Jump to content

Մայնցի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայնցի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, տեղական ինտերնետ ռեգիստր և լրիվ համալսարան
Հիմնադրված է1477
ՀիմնադրիրDiether von Isenburg?
Անվանված էՅոհան Գուտենբերգ
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3], Deutsche Vereinigung des Gas- und Wasserfaches?[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], UFA / DFH / FGU?[7], RIPE NCC[8], ArXiv[9], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[10] և mainzed?
Երկիր Գերմանիա[11]
ՏեղագրությունՄայնց
Կայքuni-mainz.de
Մայնցի համալսարան (Գերմանիա)##
Մայնցի համալսարան (Գերմանիա)
Մայնցի համալսարան, Գերմանիա
 Johannes Gutenberg-Universität Mainz Վիքիպահեստում

Մայնցի համալսարան (գերմ.՝ Johannes Gutenberg-Universität Mainz, կրճատ՝ JGU), համալսարան Գերմանիայի Մայնց քաղաքում (Ռայնլանդ Պֆալց

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայնցի համալսարանն ընդգրկված է Գերմանիայի խոշորագույն տասը համալսարանների ցանկում։ 2010-2011 թվականների ձմեռային քննաշրջանին նրա 150 տարբեր ինստիտուտներում ու բժշկական բաժանմունքի կլինիկաներում սովորել է 35,000 ուսանող։ Համալսարանի կառուցվածքային բարեփոխումներից հետո, որն անցկացվել է 2010 թվականին, այն բաժանվել է տասը բաժանմունքի։ Դրանք են՝

  • կաթոլիկ աստվածաբանություն
  • սոցիոլոգիա, մամուլ և սպորտ
  • տնտեսագիտություն և իրավունք
  • բժշկություն
  • փիլիսոփայություն և բանասիրություն
  • լեզվաբանություն և մշակութաբանություն
  • համաշխարհային պատմություն և մշակույթի պատմություն
  • ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա
  • քիմիա, դեղագիտություն և աշխարհագրական տարակարգեր (աշխարհագրություն, գեոֆիզիկա, օվկիանոսագիտություն)
  • կենսաբանություն։

Բացի սրանից՝ համալսարանի կազմի մեջ 2010 թվականից ներառվել են Մայնցի Երաժշտության բարձրագույն դպրոցը և Արվեստների բարձրագույն դպրոցը։ Գուտենբերգի համալսարանը Գերմանիայի ոչ մեծաթիվ մասնաշենք-համալսարաններից մեկն է․ նրա գրեթե բոլոր մասնաշենքերը տեղակայված են քաղաքի հարավ-արևմուտքում։ Բացառություն են համալսարանական կլինիկան և 1973 թվականից՝ նաև լեզվաբանության ու մշակութաբանության բաժանմունքը։ Մասնաշենքի տարածքից դուրս են գտնվում նաև ոչ մեծ ինստիտուտներ ու բաժանմունքներ, օրինակ՝ լրագության սեմինարներն անցկացվում են քաղաքային թատրոնի մոտ գտնվող համալսարանական հին շենքում, իսկ հնագույն պատմության ինստիտուտը գրադարանի հետ գտնվում է Շիլլեր պլաց հրապարակում։ Մասնաշենքի տարածքում են գտնվում նաև էլեկտրոնների արագացուցիչը՝ 1,6 ԳեգաՎ էներգիայով, հետազոտական TRIGA ռեակտորը, բուսաբանական այգին և մարզական համալիրը, որ ներառում է մարզադաշտ և ծածկած լողավազան։ Մայնցի համալսարանը միակն է Գերմանիայում, որտեղ միաժամանակ գործում են Երաժշտության ու արվեստի բարձրագույն դպրոցներն ու սպորտի բաժանմունքը։

2007 թվականին Յոհան Գուտենբերգի համալսարանը Գերմանիայում առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ փոխանակման ծրագրերով։ Այն նաև առաջին տեղում է օտարերկրացի ուսանողների քանակով (սովորողների ընդհանուր թվի 15 %)։ Կրթությունն անվճար է։ Ուսանողներն ամեն կիսամյակի համար վճարում են միայն 308 եվրո (2018 թվականի ամառային քննաշրջանի դրությամբ)․ այդ գումարն ուղղվում է գրադարանների, մարզադաշտերի, ուսանողական արհմիությունների և երթուղային տոմսերի ապահովմանը[12]։

Մայնցի համալսարանը հիմնադրվել է 1477 թվականին Մայնցի արքեպիսկոպոս, կայսերական կանցլեր և կուրֆյուրստ Ադոլֆ II Նասաուացու նախաձեռնությամբ, որը 1476 թվականին թույլտվություն է ստացել Հռոմի Սիքստոս IV պապից։ 1792 թվականին պրուսական զորքերի կողմից Մայնցի հանրապետությունը նվաճելուց հետո համալսարանական կյանքն անկում է ապրել։ 1798 թվականին, երբ Մայնցը գրավել են ֆրանսիական զորքերը, համալսարանը վերջնականապես դադարել է գոյություն ունենալ․ միայն բժշկական ֆակուլտետում է ուսումնառությունը շարունակվել մինչև 1823 թվականը։

Համալսարանի վերածնունդը հնարավոր է դարձել Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1946 թվականին, ֆրանսիական օկուպացիոն իշխանությունների հովանավորությամբ։ Որպես համալսարանական առաջին մասնաշենք ծառայել է գերմանական լյուֆտվաֆեի նախկին զորանոցը։ 1972 թվականին Արևմտյան Եվրոպայում ծավալված ուսանողական շարժումների արդյունքում փոփոխվել է Մայնցի համալսարանի վարչական կառուցվածքը․ ընդունված ֆակուլտետների փոխարեն բաժանմունքները բաժանվել են ըստ առարկաների։ Նման կարգի փոփոխություններ են եղել նաև 2005 և 2010 թվականներին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  2. https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
  3. https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
  4. https://www.dvgw.de/der-dvgw/mitgliedschaft-im-dvgw/unsere-mitglieder/behoerden/?tx_dvgw_adressverzeichnis%5BnavisionCode%5D=1127471&tx_dvgw_adressverzeichnis%5Baction%5D=detail&tx_dvgw_adressverzeichnis%5Bcontroller%5D=Adressverzeichnis&cHash=09dce876efe614cc24c38ccbd00c4e63
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. https://idw-online.de/de/institution218
  7. https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
  8. https://www.ripe.net/membership/indices/data/de.rlp-net.html
  9. Our Members / Tier 3
  10. https://www.nfdi.de/verein/#mitglieder
  11. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  12. Johannes Gutenberg University Mainz. «Costs of Studying in Mainz | Studying at JGU» (ամերիկյան անգլերեն). www.studying.uni-mainz.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայնցի համալսարան» հոդվածին։