Ավատար 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ավատար 3
անգլ.՝ Avatar 3
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
Թվականդեկտեմբերի 20, 2024
Լեզուանգլերեն և նավի
ՌեժիսորՋեյմս Քեմերոն
ՊրոդյուսերՋեյմս Քեմերոն և Ջոն Լանդաու
Սցենարի հեղինակՋեյմս Քեմերոն, Ռիկ Ջաֆֆա և Ամանդա Սիլվեր
ԴերակատարներՍեմ Ուորթինգտոն, Զոի Սալդանա, Սթիվեն Լենգ, Սիգուրնի Ուիվեր, Ջոել Մուր, Սիսիէյչ Փաունդեր և Միշել Եո
ՕպերատորՌասել Քարփինթեր
ԵրաժշտությունՄաուրո Ֆիորե
ՄոնտաժԴևիդ Բրեններ
Կինոընկերություն20th Century Studios և Lightstorm Entertainment
Բյուջե250 000 000 $[1]
ՆախորդԱվատար 2
ՀաջորդAvatar 4?
IMDbID 1757678
ԿինոՊոիսկID 570402
Պաշտոնական կայքէջ

«Ավատար 3» (անգլ.՝ Avatar 3[2]), սպասվելիք ամերիկյան էպիկ գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորը, պրոդյուսերը, համահեղինակը և համախմբագիրը Ջեյմս Քեմերոնն է։ Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին[3]։ Այն 2009 թվականին լույս տեսած «Ավատար» ֆիլմի չորս նախատեսված սիքվելներից երկրորդն է և լինելու է «Ավատար 2» ֆիլմի սիքվելը՝ դառնալով «Ավատար» ֆիլմաշարի երրորդ ֆիլմը։ Հայտարարվել է, որ Քեմերոնն արտադրելու է ֆիլմը Ջոն Լանդաուի հետ, իսկ Ռիք Ջաֆան և Ամանդա Սիլվերը լինելու են սցենարի համահեղինակները։ Սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ Քեմերոնը, Ջաֆան, Սիլվերը, Ջոշ Ֆրիդմանը և Շեյն Սալեռնոն մասնակցել են բոլոր սիքվելների սցենարները գրելու գործընթացին, ինչն անհասկանալի է դարձնում այն, թե ով է նշվելու վերջնական տիտրերում[4][5][6][7][8]։ Դերասաններ Սեմ Ուորթինգտոնը, Զոյի Սալդանան, Սթիվեն Լենգը, Սիգուրնի Ուիվերը, Ջոել Դևիդ Մուրը, ՍիՍիԷյջ Փաունդերը, Դիլիփ Ռաոն և Մեթ Ջերալդը ենթադրաբար կերտելու են առաջին երկրորդ ֆիլմերում իրենց դերերը։ Երկրորդ ֆիլմից իրենց դերերը կրկնելու են Քլիֆ Քուրտիսը, Էդի Ֆալկոն, Բրենդան Քոուելը, Միշել Եոն, Ջեմեյն Քլեմենթը և Ունա Չապլինը[9]։

2017 թվականի օգոստոսի 15-ին «Ավատար 3» ֆիլմը սկսել է նկարահանվել զուգահեռաբար «Ավատար 2»-ի հետ։ Երկու լրացուցիչ սիքվելները սկսելու են նկարահանվել, երբ երկրորդ և երրորդ մասերն ավարտեն հետարտադրությունը։ «Ավատար 4» և «Ավատար 5» ֆիլմերը ենթադրաբար լույս են տեսնելու համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 19-ին և 2027 թվականի դեկտեմբերի 17-ին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա'վի
  • Սեմ Ուորթինգտոն՝ Ջեյք Սալի, նախկին մարդ, որը սիրահարվել է Նեյթիրիին և ընկերացել է Նա'վիի հետ, դառնալով Ավատար ծրագրի մի մասը, ինչից հետո պայքարել է իրենց կողմից մարդկանց դեմ և, ի վերջո, հաղթանակ տարել։ Առաջին ֆիլմի վերջում նա դառնում է Օմատիկայայի (պատմության մեջ Նա'վիի կենտրոնական կլան) առաջնորդը և ընդմիշտ տեղափոխում է իր բանականությունն իր ավատարի մեջ[10][11]։
  • Զոյի Սալդանա՝ Նեյթիրի, Ջեյքի կին և կլանի նախորդ ղեկավարի դուստր[10]։
  • ՍիՍիԷյջ Փաունդեր՝ Մո'ատ, Օմատիկայայի հոգևոր առաջնորդ և Նեյթիրիի մայր[12][13]։
  • Քլիֆ Քուրտիս՝ Տոնովարի, Մեթքեյնա ռիֆային ժողովրդի կլանի առաջնորդ[14][15]։
