիմորը եկամուտ էր ստանում ծովային նավթի և գազի պաշարներից՝ դրանցից շատ քիչ է ծախսվել գյուղերի զարգացման վրա, որոնք դեռևս կախված են եղել գոյատևող գյուղատնտեսությունից[14]։ 2012 թվականի տվյալներով Արևելյան Թիմորի բնակչության գրեթե կեսն ապրել է ծայրահեղ աղքատության մեջ[14]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի ՀՆԱ

(միլիարդ ԱՄՆ դոլար)

ՀՆԱ

(անվանական միլիարդ ԱՄՆ դոլարով)

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ

(ԱՄՆ դոլար անվանական)

1993 0.36 480
1994 0.43 561
1995 0.50 658
1996 0.61 801
1997 0.71 926
1998 0.25 328
1999 0.25 328
2000 1.1 0.37 415
2001 1.3 0.48 530
2002 1.2 0.47 508
2003 1.2 0.49 517
2004 1.3 0.44 453
2005 1.4 0.46 464
2006 1.3 0.45 446
2007 1.5 0.54 523
2008 1.7 0.65 614
2009 1.9 0.73 676
2010 2.1 0.88 806
2011 2.3 1.04 936
2012 2.7 1.16 1,024
2013 2.9 1.40 1,210
2014 3.2 1.45 1,232
2015 3.5 1.59 1,332
2016 3.8 1.65 1,353
2017 3.9 1.62 1,299
2018 4.0 1.58 1,249
2019 5.0 2.05 1,583
2020 6.7 1.90 1,442
2021 7.3 1.90 1,442
2022 9.4 2.45 1,793
2023 5.1 1.99 1,425

Արդյունաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային բանկի Բիզնես վարելու ինդեքսի 2013 զեկույցում Արևելյան Թիմորը զբաղեցրել է 169-րդ հորիզոնականը ընդհանուր առմամբ և վերջինը՝ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Երկիրը հատկապես վատ է դրսևորել «գույքի գրանցում», «պայմանագրերի կիրառում» և «սնանկության լուծում» կատեգորիաներում՝ բոլոր երեքում զբաղեցնելով վերջին տեղը աշխարհում[15]։ 2020 թվականին այն զբաղեցրել է 181-րդ տեղը[16]:Արևելյան Թիմորում արտոնագրային օրենքները բացակայում են[17]։

Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքին՝ Արևելյան Թիմորը Համաշխարհային տնտեսական ֆորումի ցանցային պատրաստվածության ինդեքսում (NRI) զբաղեցրել է երկրորդ տեղը ասիական երկրների շարքում և միայն Մյանմարն է հետ մնում Հարավարևելյան Ասիայում։ 2014 թվականի NRI վարկանիշում Արևելյան Թիմորը զբաղեցրել է 141-րդ հորիզոնականը՝ 2013 թվականի 134-րդ հորիզոնականից իջնելով[18]։

Արևելյան Թիմորը Թիմոր Լեստե-Ինդոնեզիա-Ավստրալիա աճի եռանկյունու մի մասն է[19]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության ոլորտում աշխատում է Արևելյան Թիմորի ակտիվ բնակչության 80%-ը[20]։ 2009 թվականին Արևելյան Թիմորում մոտ 67000 տնային տնտեսություններ սուրճ են աճեցնրել, ընդ որում այդ տնային տնտեսությունների մեծ մասն աղքատ է եղել[20]։ Ներկայումս համախառն շահույթը կազմում է մոտ 120 դոլար մեկ հեկտարի համար, իսկ եկամտաբերությունը մեկ աշխատանքային օրվա համար կազմում է մոտ 3,70 դոլար[20]։ 2009 թվականի դրությամբ մունգի հատիկներ աճեցնում էր 11000 տնային տնտեսություն, որոնց մեծ մասը կենսապահովման գյուղատնտեսությամբ է զբաղվել[20]։ Կենցաղային ձկան որսի 94%-ը գալիս է օվկիանոսից, հատկապես առափնյա ձկնորսությունից[21]։ Ընտանիքների 66%-ը մասամբ ապահովված է այս կենսապահովման աշխատանքներով, սակայն երկիրը, որպես ամբողջություն՝ չի արտադրում բավականաչափ սնունդ՝ ինքնապահովվման համար և հետևաբար՝ ապավինում է ներմուծմանը[21]։ Այստեղ մշակվում են սուրճ, բրինձ, եգիպտացորեն, կոկոս, կասավա, սոյա, բանան, մանգո և քաղցր կարտոֆիլ։ 2019 թվականին 5014 մետրային տոննաներով՝ երկիրը ավոկադոյի արտադրության մեջ զբաղեցրել է 42-րդ տեղը[22]։

