Արամ Ղարաբեկյան
Արամ Ղարաբեկյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1955 հուլիսի 4 Թեհրան Թեհրան, Իրան |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | հունվարի 11, 2014ԱՄՆ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] | (տարիքը 58)
Մասնագիտություն | Դիրիժոր |
Կրթություն | Մայնցի համալսարան և Նոր Անգլիայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Արամ Վաչիկի Ղարաբեկյան (հուլիսի 7, 1955, Թեհրան, Իրան - հունվարի 10, 2014, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայ դիրիժոր, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 4-ին, Թեհրանում[2][3]։ Երաժշտական կրթությունը ստացել է Թեհրանում՝ 1965-1973 թթ., այնուհետև սովորել է Բոստոնի (1973-1977, ստեղծագործական դասարան), «New England» (1977-1979, դաշնամուր) կոնսերվատորիաներում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում։ Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ։ 1979 թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Սերջիու Չելիբիդակեի աշակերտը։ Սովորել է նաև Յակոբ Դրուգմանի և Լեոնարդ Բերնսթայնի մոտ։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Ղարաբեկյանը եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը։ 1983 թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991 թ.։
Աշխատել է Կիևի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական։ Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը։ Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ որպես հրավիրված դիրիժոր։ Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր՝ Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրևեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ։
Համերգներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թ. Ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Հանչժոու քաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ 1988 թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989 թ.՝ Լյուսիեն Վուլսինի մրցանակին։ Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007 թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։
Հայաստանի նախագահի կողմից արժանացել էր Մովսես Խորենացու մեդալի՝ արվեստում ունեցած ներդրումների համար։ Նա նաև Լուսիեն Վուլսինի ներկայացման, Կոմպոզիտորների հեղինակային իրավունքները պաշտպանող ամերիկյան ընկերակցության, Հարվարդի երաժշտական ընկերակցության լավագույն ներկայացման մրցանակների դափնեկիր էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3, էջ 470
- ↑ Հանկարծամահ է եղել անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|