  • Դևիդ Թյուլիսի դերը դեռ չի բացահայտվել։ Թեև այն գաղտնի է պահվում կերպարի բնույթի պատճառով, Թյուլիսը նշել է, որ «շատ բան ունի անելու [ֆիլմերում]», որ իրա դերը շարժական գրաֆիկա է պահանջում և, որ այն ընդգրկվելու է «Ավատար» ֆիլմաշարի երրորդ, չորրորդ և հինգերորդ ֆիլմերում[16][17][18]։ 2020 թվականի հունվարին նա նշել է, որ իր կերպարը Նա'վի է[16][19][20][21]։
Մարդիկ
  • Ջոել Դևիդ Մուր՝ բժիշկ Նորմ Սփելման, Ավատար ծրագրի նախկին մաս, որն առաջին ֆիլմում ընդունել է Նա'վիի կողմը[22]։
  • Մեթ Ջերալդ՝ կապրալ Լայլ Ուեյնֆլիթ, զինվոր, որն ատում է Նա'վի ժողովրդին[23]։
  • Ջիովանի Ռիբիզի՝ Փարքեր Սելֆրիջ, RDA ընկերության կորպորատիվ ադմինիստրատորն առաջին ֆիլմում[24]։
  • Դիլիփ Ռաո՝ բժիշկ Մաքս Փաթել, գիտնական, որն աշխատել է Ավատար ծրագրում և որոշել է աջակցել Ջեյքին RDA-ի դեմ վերջինիս ապստամբության ժամանակ[25]։
  • Էդի Ֆալկո՝ գեներալ Արդմոր, հրամանատար, որը պատասխանատու է RDA-ի շահերի համար[26]։
  • Բրենդան Քոուել՝ Միք Սքորսբի, Պանդորայում որսորդական նավի կապիտան[27]։
  • Միշել Եո՝ բժիշկ Կարինա Մոգ[28]։
  • Ջեմեյն Քլեմենթ՝ բժիշկ իան Գարվին[29]։
Անհայտ
  • Սթիվեն Լենգ՝ գնդապետ Մայլզ Քուորիչ, որն առաջնորդել է իր մարդկանց Նա'վիի հետ հակամարտությանը։ Թեև կերպարը մահացել է «Ավատար» ֆիլմի վերջում, 2010 թվականին Քեմերոնը հաստատել, որ Լանգը վերադառնալու է առաջին երեք սիքվելներում, ասելով․ «Ես չեմ պատրաստվում ասել, թե ինչպես ենք մենք նրան հետ բերելու, բայց, վերջիվերջո, սա գիտաֆանտաստիկ պատմություն է։ Նրա կերպարն ընդգրկվելու է մեր նոր երեք ֆիլմից բաղկացած շարքի սյուժետային գծի իսկապես անսպասելի մասերում»[30]։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Քուորիչը կրկին հանդես է գալու որպես բոլոր չորս սիքվելների գլխավոր անտագոնիստ[31]։
  • Սիգուրնի Ուիվեր՝ Ուիվերն ի սկզբանե նկարահանվել է առաջին ֆիլմում բժիշկ Գրեյս Օգուստինի դերում՝ մի մարդու, որն ընտրել է Նա'վիի կողմը և մահացել է հակամարտության ընթացքում։ Թեև ինչպես Քեմերոնը, այդպես էլ Ուիվերը հաստատել են, որ վերջինս վերադառնալու է սիքվելներում, 2014 թվականին Սիգուրնին հայտնել է, որ չի կերտելու նույն կերպարը[32][33][34]։
  • Ունա Չապլին՝ Վարանգ, «ուժեղ և վառ կենտրոնական կերպար, որը մասնակցու է ֆիլմաշարի բոլոր սիքվելներում»[35][36][37]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 31-ին հայտարարվել է, որ Նոր Զելանդիայում գործունեությունը ծավալող Weta Digital տեսողական էֆեկտների ստուդիան սկսել է աշխատել «Ավատար» ֆիլմի սիքվելների վրա[38]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսին Մեթ Ջերալդը պաշտոնապես պայմանագիր է կնքել առաջին ֆիլմում իր կողմից մարմնավորված կապրալ Լայլ Ուեյնֆլիթի կերպարը հետագա բոլոր սիքվելներում կերտելու համար[23]։ 2017 թվականի օգոստոսին Empire-ի հետ հարցազրույցում Քեմերոնը հայտնել է, որ Սթիվեն Լենգը ոչ միայն վերադառնալու է բոլոր չորս սիքվելներում, այլ լինելու է նաև բոլոր այդ ֆիլմերի հիմնական անտագոնիստը[30]։ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին Քեյթ Ուինսլեթը պայմանագիր է ստորագրել, որի համաձայն բոլոր չորս սիքվելներում անորոշ դեր է կատարելու, որը Քեմերոնի կողմից նկարագրվել է որպես «Ռոնալ»[39]։ 2018 թվականի հունվարի 25-ին հաստատվել է, որ Դիլիփ Ռաոն վերադառնալու է բժիշկ Մաքս Փաթելի դերում[25]։

