Ատլանտյան տառեխ
Ատլանտյան տառեխ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Clupea harengus
Linnaeus, 1758
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Ատլանտյան տառեխ կամ Մուրմանսկի տառեխ (լատ.՝ Clupea harengus), տառեխայինների ընտանիքի ծովային տառեխների ցեղին պատկանող ձկնատեսակ:
Ատլանտյան տառեխները լինում են երկու տեսակի՝ իսկական ատլանտյան տառեխներ և բալթյան տառեխ, որը հաճախ կոչվում է նաև սալակա: Առաջին տարատեսակին պատկանող ձկները տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսից մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, իսկ երկրորդ տեսակը տարածված է Բալթիկ ծովում:
Ունի արդյունագործածական կարևոր նշանակություն: Նույնիսկ եղել է դեպք, երբ Նորվեգիայի ափերի մոտ մեկ օրում որսացել են մինչև 100 հազար տոննա տառեխ[1]:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում են Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Հյուսիսային և Բալթիկ ծովերում: Տարածված են Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, մերձբալթյան երեք պետությունների (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), ինչպես նաև Սկանդինավյան թերակղզու պետությունների ափերի մոտ:
Որոշ պոպուլյացիաներ տարածված են նաև Գրենլանդական ծովում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի ափերի մոտ:
Հանդիպում է նաև Ֆարերյան կղզիների ափամերձ հատվածներում:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը հասնում է 42 սմ-ի: Տարբերվում է ատլանտյան տառեխի արդյունագործածական չորս խումբ՝ մանր տառեխ, ճարպոտ տառեխ, խոշոր տառեխ և գարնանային ձվադրող տառեխ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 117 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։