Նավթից հետո արտահանման ծավալով երկրորդը սուրճն է, որի եկամուտը կազմում է տարեկան մոտ 10 միլիոն դոլար[23]։ 2012 թվականին հավաքվել է 9000 տոննա սուրճ, 108 տոննա դարչին և 161 տոննա կակաո, ինչի ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 40-րդ տեղը սուրճի, 6-րդ տեղը դարչինի և 50-րդ տեղ կակաոյի արտադրությամբ ողջ աշխարհում[24]։ 2019 թվականին արտադրվել է 186 մետրիկ տոննա կակաոյի հատիկներ և երկիրը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը[25]։

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթ և գազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական գաղութային վարչակազմը զիջումներ է տվել Ավստրալիայով մեկնող Oceanic Exploration կորպորացիային՝ Թիմորի հարավ-արևելքում գտնվող ջրերում նավթի և բնական գազի հանքավայրերը զարգացնելու համար։ Այնուամենայնիվ դա սահմանափակվել է 1976 թվականին Ինդոնեզիայի ներխուժմամբ։ Ռեսուրսները բաժանվել են Ինդոնեզիայի և Ավստրալիայի միջև՝ 1989 թվականին Թիմորի պայմանագրով[26]։ Արևելյան Թիմորը չի ժառանգել մշտական ծովային սահմաններ, երբ ձեռք է բերել անկախություն։ Ժամանակավոր համաձայնագիրը (Թիմորի ծովի պայմանագիրը, որը ստորագրվել է երբ Արևելյան Թիմորն անկախացել է 2002 թվականի մայիսի 20-ին) սահմանել է Նավթի Համատեղ Զարգացման Տարածք (JPDA) և այդ տարածքում գոյություն ունեցող նախագծերից ստացված եկամուտների 90%-ը շնորհվել է Արևելյան Թիմորին, իսկ 10%-ը Ավստրալիային[27]։ 2005 թվականին Արևելյան Թիմորի և Ավստրալիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը պարտավորեցրել է երկու երկրներն էլ մի կողմ դնել ծովային սահմանների շուրջ իրենց վեճը և Արևելյան Թիմորին հանձնել այդ տարածքում ռեսուրսների շահագործումից ստացված եկամուտների 50%-ը (գնահատված 26 միլիարդ ավստրալիական դոլար, կամ մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար Մեծ Արևածագի մշակման նախագծի ողջ ընթացքում)[28][29]։ 2013 թվականին Արևելյան Թիմորը գործ է հարուցել Հաագայի Մշտական արբիտրաժային դատարանում Ավստրալիայի հետ կնքած գազային պայմանագրից դուրս գալու համար՝ մեղադրելով Ավստրալիայի գաղտնի հետախուզական ծառայությանը (ASIS) Դիլիում Արևելյան Թիմորյան կաբինետի զրույցները գաղտնալսելու մեջ[30]։

Անկախության ժամանակ Արևելյան Թիմորն ունեցել է մեկ շնչի հաշվով բնական հարստություն, որը համարժեք է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրի հարստությանը։ Դրա կեսից ավելին նավթի շնորհիվ է եղել, իսկ մեկ քարորդից ավելին՝ բնական գազ։ Թիմոր-Լեստեի նավթային հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին՝ այս չվերականգնվող ռեսուրսները հարստության ավելի կայուն ձևի վերածելու նպատակով։ 2009 թվականին դրա արժեքը կազմել է 4,8 միլիարդ ԱՄՆ դոլար[31], մինչև 2011 թվականը այն հասել է 8,7 միլիարդ ԱՄՆ դոլարի[32]։ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Արևելյան Թիմորը պիտակավորվում է որպես «աշխարհի նավթից ամենակախված տնտեսությունը»[33]։ Նավթային հիմնադրամը վճարում է կառավարության տարեկան բյուջեի գրեթե ամբողջ ծախսը, որը 2004 թվականին 70 միլիոն դոլարից ավելացել է մինչև 2011 թվականին՝ 1,3 միլիարդ դոլար, իսկ 2012 թվականին առաջարկվել է 1,8 միլիարդ դոլար[32]։ Արևելյան Թիմորի եկամուտը նավթից և գազից զգալիորեն աճել է Ավստրալիայի հետ վիճահարույց համաձայնագրի չեղարկումից հետո, որը Ավստրալիային տվել է 2006 թվականից սկսած նավթից և գազից ստացված եկամտի կեսը[34]։ 2005 թվականից մինչև 2021 թվականը՝ 23 միլիարդ դոլար նավթի վաճառքից ստացված գումարը մտել է հիմնադրամ, $8 միլիարդը գոյացել է ներդրումներից, իսկ ծախսվել է 12 միլիարդ դոլար[35]։ Նավթի և գազի պաշարների նվազումը 2010 թվականից սկսած հանգեցրել է ՄԶՀ-ի նվազմանը[35]։ Պետական ծախսերի 80%-ը գոյանում է այս հիմնադրամից, որը 2021 թվականի դրությամբ ունեցել է 19 միլիարդ դոլար բյութե, որը 10 անգամ գերազանցում է պետական բյուջեի չափը։ Քանի որ նավթի եկամուտները նվազել են՝ հիմնադրամը սպառվելու վտանգի տակ է։ 2009 թվականից ի վեր գրեթե ամեն տարի դուրսբերումները գերազանցել են կայուն մակարդակը[35]։

Էլեկտրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Electricidade De Timor-Leste-ը (EDTL) ուղղահայաց ինտեգրված մենաշնորհային գեներատորն է և էլեկտրական էներգիայի բաշխողը ցանցային տարածքներում։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին երկիր է այցելել 75 հազար զբոսաշրջիկ[36]։ 2010-ականների վերջից զբոսաշրջությունը աճում է, իսկ հյուրանոցների և հանգստավայրերի թիվը՝ ավելանում։ Կառավարությունը որոշել է ներդրումներ կատարել Դիլիի միջազգային օդանավակայանի ընդլայնման համար։

Զարգացման նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթ և գազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Protesters in Brisbane protesting Australia's claim on East Timorese oil, May 2017

Խոստումնալից երկարաժամկետ ծրագիր է Ավստրալիայի հետ նավթի և բնական գազի պաշարների համատեղ զարգացումը Արևելյան Թիմորի հարավ-արևելքում գտնվող ջրերում։

Արևելյան Թիմորը չունի մշտական ծովային սահմաններ, երբ ձեռք է բերել անկախություն՝ հերքելով Թիմորի մասին պայմանագիրը որպես անօրինական։ Ժամանակավոր համաձայնագիրը (Թիմորի ծովի պայմանագիրը, որը ստորագրվել է, երբ Արևելյան Թիմորն անկախացավ 2002 թվականին), սահմանել է Նավթի Համատեղ Զարգացման Տարածք (JPDA) և այդ տարածքում գոյություն ունեցող նախագծերից ստացված եկամուտների 90%-ը տրամադրեց Արևելյան Թիմորին և 10%-ը՝ Ավստրալիային[37]։ Արևելյան Թիմորի անկախությունից ի վեր JPDA-ում առաջին նշանակալից նոր զարգացումը Թիմորի ծովում նավթի ամենամեծ պաշարն է՝ Greater Sunrise գազի հանքավայրը։ Դրա շահագործումը առանձին համաձայնագրերի առարկա է դարձել 2003 և 2005 թվականներին։ Հանքավայրի միայն 20%-ն է գտնվում JPDA-ի շրջանակներում, իսկ մնացածը՝ պայմանագրին չհանդիսացող ջրերում (թեև երկու երկրներն էլ պահանջում են)։ Նախնական՝ ժամանակավոր համաձայնագիրը եկամուտների 82%-ը տվել է Ավստրալիային և միայն 18%-ը՝ Արևելյան Թիմորին[38]։

Արևելյան Թիմորի կառավարությունը ձգտել է բանակցել Ավստրալիայի հետ որոշակի սահմանի շուրջ՝ երկրների միջև սահմանագծի կեսին՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Ծովային իրավունքի կոնվենցիայի։ Ավստրալիայի կառավարությունը նախընտրել է սահմանը հաստատել Ավստրալիայի լայն մայրցամաքային ծանծաղուտի վերջում, ինչպես համաձայնեցվել էր Ինդոնեզիայի հետ՝ 1972 և 1991 թվականներին։ Սովորաբար նման վեճը ուղարկվում էԱրդարադատության միջազգային դատարան կամ Ծովային իրավունքի միջազգային տրիբունալ՝ անկողմնակալ որոշում կայացնելու համար[39], սակայն Ավստրալիայի կառավարությունը դուրս է եկել այս միջազգային իրավասություններից (միայն ծովային հարցերով։ սահմանները) Արևելյան Թիմորի անկախությունից քիչ առաջ[40]։

Այնուամենայնիվ, հանրային և դիվանագիտական ճնշման ներքո Ավստրալիայի կառավարությունն առաջարկել է վերջին պահին զիջում միայն Greater Sunrise գազային հանքավայրի հոնորարների համար[41]։ 2005 թվականին ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն երկու երկրները մի կողմ պետք է թողնեն ծովային սահմանի շուրջ վեճը և Արևելյան Թիմորը պետք է ստանա եկամուտների 50%-ը (նախագծի ողջ ընթացքում գնահատվում է 26 միլիարդ ավստրալիական դոլար կամ մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար)[42]։ Այնուամենայնիվ Արևելյան Թիմորի կողմից հավակնվող ջրերում՝ JPDA-ից դուրս (Laminaria-Corallina և Buffalo) ջրերում այլ զարգացումները շարունակում են միակողմանիորեն շահագործվել Ավստրալիայի կողմից[43]։