2018 թվականի ապրիլին Դևիդ Թյուլիսը հայտարարել է ֆիլմաշարում իր մասնակցության մասին, հայտնելով, որ նա ընդգրկվելու է չորս սիքվելներից երեքում։ 2020 թվականի հունվարին Թյուլիսն ասել է, որ նրա կերպարը Նա'վի է[16][17][19]։ Այս պատճառով Թյուլիսին հաճախ վերագրում էին «Ավատար 2» ֆիլմի դերասանական կազմին, սակայան, 2020 թվականի հունվարին նա հայտնել է, որ նկարահանվելու է միայն վերջին երեք սիքվելներում[21]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավատար 2» և «Ավատար 3» ֆիլմերի նկարահանման շրջանները սկսվել զուգահեռաբար 2017 թվականի սեպտեմբերին 25-ին Կալիֆոռնիա նահանգի Մանհեթեն Բիչ քաղաքում[40]։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին Քեմերոնը հայտարարել է, որ հիմնական դերասանական կազմի հետ նկարահանումներն ավարտվել են[41]։ Հաջորդ երկու սիքվելների նկարահանումները սկսվելու են, երբ առաջին երկու սիքվելների հետարտադրությունն ավարտվի[42]։

Պրոդյուսեր Ջոն Լանդաուի խոսքով՝ «Ավատար 3»-ի և դրան նախորդող ֆիլմի խաղարկային նկարահանումները սկսվել են Նոր Զելանդիայում 2019 թվականի սկզբին[43]։

2020 թվականի մարտի 17-ին Լանդաուն հայտարարել է, որ «Ավատար»-ի սիքվել ֆիլմերի նկարահանումները Նոր Զելանդիայում սառեցվել են COVID-19 համավարակի պատճառով։ Նա նաև հաստատել է, որ արտադրությունն անցկացվելու է միայն Լոս Անջելեսում[44]։ Սակայն տեսողական էֆեկտների վրա աշխատանքը շարունակվելու է Վելինգտոնում Weta Digital ընկերության կողմից[45]։

Մայիսի սկզբին Նոր Զելանդիայի կառավարությունը հավանություն է տվել առողջապահության և անվտանգության արտադրության արձանագրություններին, ինչը թույլ է տվել վերսկսել նկարահանումները երկրում։ Այնուամենայնիվ ֆիլմի արտադրության անձնակազմը դեռ չի վերադարձել Նոր Զելանդիա[46]։ Մայիսի 31-ին «Ավատար»-ի անձնակազմի մի մասը, ներառյալ Ջեյմս Քեմերոնին, Նոր Զելանդիա մուտք գործելու թույլտվություն է ստացել «զգալի տնտեսական արժեք» ներկայացնող նախագծի համար անհրաժեշտ համարվող օտարերկրացիների համար սահմանային բացառությունների հատուկ կատեգորիայի շրջանակներում[47]։ 2020 թվականի հունիսի 1-ին Լանդաուն իր ինստագրամյան կայքէջում լուսանկար է հրապարակել իր և Քեմերոնի հետ, ցույց տալով, որ նրանք վերադարձել են Նոր Զելանդիա՝ նկարահանումները վերսկսելու համար։ Նոր Զելանդիա նրանց ժամանումից հետո մեկնած նկարահանող խմբի բոլոր 55 անդամները կառավարության հսկողության ներքո 2 շաբաթ ժամանակահատվածով մեկուսացվել են Վելինգտոնի հյուրանոցներից մեկում, նախքան նկարահանումները վերսկսելը։ Այսպիսով «Ավատար 2» և «Ավատար 3» ֆիլմերը դառնալու են առաջին խոշոր հոլիվուդյան բլոկբաստերները, որոնց արտադրությունը վերսկսվել է համավարակի պատճառով հետաձգվելուց հետո[48][49][50][51]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

