Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան
Şərqi Zəngəzur iqtisadi rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Կարգավիճակտնտեսական շրջան
Խոշորագույն քաղաքԲերձոր, Կովսական, Քաշունիք, Քարվաճառ
Հիմնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն (2023)1205 (փաստացի՝ 500-600)[1]
Կրոնական կազմիսլամ
Տարածք7.448 կմ²
Հիմնադրված էհուլիսի 7, 2021 թ.

Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան (ադրբ.՝ Şərqi Zəngəzur iqtisadi rayonu), Ադրբեջանի Հանրապետության 14 տնտեսական շրջաններից մեկը[2]։ Ձևավորվել է 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջանների տարածքներում[2]։ Ստեղծվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած՝ «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» օրենքով[2]։

Տնտեսական շրջանի հարավային մասը գրավվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ հյուսիսային և կենտրոնական հատվածը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերին 2020 թվականի նոյեմբերի 25-ին և դեկտեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով[3][4]։ 2022 թվականի օգոստոսի 25-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը ևս հանձնվել են Ադրբեջանին[5]։ Հարավում սահմանակցում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ արևմուտքում՝ Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերին։

Արևելքում սահմանակցում է Ղարաբաղի և հյուսիսում Գանձակ-Դաշքեսան տնտեսական շրջաններին։ Տնտեսական շրջանի մեջ են մտնում Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները[2]։

Զբաղեցնում է 7,448 կմ² տարածք։ 2023 թվականի տվյալներով միայն Բերձոր քաղաքի բնակչությունը կազմում է 1205 մարդ, որից, սակայն փաստացի մնացել է միայն 500-600 մարդ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արցախում բնակեցված ադրբեջանցիները հեռանում են, իսկ Ալիևների ընտանիքը «Մեծ վերադարձի» անվան տակ միլիոններ է վաստակում». factor.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ալիևի հրամանով տնտեսական նոր շրջաններ են ստեղծվել՝ Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի». hetq.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել». արմենպրես.հայ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «"Заявление Президента Российской Федерации"». kremlin.ru. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. ««Ալիևին զեկուցել են, որ Բերձորն անցել է ադրբեջանական հսկողության ներքո»». hraparak.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.