Արևելյան Թիմորի նավթի հոնորարներից ստացված որոշ եկամուտներ ուղղվում են երկրի ինքնիշխան հարստության հիմնադրամին՝ Timor-Leste Petroleum Fund-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  2. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  3. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  4. http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
  5. Timor Leste – World Bank Արխիվացված 8 Նոյեմբեր 2016 Wayback Machine
  6. 6,0 6,1 6,2 «- Human Development Reports». Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  7. East Timor Արխիվացված 10 Հունվար 2021 Wayback Machine. ԿՀՎ-ի աշխարհի ուղեցույց. Կենտրոնական հետախուզական վարչություն.
  8. Voice of America, 24.06.07, East Timor Facing Food Crisis Արխիվացված 14 Հուլիս 2007 Wayback Machine and Ministry of Agriculture, Forestry and Fisheries of Timor-Leste.
  9. «Highlights of the 2010 Census Main Results in Timor-Leste» (PDF). Direcção Nacional de Estatística. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «TIMOR GAP TREATY between Australia and the Republic of Indonesia on the Zone of cooperation in an area between the Indonesian Province of East Timor and Northern Australia». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 16-ին.
  11. «Radio Australia». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 2-ին.
  12. East Timor Արխիվացված 10 Հունվար 2021 Wayback Machine. The World Factbook. Central Intelligence Agency.
  13. «Timor-Leste's Economy Remains Strong, Prospects for Private Sector Development Strengthened». Asian Development Bank. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին.
  14. 14,0 14,1 Schonhardt, Sara (2012 թ․ ապրիլի 19). «Former Army Chief Elected President in East Timor». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  15. «Doing Business in Timor-Leste». World Bank. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  16. «Timor-Leste Country Report 2022». Bertelsmann Stiftung. 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  17. «Gazetteer – Patents». Billanderson.com.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  18. «NRI Overall Ranking 2014» (PDF). World Economic Forum. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  19. «Boosting Growth through the Growth Triangle « Government of Timor-Leste». timor-leste.gov.tl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Expanding Timor – Leste's Near – Term Non – Oil Exports» (PDF). World Bank. 2010 թ․ օգոստոս. էջեր iii. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  21. 21,0 21,1 «Climate Risk Country Profile - Timor-Leste». Asian Development Bank, World Bank Group. 2021 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
  22. https://www.nationmaster.com/nmx/timeseries/east-timor-avocados-production
  23. «U.S. Relations With Timor-Leste». U.S. Department of State. 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  24. «FAOSTAT». faostat3.fao.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  25. https://www.nationmaster.com/nmx/timeseries/east-timor-cocoa-beans-production
  26. «TIMOR GAP TREATY between Australia and the Republic of Indonesia ...». Agreements, Treaties and Negotiated Settlements Project. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  27. «The Timor Sea Treaty: Are the Issues Resolved?». Aph.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  28. Geoff A. McKee. «McKee: How much is Sunrise really worth?: True Value of a Timor Sea Gas Resource (26 Mar 05)». Canb.auug.org.au. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  29. «Prime Minister and Cabinet, Timor-Leste Government – Media Releases». Pm.gov.tp. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  30. Australian Broadcasting Corporation (2013 թ․ դեկտեմբերի 5). «East Timor spying case: PM Xanana Gusmao calls for Australia to explain itself over ASIO raids». Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  31. «Timor-Leste : Country Environmental Analysis». World Bank Group. 2009 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  32. 32,0 32,1 «Observers divided over oil fund investment». IRIN Asia. 2011 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  33. «Article IV Consultation with the Democratic Republic of Timor-Leste». IMF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  34. «East Timor axes Australia border treaty over oil reserves». BBC News. BBC UK. 2017 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  35. 35,0 35,1 35,2 «Timor-Leste Country Report 2022». Bertelsmann Stiftung. 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  36. «Keine Lust auf Massentourismus? Studie: Die Länder mit den wenigsten Urlaubern der Welt». TRAVELBOOK. 2018 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  37. «aph.gov.au». aph.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  38. transparency.gov.tl (չաշխատող հղում)
  39. «Plain facts about». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  40. «Declaration under the Statute of the International Court of Justice concerning Australia's acceptance of the jurisdiction of the International Court of Justice (Canberra, 21 March 2002) [2002] ATS 5». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  41. «Downer's spin and the East Timor talks». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 1-ին.
  42. Geoff A. McKee, oil and gas expert engineer, Lecturer, University of NSW, Sydney, Australia. «canb.auug.org.au». canb.auug.org.au. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  43. «pm.gov.tp». pm.gov.tp. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]