20th Century Studios-ը նախատեսում է թողարկել «Ավատար 3» ֆիլմը 2023 թվականի դեկտեմբերի 22-ին՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին «Ավատար 2» ֆիլմի թողարկումից երկու տարի անց[52]։

Սիքվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավատար 3»-ը 2009 թվականին լույս տեսած «Ավատար» ֆիլմի չորս նախատեսված սիքվելներից երկրորդն է։ «Ավատար 4» և «Ավատար 5» ֆիլմերի թողարկումը նախատեսվում է երրորդ ֆիլմից հետո[53]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://collider.com/avatar-sequels-budget/
  2. Sharf Zack (2019-02-07)։ «James Cameron Verifies Those Crazy ‘Avatar’ Sequel Titles, But They Aren’t Locked Just Yet»։ IndieWire (անգլերեն)։ Վերցված է 2020-01-02 
  3. McNary Dave (April 22, 2017)։ «‘Avatar’ Sequel Release Dates Set, Starting in December 2020»։ Variety։ Վերցված է July 31, 2017 
  4. Fleming Mike (August 1, 2013)։ «'Avatar' Sequels Upped To Three; Fox, James Cameron Set Trio of Writers to Spearhead»։ Deadline Hollywood։ Վերցված է September 25, 2017 
  5. «James Cameron Talks Avatar Sequels»։ Empire։ November 26, 2014։ Վերցված է September 25, 2017 
  6. «James Cameron Opens Up About 'Avatar' Sequels»։ Inquisitr։ November 28, 2014։ Վերցված է September 25, 2017 
  7. «James Cameron Has Found Avatar's Darth Vader: It's Stephen Lang»։ Deadline Hollywood։ October 22, 2013։ Վերցված է November 8, 2013 
  8. «Avatar 2 Filming Starts This Week!»։ SuperHeroHype։ September 25, 2017։ Վերցված է September 25, 2017 
  9. Bilal Butt Muhammad (2020-01-29)։ «Avatar 3 Upcoming American Movie casting to be appear Matt, Stephen, Kate and Dileep»։ Youth Press Pakistan։ Youth Publishers։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-01-ին։ Վերցված է 2022-03-14 
  10. 10,0 10,1 «James Cameron Planning 'Avatar' Trilogy»։ Yahoo!։ January 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից January 18, 2010-ին։ Վերցված է January 17, 2010 
  11. Eric Ditzian (December 21, 2009)։ «James Cameron Talks 'Avatar' Sequel Plans»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2010-ին։ Վերցված է January 2, 2010 
  12. Dave McNary (July 24, 2017)։ «CCH Pounder to Return for 'Avatar' Sequels»։ Variety։ Վերցված է September 25, 2017 
  13. Patrick Hipes (July 24, 2017)։ «CCH Pounder Rejoins 'Avatar' Team For Sequels»։ Deadline Hollywood։ Վերցված է September 25, 2017 
  14. Adam Chitwood (May 9, 2017)։ «'Avatar' Sequels Add 'Fear the Walking Dead' Star Cliff Curtis in Lead Role»։ Collider։ Վերցված է September 25, 2017 
  15. Anthony D'Alessandro (May 9, 2017)։ «'Avatar' Sequels Update: 'Fear The Walking Dead's Cliff Curtis Signs On For Lead Role»։ Deadline Hollywood։ Վերցված է September 25, 2017 
  16. 16,0 16,1 16,2 «David Thewlis Updates on Avatar 2 & Avatar 3 & working with James Cameron»։ YouTube։ HeyUGuys։ Վերցված է ապրիլի 25, 2018 
