Արմեն Սարգսյան (պրոդյուսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սարգսյան (այլ կիրառումներ)
Արմեն Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1983(1983-09-26) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունպրոդյուսեր և լրագրող
Աշխատանք2009-ներկա

Արմեն Սարգսյան (սեպտեմբերի 26, 1983(1983-09-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավար, պրոդյուսեր, «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ավարտել է Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցը։ 2000-2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի (հեռուստալրագրություն ուղղությամբ) ֆակուլտետում։ 2007 թ. մասնակցել է նաև էքսկուրսավարի դասընթացների։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2003 թվականներին թղթակցել է ԵՊՀ «Ժուռնալիստ» ուսումնական թերթին։ Ուսանողական տարիներին համալսարանում հիմնել և ղեկավարել է մամուլի ակումբ, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ներբուհական միջոցառումներ, հանդիպումներ մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ և եղել է հանդիսավար։ Եղել է նաև ֆակուլտետի գիտական ընկերության քարտուղարը։ 2001 թվականից նկարահանվել է երաժշտական և գովազդային հոլովակներում, ֆիլմերում։ 2009 թվականին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ վարել է «Երկու աստղ» հեռուստաշոուի օրագրերը։ Նույն թվականին եղել է Երևանի քաղաքապետարանի մամլո վարչության գլխավոր մասնագետը։ 2010-2016 թվականներին աշխատել է «Ա-Թի Վի» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Բրենդ Թայմ» կոմերցիոն հաղորդումը։ 2010 թվականից հիմնել է Էյ Վի Փրոդաքշն պրոդյուսերական կենտրոնը, որը ղեկավարել է մինչ 2016թ․։ Կազմակերպել է բազմաթիվ համերգային երեկոներ, բարեգործական միջոցառումներ, ցուցահանդեսներ, որտեղ եղել է նաև հանդիսավար։ 2011 թվականին հեղինակել է «Հայեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել։ 2012 թվականին հեղինակել է հայ մշակութային և հեռուստատեսության գործիչների համացանցային հանրագիտարանը՝ avproduction.am (հետագայում՝ zarkfoundation.com)։ 2012-2013 թվականներին աշխատել է «Ա-Թի Վի» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Բնության արեղծվածները» հաղորդումը Նույն թվականից եղել է «Ա-Թի Վի» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեգաինֆո» հաղորդման պրոդյուսերը, 2014 թվականից՝ նաև հաղորդավարը։ 2013 թվականին եղել է «Luxury Group» ընկերության գործադիր տնօրենը։ 2015 թվականին հեղինակել է «Հայտնի և Անհայտ» մշակութային հաղորդաշարը, որը հեռարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ։ Որպես ռեժիսոր ու պրոդյուսեր հանդես է եկել Առնո Բաբաջանյանի, Սոս Սարգսյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մհեր Մկրտչյանի, Գոհար Գասպարյանի, Էլվինա Մակարյանի, Վանուշ Խանամիրյանի և այլ հայտնի արվեստագետների ֆիլմաշարերում։ Նույն թվականից դասավանդել է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում։ 2016 թվականին որպես դերասան աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ նկարահանվել է «Կյանքը շարունակվում է» ֆիլմաշարում[1]։ 2016 թ. դեկտեմբերի 14-ին նշանակվել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակ[2]։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[3]։ 2019 թվականին նշանակվել, իսկ 2020 թվականի մարտի 10-ին ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում[4], որտեղ ղեկավարել է մինչև 2022թ․։ 2022թ. որպես դերասան նկարահանվել է «ՕԹԹԿ» գեղարվեստական ֆիլմում։ Իրականացրել է մի շարք երաժշտական նախագծեր՝ «Էլվինա Մակարյան 70» (2020թ.), «Առնո Բաբաջանյան 100» (2021թ.), «Ֆրանսիան մեր բարեկամն է. Միշել Լեգրան 90, Ժորժ Կառվարենց 90» (2022թ.), «Կարեն Դեմիրճյան 90» (2022թ.), «Պարի միջազգային օր» (2023թ.), «Ազատ Ղարիբյան 100» (2023թ.), «Պարի պետական անսամբլ 65» (2023թ.), «Ալթունյան անսամբլ 85» (2023թ.) և այլն։ Համերգային նախագծեր է իրականացրել ՀՀ մի շարք սահմանամերձ համայնքներում և խոշոր քաղաքներում։ 2022թ. հիմնել է «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը։ Նույն թվականից ղեկավարում է Հայաստանի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի[6][7]։

Հեռուստանախագծեր, ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կյանքը շարունակվում է». www.1tv.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Արմենիա, Sputnik (20161214T2307+0400). «ԴԱՀԿ-ի մամուլի խոսնակ է նշանակվել Արմեն Սարգսյանը». Sputnik Արմենիա. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «yerevan.am | Պաշտոնական կայք | Խմբակցություններ». www.yerevan.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. «Արմեն Սարգսյանի կենսագրականը zarkfoundation.com կայքում».
  6. Mediamax. «Արմեն Սարգսյանն ամուսնացել է. հարսանիքի լուսանկարներն ու հետաքրքիր դրվագները :)». Bravo.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. TV, Azat (2019 թ․ օգոստոսի 19). «Ծնվել է Արմեն Սարգսյանի և Նարե Համբարձումյանի առաջնեկը». Azat TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. 2 Star - Oragir, Վերցված է 2021-11-22-ին
  9. Կյանքի Գինը - սերիա 220, Վերցված է 2021-11-22-ին
  10. «- YouTube». www.youtube.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. «Brand Time 1 - YouTube». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
  12. Մեգա ինֆո 01.05.14 ԽՍՀՄ, Վերցված է 2021-11-22-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]