  17. 17,0 17,1 «David Thewlis Joins Avatar Sequels Cast»։ RCNTV։ RedCarpetNewsTV։ Վերցված է ապրիլի 25, 2018 
  18. David Thewlis Says He’s Not in ‘Avatar 2’, But He’s in 3, 4 and 5
  19. 19,0 19,1 «David Thewlis Talks 'Avatar' Sequels»։ ET Canada։ Entertainment Tonight։ Վերցված է հունվարի 18, 2020 
  20. Gemmill Allie։ «David Thewlis Says He’s Not in ‘Avatar 2’, But He’s in 3, 4 and 5»։ Collider։ Collider։ Վերցված է հունիսի 4, 2020 
  21. 21,0 21,1 «‘HARRY POTTER’ STAR DAVID THEWLIS SAYS HE’S NOT IN ‘AVATAR 2’ BUT WILL BE IN ‘AVATAR 3’ AND OTHER FILMS»։ Tampa Dispatch։ Վերցված է June 6, 2020 
  22. Amanda N'Duka (May 31, 2017)։ «Joel David Moore Returning For 'Avatar' Sequels»։ Deadline Hollywood։ Վերցված է September 25, 2017 
  23. 23,0 23,1 D'Alessandro Anthony (August 7, 2017)։ «Matt Gerald Returning To James Cameron's 'Avatar' World; Boards Crackle's 'The Oath'»։ Deadline Hollywood։ Վերցված է August 8, 2017 
  24. Amanda N'Duka (October 13, 2017)։ «'Avatar': Giovanni Ribisi Returning For All Four Sequels»։ Deadline Hollywood։ Վերցված է October 13, 2017 
  25. 25,0 25,1 N'Duka Amanda (January 25, 2018)։ «Dileep Rao To Reprise His Role In James Cameron's 'Avatar' Films»։ Deadline Hollywood։ Վերցված է January 25, 2018 
  26. D'Alessandro Anthony (February 6, 2019)։ «Edie Falco Joins James Cameron’s ‘Avatar’ Franchise» 
  27. «'Avatar' Sequels Cast 'Game of Thrones' Actor Brendan Cowell»։ The Hollywood Reporter 
  28. N'Duka Amanda (April 15, 2019)։ «Michelle Yeoh Boards ‘Avatar’ Sequels» 
  29. McNary Dave (May 15, 2019)։ «James Cameron’s ‘Avatar’ Sequels Casts Jemaine Clement» 
  30. 30,0 30,1 Dyer James (August 8, 2017)։ «James Cameron Reveals Avatar Sequel Details»։ Empire (անգլերեն)։ Վերցված է August 8, 2017 
  31. Max Evry (August 8, 2017)։ «Colonel Quaritch Will be the Main Villain in the Avatar Sequels»։ ComingSoon.net։ Վերցված է September 30, 2017 
  32. «BBC News – Sigourney Weaver Avatar 2 role confirmed»։ BBC News։ September 18, 2011։ Վերցված է September 18, 2011 
  33. «Avatar 2 Movie Spoilers, Release Date: Sigourney Weaver Alive, Will Play Crucial Role in New Trilogy»։ BreatheCast։ September 16, 2014։ Վերցված է September 25, 2017 
  34. «Avatar 2 Will See Sigourney Weaver Play a Brand New Character» 
  35. Dave McNary (June 20, 2017)։ «'Games of Thrones' Star Oona Chaplin Joins James Cameron's 'Avatar' Sequels»։ Variety։ Վերցված է September 25, 2017 
  36. Rebecca Ford (June 20, 2017)։ «'Avatar' Sequels Add 'Game of Thrones' Actress Oona Chaplin»։ Deadline Hollywood։ Վերցված է September 25, 2017 
  37. Anthony D'Alessandro (August 7, 2017)։ «Matt Gerald Returning To James Cameron's 'Avatar' World; Boards Crackle's 'The Oath'»։ Deadline Hollywood։ Վերցված է September 25, 2017 
  38. Caranicas Peter (July 31, 2017)։ «'Avatar' Sequels Progress to Next Level as Weta Digital Begins Visual Effects Work»։ Variety։ Վերցված է July 31, 2017 
  39. Fleming Mike, Jr. (October 3, 2017)։ «Kate Winslet Joins 'Avatar' Universe For 'Titanic' Reunion With James Cameron»։ Deadline Hollywood։ Վերցված է October 4, 2017 
  40. Fleming Mike, Jr. (September 25, 2017)։ «'Avatar' Starts Production Today On Four Consecutive Sequels At Over $1 Billion Budget»։ Deadline Hollywood։ Վերցված է September 26, 2017 
  41. Geoff Boucher (November 14, 2018)։ «James Cameron: The ‘Avatar’ Sequels Have Wrapped Production»։ Deadline Hollywood։ Վերցված է November 14, 2018 
  42. Masters Kim (September 27, 2017)։ «James Cameron Doubles Down on 'Wonder Woman' Critique, Details the 'Avatar' Sequels»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է September 27, 2017 
  43. Chitwood Adam (February 7, 2019)։ «Exclusive: ‘Avatar’ Sequels Begin Filming Live-Action Sequences This Spring in New Zealand» 
  44. Dillane Tom (մարտի 17, 2020)։ «Coronavirus in NZ: James Cameron's Avatar filming delayed indefinitely»։ New Zealand Herald։ Վերցված է մարտի 17, 2020 
  45. Landau Jon (մարտի 19, 2020)։ «Production of Avatar sequels delayed; visual effects work continues at Weta Digital»։ Scoop։ Արխիվացված է օրիգինալից մարտի 19, 2020-ին։ Վերցված է մարտի 28, 2020 
  46. Wiseman Andreas (May 7, 2020)։ «New Zealand Returns To Production, Paving Way For ‘Avatar’ Sequels & ‘The Lord Of The Rings’ Series To Resume Filming»։ Scoop։ Վերցված է May 8, 2020 
  47. «Avatar crew touch down in Wellington»։ New Zealand Herald։ մայիսի 31, 2020։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 2, 2020-ին։ Վերցված է հունիսի 2, 2020 
  48. «Jon Landau (@jonplandau) • Instagram photos and videos»։ www.instagram.com (անգլերեն)։ Վերցված է 2020-06-01 
  49. «James Cameron lands in New Zealand to resume the production of Avatar 2»։ Pinkvilla։ June 1, 2020։ Արխիվացված է օրիգինալից June 9, 2020-ին։ Վերցված է June 1, 2020 
  50. Sharf Zack (June 1, 2020)։ «James Cameron Goes Into 14-Day New Zealand Quarantine Before ‘Avatar 2’ Restarts Filming»։ IndieWire։ Վերցված է June 1, 2020 
  51. Pasley James (June 3, 2020)։ «New Zealand government is slammed for letting 'Avatar 2' film crew land during lockdown, classifying them as 'essential workers'»։ Insider։ Վերցված է June 9, 2020 
  52. Lang Brent, Rubin Rebecca (մայիսի 7, 2019)։ «Disney Announces New ‘Star Wars’ Films, Moves ‘Avatar’ Sequels»։ Variety։ Վերցված է մայիսի 7, 2019 
  53. Rebecca Keegan (November 26, 2017)։ «James Cameron on Titanic's Legacy and the Impact of a Fox Studio Sale»։ Vanity Fair։ Վերցված է November 27, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]